ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 26 , 2003 




à·»ßÝãí³Í ·ÝáõÙÝ»ñ. ºñ¢³ÝÁ í»ñ³ÍíáõÙ ¿ ³Ù³ÝáñÛ³ ßáõϳÛÇ, ¢ ß³ï»ñÁ Ùáé³ÝáõÙ »Ý ýÇݳÝë³Ï³Ý ¹Åí³ñáõÃÛáõÝÝ»ñÁ



ºñ¢³ÝáõÙ µáÉáñÁ ½³µÕí³Í »Ý ïáÝ³Ï³Ý ·ÝáõÙÝ»ñ ³Ý»Éáí

Փայտի վառարանների ծխի միջից Երևանը ժպտում է իր տոնական խանդավառությամբ: Վաճառում են տոնածառեր, որոնց մեջ այս տարի արհեստականներն ավելի շատ են, քան անցյլալում, զանազան աղանդեñներ՝ փորձելով փող վաստակել անհոգ ծախսերի այս մի քանի շաբաթվա տոնավաճառում, որն սկսվում է դեկտեմբերի 20-ից և ձգվում է մինչև Ծննդյան տոներ ու նույնիսկ հին Նոր տարի (հունվարի 13-ը):

Մեծ հաճույքով Արման Համբարձումյանը եղևնու երկու ճյուղ է կապում իրար և դրանով զարդարում խանութի ցուցափեղկը:

«Անհամբերությամբ սպասում եմ Ծննդյան տոներին: Հին ու նոր տարվա միջև սա կարծես մի հեքիաթ լինի, որը տևում է ընդամենը մի քանի օր: Ես ավանդույթ եմ դարձրել զարդարել խանութը դեկտեմբերի 15-ին», ասում է նա:

Քաղաքի ուրախ ու պայծառ գույները փոխանցվում են բնակիչներին: Մի կողմ դնելով իրենց հոգսերը մարդիկ ուրախությամբ պատրաստվում են Նոր ïարուն: Տոներին հատկապես ուրախ են խանութների և շուկաների վաճառողները:

«Հույս ունենք, որ լավ առևտուր կլինի: Ամեն դեպքում լավատես ենք: Նոր Տարին ամենաշահութաբեր սեզոնն է: Շատերն են փող հավաքում ամբողջ տարվա ընթացքում՝ սպասելով այս օրվան: Ցուրտ է, կանգնած սառչում ենք, բայց դե ի՞նչ արած», ասում է 46-ամյա վաճառող Կարո Զաքարյանը:
ØÇñ·Ý áõ ÁÝÏáõ½»Õ»ÝÁ ³Ù³ÝáñÛ³ ë»Õ³ÝÇ ½³ñ¹»ñÇó »Ý

Արդեն յոթ տարի է, որ նա քրոջ՝ Անահիտ Զաքարյանի հետ առևտուր է անում Երևանի հմ. 1 շուկայում: Վաճառում են ընկուզեղեն, չամիչ ու տարբեր տեսակի չրեր: Ապրանքի տեսքը պայծառ ու գրավիչ է: Գնորդներն ակամայից իրենց հայացքն ուղղում են այստեղ:

Անահիտը հպարտությամբ ցույց է տալիս տարբեր մրգերից պատրաստված ալանիները: Դրանք դրված են հատուկ թափանցիկ տուփերի մեջ և արժեն կիլոգրամը 4000-5000 դրամ (7-8 դոլար):

Գնումներով լի պայուսակներով մի կին մոտենում է տաղավարին և սկսում է ընտրել: «Ամանորի սեղանը չի կարող առանց ընկուզեղենի ու չրերի լինել: Ես նախընտրում եմ դեղձի ալանին, ծիրանի, տանձի, սալորի և դեղձի չրերը: Սեղանի մի անկյունում էլ անպայման աղանձ եմ դնում», ասում է նա:

Անահիտն ասում է, որ տոնական սեզոնին օրական վաճառում են 70000-80000 դրամի չրեղեն: Մարդիկ կան, որոնք 300-400 դոլարի չիր են գնում, մարդիկ էլ կան, որոնք հազիվ կես կիլոգրամ են գնում:

«Գների հարցում հարմարվում ենք բոլորին, որ չնեղվեն, ախր առջևում Նոր տարի է, թող բոլորն էլ ուրախանան», ասում է նա:

Տոնական գնումները շատերի համար հատուկ արարողություն են: Հայ տնտեսուհիներից շատերը դեռ աշնան սկզբից են պատրաստություն տեսնում:
²Ý³ÑÇï ¼³ù³ñÛ³ÝÁ ûñ³Ï³Ý 125-140 ¹áɳñÇ ãñ»Õ»Ý ¿ í³×³éáõÙ

Աստղիկ տատը Աշտարակի Փարպի գյուղից է: Նա ժպտալով ասում է. «Իսկական տան կնիկը հոկտեմբերին արդեն պետք է նոր տարվա սուջուխը արած լինի: Տեսե՛ք, իմ սարքածն ա, ի՜նչ գույն ունի»:

