ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 10, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Ակադեմիական առաջընթաց. Եվրոպական ակադեմիան կրթական նոր հնարավորություններ է ստեղծում


Անցյալ տարվա հոկտեմբերից այն ուսանողները, ովքեր ձգտում են ստանալ եվրոպական չափանիշներին համապատասխանող կրթություն, այլևս արտասահման մեկնելու կարիք չունեն:

Հայաստանի եվրոպական տարածաշրջանային ակադեմիան առաջարկում է մի ծրագիր, որն ընդգրկում է եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Ավստրիայի, կրթական ծրագրերը: Ուսումնական իր անդրանիկ տարին բուհը սկսեց հոկտեմբերի 4-ին 230 ուսանողներով:

«Մեկ տարի Երևանի ճարտարագիտական համալսարանում սովորելուց հետո զգացի, որ ուսուցման որակն ինձ չի բավարարում, - ասում է 21-ամյա ուսանող Արեգ Սուքիասյանը Թեհրանից, - Տեղափոխվեցի ուսանելու Ինֆորմացիոն և կոմունիկացիոն տեխնոլոգիաների եվրոպական տարածաշրջանային ինստիտուտ՝ մեդիա մասնագիտությամբ: Ուսուցումն այստեղ օպտիմալ է»:

Ինֆորմացիոն ինստիտուտը մի մասն է Եվրոպական ակադեմիայի ամբողջական ծրագրի, որտեղ ուսանողները կարող են հմտանալ տարբեր մասնագիտությունների գծով:

Բուհում առաջարկվող առաջին փուլը բակալավրական ծրագիրն է, որից հետո ցանկացողները կարող են շարունակել ուսումը՝ մագիստրոսի կոչում ստանալու համար:

«Մենք պարտադիր թողարկելու ենք միայն որակյալ մասնագետներ, և մեզ մոտ կրթությունը մրցակցային է», - ասում է Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Բիչախչյանը:

Բիչախչյանն ասում է, որ ակադեմիայի ծրագրերն ավելի գործնական ուղղվածություն ունեն, և որ ուսումն ավարտելուց հետո «ակադեմիայի յուրաքանչյուր ուսանող պետք է գիտակցի, որ բարձր որակավորում ստանալուց հետո նախ և առաջ աշխատելու է Հայաստանում»:

Ակադեմիան ունի հետևյալ բաժինները՝ լեզվագիտություն, իրավունք և տուրիզմ, բնապահպանություն և մշակութային համագործակցություն:

«Բուհում ուսուցանվող ինֆորմացիոն տեխնոլոգիաների մեթոդիկան համապատասխանում է եվրոպական չափանիշներին, - ասում է ակադեմիայի արտաքին կապերի և զարգացման ծրագրերի գծով պրոռեկտոր Աղասի Ավետիսյանը, - Սովորում ենք այն, ինչն այս պահին պահանջվում է տեղական և միջազգային շուկայում՝ հաշվի առնելով պահանջվող մասնագետներին»:

Sergey Bichakchyhan says the academy takes a practical approach.Բիչախչյանի հավաստմամբ, ակադեմիան նաև վերապատրաստելու է այն մասնագետներին, որոնք ներկա պայմաններում իրենց գիտելիքների համար կիրառում չեն գտել:

«Ավարտել եմ Երևանի պետհամալսարանի փիլիսոփայության բաժինը 1996 թվականին: Հասկացա, որ ապագան ինֆորմացիոն հասարակությունն է, - ասում է սոցիալական փիլիսոփայության 29-ամյա մասնագետ Վարդան Թումանյանը, որն այժմ սովորում է Ակադեմիայի կիրառական ծրագրավորման բաժնում, - Նորից սկսեցի սկզբից»:

Քսանհինգամյա Նաիրի Բաբայանը 1996 թվականին ավարտել է Ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Ապրանքագետ-տնտեսագետ է: Սակայն ասում է, որ իր կրթությունը չի համապատասխանում նոր շուկային:

«Հիմա սովորում եմ մեդիա և ինֆորմատիկայի բաժնում, - ասում է նա, - Այստեղ եկողը պետք է գիտակցի, թե ինչի համար է գալիս»:

Դասախոսների մի մասը՝ իրենց գիտելիքները թարմացնելու նպատակով, վերապատրաստում է անցնելու եվրոպական երկրներում, իսկ այդ երկրների դասախոսները գալու են Հայաստան դասավանդելու:

Հայկ Շարխաթունյանն աշխատում է ինֆորմատիկայի բաժնում՝ յուրաքանչյուրը 20 ուսանողից բաղկացած չորս խմբերի հետ:

«Ակադեմիան նոր որակ կհաղորդի Հայաստանի կրթական համակարգին, - ասում է նա, - Սա սովորելու նոր ձև է: Մենք սովորեցնում ենք նոր մտածելակերպ»:

Ակադեմիայի շրջանավարտները կստանան համապատասխան եվրոպական համալսարանի (որի ուսումնական ծրագրով սովորել են) և հայկական պետական նմուշի դիպլոմներ: Մագիստրական ծրագիրը տևում է երկու տարի և չորս ամիս, իսկ վերապատրաստում ցանկացողները սովորում են երկու տարի և վեց ամիս:

Իրանցի 21-ամյա ուսանող Քամուար Քոջուրին ակադեմիա է տեղախողվել Ճարտարագիտական համալսարանից: Հայաստան է եկել սովորելու, որովհետև հարևան երկրների համեմատ այստեղ վարձավճարն ավելի մատչելի է, իսկ «ուսման որակը շատ բարձր է»:

Ակադեմիայի առաջին կուրսում սովորում են նաև 30 ուսանողներ Իրանից, Սիրիայից և Միացյալ Արաբական Էմիրություններից:

Բուհում տարեկան վարձավճարը 780 դոլար է, իսկ մագիստրատուրան՝ 880 դոլար: Ուսանողների 20 տոկոսը սովորում է անվճար:

«Միայն բարձր կրթական ցուցանիշ ունեցողներն են մտնում այդ 20 տոկոսի մեջ, - ասում է Բիչախչյանը, - Եվ մենք հաշվի ենք առնում թե՛ ընդունելության քննությունները, թե՛ ուսումնառության շրջանը: Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում անցկացվելու է մրցույթ հաջորդ տարվա անվճար տեղերի համար»:

Արտասահմանյան ուսանողների ծրագիրը ֆինանսավորում է Եվրոմիությունը, որն, ըստ Բիչախչյանի, Հայաստանը համարել է Անդրկովկասի ամենաժողովրդական երկիրը: Եվրոմիությունը նաև հաշվի է առել Հայաստանի աշխարհագրական դիրքը և տարածաշրջանի երկրների համար կապող օղակ լինելու նրա ունակությունը:

Բիչախչյանի հավաստմամբ, ակադեմիան վերջերս համաձայնագիր է ստորագրել Բրիտանական խորհրդի հետ, որը նախատեսում է համագործակցություն Քեմբրիջի համալասրանի հետ:

«Այս ծրագիրն ավելի կամրապնդի Հայաստանի միջազգային դիրքերը, - ասում է ակադեմիայի ռեկտորը, - Եվրոպական առաջատար համալսարանները հենց այնպես չեն ուշադրության արժանացրել նրան»:


 

Media: Presidential aide replaces slain TV executive

Full story

 
 
 
 

Secret Life: No longer "criminals", homosexuals remain cultural outcasts in Armenia

Full story

 
 
 
 

Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.