ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 14, 2003 




Ընտրարշավ 2003. ո՞վ վերջ կտա կոռուպցիային Հայաստանում


Անկախ փորձագետների հավաստմամբ, վերջին 5 տարում Հայաստանում կոռուպցիայի մակարդակն աճել է:

«Հայաստանում կոռուպցիայի հիմնական նախաձեռնողները պետական պաշտոնյաններն են», - նշվում է Հայաստանում կոռուպցիայի տարածվածության և դրսևորման գնահատման նպատակով 2002 թվին ուսումասիրություններ անցկացրած Տարածաշրջանային զարգացման կենտրոնի («Թրանսփերենսի ինթերնեշնլ») հայաստանյան մասնաճյուղի (ՏԶԿԹԻՀՄ) զեկույցում:

Սոցիոլոգիական հարցմանը մասնակցել է 1000 անհատ, 200 մասնավոր ձեռներեց և 200 պաշտոնյա:

Ծրագրի պատասխանատու, հակակոռուպցիոն տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը՝ ամփոփելով ուսումնասիրության արդյունքները, ասաց.

«Հարցման մասնակից անհատների 67 տոկոսը, ձեռներեցների 41 տոկոսը և պետական պաշտոնյաների 54 տոկոսը նշել են, որ կոռուպցիայի մակարդակն աճել է վերջին 5 տարիների ընթացքում:

«Անհատներն ու ձեռներեցները կոռուպցիան գնահատել են որպես կաշառակերություն և պաշտոնի չարաշահում: Պետական պաշտոնյաններն այդ շարքին ավելացրել են նաև «տնտեսական մենաշնորհի և այլ արտոնությունների տրամադրումը և պետական միջոցների օգտագործումը սեփական շահերի համար», միգուցե այն պատճառով , որ ավելի լավ են տեղեկացված, թե կոռուպցիայի ինչպիսի հնարավորություններ կան պետական կառավարման համակարգում»:

Պետական հաստատություններում կոռուպցիայի մակարդակի գնահատման վերաբերյալ հարցադրումները պարզել են, որ ամենակոռուպցված մարմիններն են դատարաններն ու դատախազությունը: Կոռուպցված են համարվել գրեթե բոլոր ոլորտները՝ նախագահի աշխատակազմից մինչև կրթական համակարգ:

Անկախ փորձագետները պարզել են, որ կոռուպցիայի հիմնական նախադրյալներն են «օրենքի վատ կիրառումը, թերի օրենսդրությունը, անբարենպաստ սոցիալ-տնտեսական վիճակը և այլն»:

Թե որքանով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները կնպաստեն երկրում կոռուպցիայի և այլ հիմնախնդիրների վերացմանը՝ կախված է միմիայն ժողովրդից, որքանով նրան կհաջողվի տեր կանգնել իր ձայներին:

«Պրոմեդիա» կազմակերպության անցկացրած հարցմանը մասնակցած պոտենցիալ քվեարկողներն արտացոլել են «Թրանսփերենսի ինթերնեշնլ» կազմակերպության արդյունքները՝ կոռուպցիան անվանելով ընտրարշավի հիմնահարցերից մեկը:

Արման Շարաֆյան՝ 31 տարեկան. - «Պահանջում ենք կոռուպցիայի վերացում, քանի որ մեր հասարակությունը մինչև կոկորդը խրված է կոռուպցիայի մեջ»:

Բարդուղիմեոս Պետրոսյան՝ 25 տարեկան. - «Կոռուպցիայի անսահման չափերը մեր երկրի համար ամենավատ հետևանքներն ունեն: Ես կարծում եմ, որ արդարության և օրենքի ուժով պետք է զսպել անկուշտ մարդկանց»:

Ժորա Պետրոսյան՝ 68 տարեկան. - «Բոլոր կաշառակերներին անխտիր պատժել: Ե՞րբ է վերանալու կաշառքով աշխատանքի ընդունելու սովորույթը»:

Նազելի Հարությունյան. - «Կաշառակերության դեմ պայքարը դարձել է օրհասական: Նախագահն ի՞նչ լծակներ ունի և որքանո՞վ կարող է պայքարել կաշառակերության դեմ»:

Ըստ կազմակերպության մասնագետների, ամենավտանգավոր դրսևորումներից մեկն այն է, որ հարցման մասնակիցների ընդամենը մի չնչին հատված է պատրաստ կոռուպցիայի դեպք տեսնելիս հայտնել համապատասխան մարմինների, քանի որ վստահ չէ, որ կաշառք տվողը կամ վերցնողը կենթարկվի պատասխանատվության:

Թեև պաշտոնական հարցումը և լրագրողների ոչ-պաշտոնական հարցազրույցները վկայում են, որ կոռուպցիան մտահոգում է ընտրողներին, այն առանցքային տարր չի հանդիասնում թեկնածուների քարոզարշավում:

«Մամուլի հրապարակումներից և վճարովի եթերաժամերը դիտելով ես չեմ կարող ասել, որ թեկնածուները կոռուպցիայի դեմ պայքարի վրա հատուկ շեշտադրում են կատարում, - ասում է ՏԶԿԹԻՀՄ-ի քաղաքականության գծով փորձագետ Վարուժան Հոգտանյանը, - Թեկնածուներն ավելի շատ խոսում են ազատ և արդար ընտրությունների ապահովվման մասին, քան ռազմավարական ծրագրերի»:

Մասնագետների կարծիքով այսօր առաջին հերթին անհրաժեշտ է փոխել մարդկանց վերաբերմունքը կոռուպցիայի դրսևորումների նկատմամբ: Յուրաքանչյուր անձ, ուրիշին մեղադրելու փոխարեն, պետք է անձամբ պատասխանատվություն կրի երկրում տիրող իրավիճակի համար, հակառակ դեպքում ոչ մի պետական կամ հասարակական ծրագիր արդյունք տալ չի կարող:

Նման հնարավորություն ՀՀ քաղաքցիները կունենան փետրվարի 19-ին: Եվ եթե պատմությունը կրկնվի, ոմանք նորից կփորձեն յուղ ու բրնձով կամ 5000 դրամով գնել նրանց ձայները:


  Inside
 

Voter questions, candidate answers

Full story

 
 
 
 

Who will help the pensioners?

Full story

 
 
 
 

Who will stop the corruption?

Full story

 

  Photo of the week
  Photo of the week: Tamper resistant?
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Tamper resistant?

Journalists flocked to Zvartnots Airport Tuesday to greet the arrival of plastic boxes, heralded by the Organization for Security and Cooperation in Europe as Armenia's first step toward "transparent" elections. The 2,000 boxes - at a cost of about $4 each - were financed by the US, Swiss, German and Norwegian governments. Newspaperman Tigran Liloyan gave one ballot bucket a test run.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2020. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.