ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 26 , 2003 




Մեղանդրանքներ սակագների կապակցությամբ. նոր վեճ ՙԱրմենՏելի՚ հետ


Նախարար Մանուկյանը ¢ ՙԱրմենՏելի՚ տնօրեն Գեորգիոս Վասիլակիսը (արխիվային լուսանկարում) դեռ պետք է համաձայնության գան հեռախոսային ծառայությունների փոփոխությունների հարցում

Անցյալ շաբաթ գրեթե միաժամանակ տարածվեց Հայաստանում հեռահաղորդակցու-
թյան ոլորտը տնօրինող «ԱրմենՏելե ընկերությանը վերաբերող առնվազն չորս տեղեկություն` կրկին շփոթության մատնելով հասարակայնու-
թյանը:

«ԱրմենՏելիե գլխավոր փայատեր հունական «ՕՏԵե ընկերությունը հայտարարել է, որ հունվարի 1-ից Հայաստանում լարային հեռախոսակապի րոպեավճարը կրկնապատկվում է՝ դառնալով 8 դրամ: Սակայն Հայաստանի կապի և տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը պնդում է, որ նման վճար ընկերությունը չի կարող կիրառել:

Միևնույն ժամանակ «ՕՏԵե ընկերությունը նախորդ երկուշաբթի ՀՀ կառավարության դեմ հայցով դիմել է Լոնդոնի միջազգային արբիտրաժ: Ընկերությունը հայցում նշել է, որ ՀՀ կառավարությունը խախտել է հաղորդակցության բնագավառում իր հետ կնքած պայմանագիրը:

Երեքշաբթի օրը Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «ԱրմենՏելե ՀՁ-ին տուգանել է 5 մլն դրամով սպառողների նկատմամբ խտրական մոտեցում ցուցաբերելու համար:

Սրան զուգահեռ նախորդ շաբաթ ԱԺ-ի արտահերթ նստաշրջանում քննարկվել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասինե օրենքի նախագիծը, որը կարող է զրկել «ԱրմենՏելինե բջջային կապի և ինտերնետային ծառայությունների մատուցման մենաշնորհից:

Արդեն մի քանի տարի տևող «ԱրմենՏելե-ՀՀ կառավարություն հակամարտությունը կարծես հասել է իր գագաթնակետին, սակայն դրանից տուժում են հիմնականում շարքային սպառողները:

Ըստ «ԱրմենՏելիե հունվարի 1-ից լարային խոսակցությունների համար նախատեսված անվճար 360 րոպեն նվազեցվելու է 120 րոպեի, և դրանից հետո չի գործելու անվճար խոսակցության կանխավճարը:

«ԱրմենՏելըե հայտարարել է, որ քանի դեռ վիճաբանությունը չի հարթվել, բաժանորդներից կանխավճար չի ընդունվելու:

Նոր սակագների կիրառման մասին «ԱրմենՏելըե գրություն է ուղարկել կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին: Ի պատասխան նախարարը հայտարարել է, որ կմերժի նոր սակագները:

Ըստ Մանուկյանի ընկերությունը իրավունք չունի նման սակագներ կիրառելու, քանի որ 2001 թվականին Հայաստանի արդարադատության նախարարի և «ԱրմենՏելիե միջև կնքված պայմանագրով վերը նշված տարբերակը կարող է կիրառվել ոչ շուտ, քան 2004 թվականի դեկտեմբերից:

Նախարարը խրախուսում է բնակչությանը շարունակելու մուծել կանխավճարները: Նման կրքոտ հայտարարություններով Մանուկյանը հանդես էր գալիս նաև րոպեավճարի կիրառման դեմ, սակայն դրանք արդյունք չտվեցին:

Հայցերի լսման ժամկետն առայժմ հայտնի չէ: «Ժողովրդավարական հայրենիքե կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի համոզմամբ հակամարտությունը ՀՀ կառավարության և «ԱրմենՏելիե միջև ընդամենը կռիվ է «ԱրմենՏելիցե փայաբաժին պոկելու համար:

«Չկա ոչ մի պայքար հանուն ժողովրդիե, ասում է Մակեյանը, որը «ԱրմենՏելինե մենաշնորհից զրկելու նախաձեռնությամբ դեռևս 1999 թվականին Սահմանադրական դատարան դիմած պատգամավորների թվում էր:

«2001 թվականին մեր կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ «ԱրմենՏելիե հայտարարած 127 մլն դոլար ներդրման 60 միլիոնը հավելագրում կամ յուրացում է: Այնուհետև կառավարությունը հանձնաժողով ստեղծեց, որը, ուսումնասիրելով ներդրումային ծրագրերը, հայտարարեց, որ 75 մլն դոլարի յուրացում է եղելե, ասում է Մակեյանը:

Ըստ Մակեյանի արդեն անցել է երկու տարի, սակայն հասարակայնությանը ցայսօր չեն տեղեկացրել, թե ով է յուրացրել այդ գումարները, և դրանից որքանն է վերադարձվել:

«Համոզված եմ, որ սա ընդհանուր շղթա է, և ամեն ինչ արվում է հասարակայնությանը թյուրիմացության մեջ գցելու և շահը իրար մեջ բաժանելու համար: Եթե երկու կողմերը համաձայնության չգան, կառավարությունը «ԱրմենՏելինե կզրկի որոշ լիազորություններից, որոնք կհանձնվեն կա՛մ «Ռոստելեկոմինե (ռուսական ընկերություն), կա՛մ «Ղարաբաղտելեկոմինե:

Վերջինը ըստ Մակեյանի իշխանական կլանին պատկանող ընկերություն է, իսկ «Ռոստելեկոմիե ընտրության դեպքում Հայաստանը կկանգնի ավելի մեծ խնդրի առաջ:

«Էներգահամակարգն ամբողջովին հանձնել են (ռուսներին), եթե կապն էլ տան, լրիվ կախման մեջ կընկնենքե, ասում է Մակեյանը:



 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 






Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.