ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 21, 2003 




Մարզական տեսություն


Ֆուտբոլ (Հայաստանի բարձրագույն խումբ)

Հայաստանի ֆուտբոլի ամենահայտնի ակումբը հեռացվել է բարձրագույն խմբից և զրկվել բոլոր մրցումներին մասնակցելու իրավունքից:

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը պատժել է Երևանի «Արարատին» Իսրայելի հետ ընկերական հանդիպման համար թիմից հինգ խաղացողներ չտրամադրելու համար: Անցյալ շաբաթ Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները հանդես եկան Թել Ավիվում: Դրանք Իսրայելում վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում կայացած առաջին միջազգային խաղերն էին:

Ըստ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կանոնադրության, ցանկացած ակումբ, որ հրաժարվում է միաժամանակ երկուսից ավելի խաղացողներ տրամադրել երիտասարդական կամ ազգային հավաքականների ընկերական հանդիպումների համար, զրկվում է բարձրագույն խմբում խաղալու իրավունքից: «Արարատի» դեմ ուղղված որոշման հետևանքով բարձրագույն խմբի մասնակիցների քանակը նվազեց մինչև 9 ակումբ:

«Արարատը» միակ հայկական ակումբն էր, որ 1973 թվին դարձավ Խորհրդային Միության չեմպիոն՝ նվաճելով նաև գավաթը: Կարծիք կար, որ իր կազմում մի քանի արտասահմանյան խաղացողներ ընդգրկելուց հետո Հայաստանի այս տարվա առաջնությունում այն ուժեղ մրցակից էր դարձել չեմպիոնի կոչումը կրող «Փյունիկի» համար:

«Արարատի» որակազրկման որոշումը պետք է հաստատվի ՀՖՖ-ի գործադիր հանձնաժողովի նիստում, որը պետք է կայանա մինչև մրցաշրջանի սկիզբը՝ մարտի 9-ը:

ՀՖՖ-ն արդեն հաստատել է բարձրագույն խմբի ֆորմատի կարևոր փոփոխությունը՝ նվազեցնելով ակումբների քանակը 12 մինչև 10 և ավելացնելով խաղերի քանակը, որպեսզի թիմերը մրցաշրջանի ընթացքում ավելի ակտիվ լինեն:

Սկզբում ակումբները երկուական խաղ կանցկացնեն իրար հետ, որից հետո թիմերը կբաժանվեն երկու խմբի: Լավագուն վեց թիմերը ևս երկու անգամ կհանդիպեն իրար հետ, իսկ մնացած չորսը կպայքարեն իրար հետ՝ որոշելու, թե որ թիմն է լքելու բարձրագույն խումբը:

Եթե մինչ այժմ տասներկու ակումբներից յուրաքանչուրը 22 խաղ էր անցկացնում, ապա ըստ նոր համակարգի, լավագույն վեց թիմերը կանցկացնեն 28, իսկ մյուս չորսը՝ 24 խաղ:

«Զվարթնոց» ֆուտբոլային ակումբը, որը ներկայացնում էր Հայաստանը ՈւԵՖԱ-2002-ի գավաթի մրցաշարում, հեռացվել է բարձրագույն խմբից ֆինանսական խնդիրների պատճառով գրանցման անդամավճարը չմուծելու համար:

Միայն այս տարի բարձրագույն խումբ տեղափոխված «Արմավիր» ֆուտբոլային ակումբը նույնպես դուրս մնաց առաջնությունից նման ֆինանսական խնդիրների պատճառով: «Սպարտակ» ֆուտբոլային ակումբը միաձուլվել է «Բանանցին», և ՀՖՖ-ն հատկացրել է դրա հետևանքով ազատված տեղն Արարատի «Արաքսին»:

Թենիս (ՊԹԱ մրցաշար)

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մասնակցում է փետրվարի 15-23-ն Արգենտինայի մայրաքաղաք Բուենես Այրեսում ընթացող «Copa AT&T» միջազգային մրցաշարին:

Խաղալով գրունտային ծածկույթի վրա՝ երկրորդ համարի տակ ցանված Նալբանդյանն արդեն անցել է առաջին երկու փուլերը և հասել է քառորդ եզրափակիչ:

Առաջին փուլում նա հաղթել է իսպանացի Ֆերնանդո Վիսենտեին՝ 6-3, 7-5, որից հետո երկրորդ փուլում պարտության է մատնել համերկրացի Ֆրանկո Սկուիլարիին՝ 6-1, 6-3:

Մրցաշարում հաղթելու դեպքում Նալբանդյանը կստանա 52000 դոլար և 35 միավոր: Ըստ ՊԹԱ դասակարգման, նա 12-րդն է երկու մրցաշարերում ձեռք բերած 51 միավորով: Նալբանդյանը 50 միավոր է ստացել Ավստրալիայի բաց առաջնությունում քառորդ եզրափակիչ դուրս գալու համար, սակայն դուրս է մնացել Նոր Զելանդիայի Օքլենդի միջազգային մրցաշարի առաջին փուլից՝ ստանալով մեկ միավոր:

Սարգիս Սարգսյանը տանուլ է տվել ԱՄՆ Մեմֆիս քաղաքում փետրվարի 17-23-ը կոշտ ծածկույթի վրա կայացած Միջազգային «Գոլդ» մրցաշարում: Նա պարտվել է 3-6, 4-6 հաշվով ամերիկացի Ռոբի Ջինեփրին:

Այժմ Սարգսյանը 39 միավորով զբաղեցնում է 22-րդ տեղը (չհաշված Մեմֆիսի մրցաշարը, քանի որ այն դեռ չի ավարտվել): ՊԹԱ-ում Հայաստանը ներկայացնող միակ թենիսիստը մասնակցել է նաև Լեհաստանի Վրոցլավ քաղաքի մրցաշարին, որտեղ հասել է քառորդ եզրափակիչ:

Ամերիկահայ Անդրե Ագասին գլխավորում է մրցարշավը 235 միավորով: Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթելուց հետո նա կրկին հաղթեց ամերիկյան Սան Խոսե քաղաքում փետրվարի 16-ին ավարտված «Սիբել» միջազգային բաց մրցաշարում:

Այս տարվա ՊԹԱ մրցաշրջանում նա դարձավ առաջին թենիսիստը, որ հաղթել է երկու մրցաշարում:


  Inside
 

Observers say elections fall short of international standards

Full story

 
 
 
 

Voting day turned from fair to foul at some precincts

Full story

 
 
 
 

The son also rises

Full story

 
 
 
 

Geghamyan Goes from Candidate to Kingmaker

Full story

 

  Photos of the week
  Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge

Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Hope and Assurance

It has been a season of many emotions, Decision 2003. Doves of peace were offered and officers to enforce that peace were stationed around the Central Elections Commission.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.