ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 10, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



«Պարտքերի» վերադարձ. համակարգչագետ գիտնականը վերադառնում է Հայաստան՝ ուսումնական կենտրոն ստեղծելու


Spitux publishes a children's newspaper.Հազարավոր այլ երիտասարդների նման, Անուշ Նաջարյանը մեկնեց Ամերիկա իր կյանքը բարելավելու հույսով: Սակայն, ի տարբերություն շատերի, նա վերադարձավ, որպեսզի փորձի օգնել նրանց, ում կյանքն իր ստացած հնարավորությունները չի ընձեռել:

Միսսուրիի և Իլինոյսի համալսարաններում (ԱՄՆ) սովորելուց հետո Անուշը Սպիտակում հիմնադրել է «SpiTux» դպրոցը, որտեղ երեխաները համակարգչային հմտություններ են ձեռք բերում:

Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո Անուշը շահել է Մասքիի դրամաշնորհը և մեկ տարի տնտեսագիտություն է ուսումնասիրել ԱՄՆ-ում: Նա վերադարձել է Հայաստան 1995 թվականին, նաև որպեսզի աշխատի ամեն տարի Սպիտակում Հայկական ուսանողական ջոկատների կազմակերպած ամառային ճամբարում: Նախորդ երկու տարիներին Անուշը օժանդակել էր ճամբարի կազմակերպմանը:

Նույն տարում Անուշն ընդունվել է Իլինոյսի համալսարան, որը համակարգչային գիտությունների ասպարեզում ԱՄՆ առաջատար հաստատություններից է:

Անուշը ստացել է համակարգչային գիտությունների մագիստրոսի կոչում, իսկ հետո ավարտել է դոկտորանտուրան մաթեմատիկայի գծով: Դոկտորանտուրայի համար վճարելու համար նա մաթեմատիկա է դասավանդել նույն համալսարանում: Այդտեղ էլ ծանոթացել և ամուսնացել է Սթիվ Շեփերդի հետ:

Anush Najaryan came back to help.Դոկտորի կոչում ստանալուց հետո Անուշն աշխատել է Բոստոնի «Stratus Technologies» համակարգչային ընկերությունում: Աշխատանքն ապահովել է բարեկեցիկ կյանք և հնարավորություն է տվել իրականացնել Սպիտակի երեխաներին օգնելու նրա ցանկությունը:

Անցյալ ամառ նա թողել է իր աշխատանքը, գնել է յոթ համակարգիչ, ցանցային սարքավորում, լազերային տպիչ, թվային ֆոտոխցիկ և այլ սարքավորումներ և վերադարձել է Հայաստան, որպեսզի ուսումնական կենտրոն հիմնադրի երկրաշարժի գոտում:

«Շողեր» մանկապատանեկան կենտրոնի տնօրեն Շողեր Ամիրխանյանը Անուշին տարածք է տրամադրել կենտրոնում և հյուրընկալել է նրան իր տանը, և այժմ երկու-սենյականոց դպրոցը համակարգչային հմտություններ է սովորեցնում երեխաներին (և մի քանի մեծահասակների), այդ թվում՝ ինտերնետային էջերի ձևավորում, ծրագրավորում, անիմացիա և համակարգչային գրաֆիկա: Կենտրոնը նաև մանկական թերթ է հրատարակում:

Երեսնամյա մասնագետը համեստ է արտահայտվում իր ծրագրերի և համարձակ քայլի մասին:

«Ես որոշեցի ինձ համար ստեղծել մազալու աշխատատեղ՝ չխլելով ուրիշից նրա աշխատատեղը, - ասում է նա, - Այդպիսի մարդ չկար, որ ցանկանար զբաղվել հենց այս գործով»:

Անուշը նաև անվճար դասախոսություններ է կարդում ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում:

«Համալսարանում արդեն դասախոսներ կան և լավ էլ դաս են տալիս, - ասում է նա, - Սակայն մարդ կա, որ կարիք ունի տուն պահելու: Իսկ ես այս պահին կարող էի ինձ թույլ տալ չաշխատել այնտեղ, որտեղ աշխատավարձ են տալիս»:

Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ հոկտեմբերի 1-ից գործող «SpiTux» դպրոցի պաշտոնական բացումը (http://SpiTux.home.att.net):

Անուշին իրենց շնորհակալական խոսքն ասացին աշակերտները, նրանց ծնողները, երևանյան բուհերի դասախոսներ, ՀԿ-ների ղեկավարներ և Լոռիի մարզպետ Հենրիկ Քոչինյանը:

ԵՊՀ ամբիոնի վարիչ Սեմյոն Նիգիյանն ասաց. - «Մեզ թվում էր, թե բարեգործները պետք է լինեն մեծահարուստ: Պարզվում է, սակայն, որ դրա համար բավական է ունենալ հարուստ հոգի»:


 

Media: Presidential aide replaces slain TV executive

Full story

 
 
 
 

Secret Life: No longer "criminals", homosexuals remain cultural outcasts in Armenia

Full story

 
 
 
 

Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.