ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 14, 2003 




Ընտրարշավ 2003. ընտրողները պատասխան են պահանջում իրավական հիմնահարցերին


«Պրոմեդիա» կազմակերպության անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց հուզող սոցիալական պայմաններին և գործազրկությանը վերաբերող խնդիրներին անմիջապես հաջորդում են իրավական համակարգի հետ կապված խնդիրները: Քաղաքացիներից շատերը նշում են, որ կուզենային վայելել դատարանների միջոցով իրականացվող իրավական պաշտպանվածությունը, սակայն վստահ չեն, որ կարող են:

Մասնագիտությամբ իրավաբան Լուսինեն վարսահարդար է աշխատում Երևանի գեղեցկության սրահներից մեկում:

«Ես կվերադառնամ իրավական դաշտ, երբ ակնհայտ կդառնան դատաիրավական բարեփոխումները, և օրենքները կգործեն մարդկանց համար, և ոչ թե նրանց դեմ», - ասում է նա:

75-ամյա թոշակառու Սուրեն Շլջյանը, ինչպես և շատ-շատերը, երկրի ապագա նախագահից պահանջում է օրենքի գերակայություն և իրավական պաշտպանվածություն: «Որ օրենքները չեն գործում, ես դա զգում եմ ամեն քայլափոխի: Մարդն այս երկրում իրեն պաշտպանված պետք է զգա», - ասում է նախկին բժիշկը:

Քաղաքացիների և ոստիկանության միջև հաստատված հարաբերությունները մտահոգում են գործազուրկ Գայանե Ամիրյանին: «Ցանկացած առնչություն ոստկանության հետ ահաբեկության զգացում է առաջացնում, բայց չ՞է որ ոստիկանությունը կոչված է պաշտպանել մարդուն, և ոչ թե հակառակը: Էլ չեմ խոսում կոռուպցիայի մասին, ինչը սարսափելի չափերի է հասնում»:

«Ինչո՞ւ օրենքի առջև բոլորը հավասար չեն», - հարցնում է թոշակառու Ջուլիետա Սարգսյանը:

Արտաշես Մխիթարյանը նախագահի թեկնածուներին հարց է ուղղում արդարադատության սկզբունքների պաշտպանության վերաբերյալ. - «Ինչպե՞ս և ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվելու նոր ընտրված նախագահը, որն ըստ Սահմանադրության արդարադատության երաշխավորն է», - հարցնում է նա:

Շատերին անհանգստացնում է չբացահայտված հանցագործությունների մեծ թիվն ու անպատժելիության մթնոլորտը: Շատ են հարցերը «հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտման կապակցությամբ:

Դատախազության անօրինական գործելակերպից է բողոքում թոշակառու Վիկտորիա Սարգսյանը, որի որդին անհիմն մեղադրանքով արդեն 16 ամիս գտնվում է Նուբարաշենի մեկուսարանում:

«Գործն անցել է դատական երեք ատյաններով, որտեղ նշվում է. «բավարար հիմքեր չկան Կորյուն Սարգսյանին մեղադրելու համար», սակայն նրան շարունակում են կալանքի տակ պահել», - ասում է նա:

Վիկտորիա Սարգսյանին հաջողվել է նամակ հանձնել Նորքի զանգվածի բնակչության հետ նախընտրական հանդիպման եկած նախագահի Ռոբերտ Քոչարյանին և նա հույս ունի, որ նախագահը կկարդա այն և «վերջ կտա անօրինականություններին»:

Հարցվածներից Աննա Բաղրամյանը եզակի հարցով է դիմում հանրապետության ապագա նախագահին.

«Եթե մենք արդեն եվրոպական ընտանիքի անդամ ենք, ինչո՞ւ չենք կարող հարցում անել այլ երկրում բնակվող մեր քաղաքացուն, որպեսզի նա ալիմենտ վճարի: Երբ դիմում ես դեսպանատներ, պատասխանում են, որ չունեն համապատասախան քաղաքացիական պայմանագրեր: Ինչո՞ւ: Սա չի՞ նշանակում, արդյոք, որ անհավասար պայմաններում ենք այլ երկրների համեմատությամբ»:

Շատ քաղաքացիներ, հատկապես՝ ծնողներ, մտահոգված են հայկական բանակում տիրող պայմաններով:

Բժիշկ Սյուզան Ղարիբյանին հուզում է հայկական բանակում առկա հոգեբանական մթնոլորտը. - «Շատ երիտասարդ տղաներ են դիմում ինձ, որոնք նոր են վերադարձել զինվորական ծառայությունից: Նրանցից շատերը սթրեսային վիճակում են: Սա ուշադրության արժանի ամենակարևոր խնդիրներից է», - համոզված է նա:


  Inside
 

Voter questions, candidate answers

Full story

 
 
 
 

Who will help the pensioners?

Full story

 
 
 
 

Who will stop the corruption?

Full story

 

  Photo of the week
  Photo of the week: Tamper resistant?
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Tamper resistant?

Journalists flocked to Zvartnots Airport Tuesday to greet the arrival of plastic boxes, heralded by the Organization for Security and Cooperation in Europe as Armenia's first step toward "transparent" elections. The 2,000 boxes - at a cost of about $4 each - were financed by the US, Swiss, German and Norwegian governments. Newspaperman Tigran Liloyan gave one ballot bucket a test run.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.