ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 28, 2003 




Ընտրարշավ 2003. հաշմանդամները ցուցաբերում են իրենց ինքնուրույնությունը նախագահական ընտրություններում


Pyunic's leader helped his membership get to poling stations.Հայաստանում, որտեղ հասարակական վայրերում հաշմանդամային սայլակով մարդ հանդիպելը մինչ այժմ բավականին հազվադեպ երևույթ է, փետրվարի 19-ին ավելի քան 50 հաշմանդամներ սայլակներով այցելեցին ընտրատեղամասեր:

«Մեր և մի քանի այլ հասարակական կազմակերպություններ (ՀԿ) ապահովեցին հաշմանդամներին սայլակներով, - ասում է «Փյունիկ» հաշմանդամների միության տնօրեն Հակոբ Աբրահամյանը, - Դժբախտաբար, այնքան միջոցներ չունեինք, որպեսզի օգնեինք բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին օգտվել իրենց քաղաքացիական իրավունքից»:

Աբրահամյանն ասում է, որ ֆիզիկական խնդիրներ ունեցող շատ ավելի մեծ թվով մարդիկ կարող էին իրականացնել քվեարկելու իրենց իրավունքը, եթե լիներ իշխանությունների օգնությունը:

«Ընտրություններից դեռ շատ առաջ մենք դիմել էինք տարբեր կազմակերպությունների, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ խնդրելով սայլակներ տրամադրել, սակայն ոչ մի պատասխան չստացանք», - ասում է Աբրահամյանը:

Խորհրդային Միության օրոք գոյություն ունեին շարժական ընտրատեղամասեր, որոնք այցելում էին հաշմանդամների տները, սակայն այդ ավանդույթը մոռացվեց Խորհրդային Միության փլուզման հետ:

Այնուամենայնիվ, Աբրահամյանը նշեց, որ ընտրություններին մասնակցած հաշմանդամների նույնիսկ սահմանափակ քանակն արդեն առաջընթաց է, համեմատած նախորդ ընտրությունների հետ, երբ ոչ մի ՀԿ նման ակցիա չէր կազմակերպել:

Մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող հաշմանդամների ընդհանուր թիվը Հայաստանում 110000 է, ներառյալ՝ Աֆղանստանի և Ղարաբաղի պատերազմների վետերանները:

«Փյունիկը», որի կենտրոնակայանը գտնվում է «Հրազդան» մարզադաշտի մոտ, հիմնադրվել է 1988 թվականի Հայաստանի երկրաշարժից հետո:

Կենտրոնակայանը բավականաչափ տարածք ունի իր բոլոր անդամների, մարզադահլիճի և արհեստանոցների համար, թեև ունի նաև կահավորման և վերանորոգման կարիք:

Կազմակերպության անվանումը՝ մահից վերակենդանացող առասպելական թռչուն փյունիկը, առաջարկել է հաշմանդամներից մեկը, և այն դարձել հույսի խորհրդանիշ նրա 3000 անդամների համար:

«Հասարակության վերաբերմունքը հաշմանդամների նկատմամբ փոխվում է տարեց-տարի», - ասում է Հայկ Աբրահամյանը, որը «Փյունիկի» անդամ է դարձել դժբախտ պատահարում ոտքը կորցնելուց հետո:

«Նախկինում մարդիկ սևեռում էին ինձ, օրինակ՝ լողավազանում, սակայն հիմա ես տեսնում եմ, որ մարդիկ սովորել են հաշմանդամների ներկայությանը: Սակայն քաղաքում քիչ տեղեր կան, որոնք հարմարեցված են հաշմանդամներին: Ոչ մի սրճարան կամ կինոթատրոն հատուկ տեղ կամ վերելակ չունի սայլակների համար»:

Այսօր Հայկը զբաղվում է սպորտի մի քանի տեսակներով, այդ թվում՝ առագաստանավային սպորտով, և որպես կամավոր օգնում է «Փյունիկին»:

Այս տարի սայլակին գամված նրա ընկերները քվեարկելու հնարավորություն են ստացել, որից կօգտվեն նաև հաջորդ չորեքշաբթի օրը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Հայաստանում նման մարդկանց նկատմամբ ամենուրեք օգտագործվում է «հաշմանդամ» հնացած պիտակը: Նրանք ասում են, որ գրեթե նույնքան վատ է հնչում «հատուկ կարիքներ ունեցող մարդիկ» արտահայտությունը:

Նրանք պնդում են, որ իրենց մի փոքր աջակցություն է պետք միայն՝ կազմակերպության անվանումն արդարացնելու համար:

Եվ ավելի շատ մարդիկ հնարավորություն կունենան քվեարկել իրենց երկրի նախագահի համար:


Marching Orders
  Marching Orders: Click to enter
Marching Orders: Click to enter

 

  Inside
 

To Uphold and Execute: The duties and privileges of the Presidency

Full story

 
 
 
 

Decision 2003: Disabled exercise independence during Presidential Elections

Full story

 
 
 
 

Set in Stone: New book links "worry-bead" exiled to their histories

Full story

 

  Photo of the week
  Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

In the Name of the Father

At Wednesday's rally in support of Stepan Demirchyan, one demonstrator on a terrace at the Institute of Manuscripts expressed his support with a historic campaign poster from another Demirchyan era: "Trust Karen Demirchyan".

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2020. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.