Սուջուխը վաճառվում է կիլոգրամը 3000-3500 դրամով (5-6 դոլար): Մեկ-մեկ բացատրում է գնորդներին, թե ինչպես է պատրաստել սուջուխը, և թե ինչու է այն այս տարի ավելի թանկ:

«Նախ խաղողը քիչ էր, իսկ սուջուխը խաղողի շիրայով ենք սարքում, դրա համար էլ գինը բարձր է: Ջարդած ու մաքրած ընկույզը հատ-հատ շարում ենք թելի վրա: Հետո այն թաթախում ենք խաղողի շիրայից, ալյուրից, տարբեր համեմունքներից պատրաստված մի զանգվածի մեջ, որը «շփոթ» է կոչվում: Թաթախելուց հետո թողնում ենք չորանա: Սուջուխը տոնական սեղանի զարդերից մեկն է»:

Հայկական ավանդական ամանորյա սեղանները բավականին ճոխ են՝ ծանրաբեռնված զանազան ուտեստներով, աղանդերով, թխվածքներով ու խմիչքներով: Սեղանի գլխավոր զարդը հատուկ պատրաստված խոզի բուդը կամ թևն է կամ էլ ամբողջական գոճին:

Մսավաճառ Վարդան Վաղարշակյանն ասում է, որ մարդկանց 80 տոկոսը խոզի բուդ է գնում: Սովորաբար տանում են 5-7 կիլոգրամանոց բդեր մոտ 20 դոլար արժողությամբ: Նոր տարվա մոտենալու հետ մսի գինը բարձրանում է:

«Միսն արդեն թանկացել է 100 դրամով: Մինչև տոները կավելանա ևս 500 դրամով կամ ավելին, չեմ կարող ասել: Այսօր կիլոն արդեն 1500 դրամ է: Շտապելը բնորոշ է մեր ժողովրդին, վախենում են, որ վերջին օրերին բան չի մնա ու տանում են, բայց ամեն տարի էլ ավելանում է», ասում է Վաղարշակյանը:

Տնային տնտեսուհի Հասմիկ Առաքելյանն ասում է, որ Նոր տարվա սեղանի համար պահանջվում է 150-200 դոլար՝ «չհաշված մնացած տոնական նվերները, սեղանը զարդարելու պարագաները, նոր հագուստը: Եթե գումարենք այդ ամենը, բավականին մեծ գումար կստացվի՝ հաշվի առնելով, որ շատերն այսօր գործազուրկ են»:

Սակայն Հասմիկը չի ցանկանում զրույցը ծանրաբեռնել հոգսերով և ասում է, որ Նոր տարվա համար պատրաստվող ուտեստների ցուցակը սկսվում է պասուց տոլմայով (ձավարով, լոբով, սիսեռով, ոսպով, ոլոռով ու տարբեր համեմունքներով պատրաստված և թթու դրած կաղամբի տերևներով փաթաթած միջուկ): Դեկտեմբերի 31-ի առավոտյան սկսում են երկու տեսակի մսով տոլմայի պատրաստությունը՝ կաղամբով և խաղողի թփով: Վերջինս ուտում են սխտոր-մածնով:

Սեղաններից անպակաս է նաև ավանդական քյուֆթան: 66-ամյա Նինա Ստեփանյանը քյուֆթա է վաճառում 22 տարի: Նա ասում է, որ միսը ծեծում է մեքենայով: Պատրաստում են երիտասարդ ցլիկի մսից, որպեսզի լավը լինի, և հաճախորդները գոհ մնան: Վաճառվում է կիլոգրամը 1500 դրամով: «Ամանորի համար ընտանիքը գնում է 4-5 կգ միս: Իհարկե, դա նաև կախված է ֆինանսական հնարավորություններից: Քյուֆթա հիմնականում գնում են ապահովված ընտանիքները: Օրական վաճառում եմ 30-40 կգ: Քյուֆթայի գինը չի բարձրանում անգամ վերջին օրերին», ասում է Նինան:

31-ամյա Լենա Մինասյանն ասում է, որ ամեն տարի թարմացնում է սեղանի սպասքը: Այս տարի 150 դոլար է վճարել 12 բաժակների, 20 դոլար սփռոցի և բավականին գումար ափսեների համար: Ընդամենը ծախսել է մոտ 200 դոլար: Նա ասում է, որ իր նյութական վիճակը թույլ է տալիս մոտ 1000 դոլար ծախսել միայն սննդի վրա:

Սակայն բնակարաններում տոնական տրամադրությունը սկիզբ է առնում, միայն երբ իր պատվավոր տեղն է գրավում տոնածառը: Հասմիկն ասում է, որ 18000 դրամ վճարել է եղևնու համար և 10000 էլ խաղալիքների ու զարդերի համար:

«Ամեն ինչ անում եմ առանց դժգոհելու կամ նեղվելու. չէ՞ որ ինչպես սկսես Նոր տարին, այնպես էլ կշարունակես»:



 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 


 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.