ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 12 , 2003 




Կիսված ընտանիք. անհայտ կորած զինվորի հարազատները ութ տարի տառապում են



Որդեկորույս, հուսաբեկ...

Այս ձմեռ Բաբայանների ընտանիքը բնակարանը տաքացնելու միջոցներ չունի: Սովորաբար 23500 դրամ (մոտ 42 դոլար) ընտանեկան բյուջեից կարողանում էին մի փոքր գումար խնայել ձմեռային կարիքների համար, բայց այս տարի չկարողացան:

64-ամյա Մարատ Բաբայանը իր երեք դուստրերի՝ Նազենիի, Արփինեի և Վարսենիկի հետ բնակվում է Երևանի ծայրամասերից մեկում գտնվող իր երեք սենյականոց բնակարանում: Վարսենիկի առողջական վիճակը, իսկ նա վատառաողջ է ամբողջ կյանքի ընթացքում, ավելի է վատացել վերջին տարվա ընթացքում, իսկ դեղորայքը թանկ է:

Բնակարանը նրանք ստացել են խորհրդային տարիներին, երբ ընտանիքն ավելի մեծ էր: Դրանից հետո 1990 թվականին մահացել է ընտանիքի մայրը՝ Ռայա Սարգսյանը: Իսկ 1995 թվականին բանակ զորակոչվելուց շատ չանցած առեղծվածային հանգամանքներում հոսպիտալից անհայտացել է նրանց որդին և եղբայրը՝ Վահրամը:

«Չգիտեմ ինչ ենք անելու, - ասում է Բաբայանների ավագ դուստրը՝ 31-ամյա Նազենին: - Ամռանը հայրս կարտոնի կտորներ կամ փայտե արկղեր էր բերում աշխատավայրից, դրան ավելացնում էինք մեր խնայած գումարով գնված փայտը և այդպես յոլա էինք գնումե:

Շատ երևանցիների նման Բաբայանները փայտ ու ստվարաթուղթ են հավաքում որտեղ պատահի՝ չորացած ծառերի վրայից ու փողոցի աղբարկղներից: Սակայն երբեք չեն կարողացել բավականաչափ հավաքել երեք սենյականոց բնակարանը տաքացնելու համար և այդ պատճառով հավաքվել են խոհանոցում դրված փոքր վառարանի շուրջը: Եվ բոլորը քնում են միևնույն սենյակում:

Մեծացնելով Վահրամին՝ Մարատը միշտ մտածել է, որ ընտանիքի կարիքները հոգալու հարցում կկարողանա ապավինել նրան: Այսօր ընտանիքի գոյությունը պտտվում է Վահրամի բացակայության և ընտանիքի վրա դրա ունեցած ծանր ազդեցության շուրջը:

«Տղաս տարբեր առողջական պրոբլեմներ է ունեցել՝ ուղեղի ցնցում, հոգեկան շեղումներ, գլխացավեր, դեղնախտ, լյարդի մեծացում, վատ տեսողություն, - ասում է հայրը՝ ցույց տալով հիվանդությունները հաստատող փաստաթղթերը: - Պառկել է հոգեբուժական և այլ հիվանդանոցներումե,
Անհայտ կորած

Ռազմաբժշկական հանձնաժողովը արձանագրել է Վահրամի հիվանդությունները, սակայն զինկոմն ասել է. «Եթե քո որդու նմանները խուսափեն բանակից, ո՞վ պետք է ծառայիե:

Զինվորական ծառայության առաջին օրվանից Վահրամը հայտնվել է հոսպիտալներում: Վեց ամիս հետո նա անհայտացել է:

Ընտանիքում բոլորը համոզված են, որ Վահրամը ողջ է և կվերադառնա: Մինչև այսօր ընտանիքն իր բոլոր պրոբլեմների լուծումը կապում է Վահրամի վերադարձի հետ:

«Վահրամը իմ միակ որդին է, նա պիտի վերադառնա, որ ինձ ու քույրերին թիկունք լինի, - ասում է հայրը: - Ես արդեն մեծացել եմ, հո քույրերն անտեր չե՞ն մնալուե:

Վահրամի անհայտանալուց 10 օր հետո Միջազգային կարմիր խաչը այցելել է Բաբայաններին և մի նամակ բերել, որը հաստատում էր, որ իրենք գտել են Վահրամին ադրբեջանական մի քաղաքում, և որ նա լուրջ հիվանդ է:

10 օր հետո՝ Միջազգային կարմիր խաչի երկրորդ այցելության ժամանակ (դեղորայք հասցնելու նպատակով), Վահրամն այլևս այնտեղ չի եղել:

Սոցիալական ապահովության նախարարությունը տարեկան 10000 դրամ (մոտ 18 դոլար) փոխհատուցում է առաջարկել: Մարատը մերժում է ընդունել այն՝ ասելով, որ դրանով փորձում են փակել իր բերանը:

Օգնություն է առաջարկել նաև «Ընդդեմ իրավական բռնություններիե հասարակական կազմակերպությունը: Մարատը մեկ անգամ 4000 դրամ (մոտ 7 դոլար) օգնություն է ստացել այս կազմակերպությունից, սակայն հետո հրաժարվել է օգնությունից:

«Չափազանց ազնիվ և մաքուր անձնավորություն է Մարատ Բաբայանը: Նա միշտ հրաժարվում է մեր օգնությունից, բայց տարիների ընթացքում տեսնում եմ, թե ինչպես է այդ մարդը աստիճանաբար կործանվումե, ասում է «Ընդդեմ իրավական բռնություններիե կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Ընտանիքը սպասում է...

Մինչև թոշակի անցնելը Մարատ Բաբայանը ինժեներ է եղել: Այսօր աշխատում է
Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում որպես լաբորանտ: Մինչև անցյալ տարի ընտանիքի բյուջեն լրացրել է առուծախով զբաղվելով: Բայց այս տարի՝ որդու կորստյան ութերորդ տարում, նրա եռանդն այլևս չի բավականացնում լրացուցիչ աշխատանքի համար:

«Իմ ձեռքերով է
Երևանը կառուցվել, 49 տարի աշխատել եմ այս պետության համար և միայն մի գնահատականի էի սպասում, որ հիվանդ տղայիս բանակ չտանեն: Տարել եք, դե հիմա հե՛տ տվեքե, բողոքում է հայրը:

Վերջին պաշտոնական տեղեկությունը որդու մասին Մարատ Բաբայանը ստացել է հոկտեմբերին.

«Ձեր դիմումը մանրամասն ուսումնասիրվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում: Ձեր տղայի՝ Վահրամ Բաբայանի վերաբերյալ կատարվել են հարցումներ, այդ թվում նաև «Միջազգային Կարմիր խաչե կազմակերպությանը: Ձեր որդու Ադրբեջանում գերության մեջ գտնվելու փաստը հաստատվել է: ՀՀ ՊՆ կողմից այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն առայժմ արդյունք չեն տվելե:

«Պետությունը չի՞ մտածում, որ տղամարդ է տանից պակասել՝ ընտանիքին կերակրողը, մենք ինչպե՞ս ենք առանց նրա ապրելու: Ութ ու կես տարի լուր չունենք Վահրամիցե, ասում է Նազենին:

«Ընդդեմ իրավական բռնություններիե հասարակական կազմակերպության մասին լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (374-1) 58-28-19 կամ (374-1) 56-82-72 համարներով կամ դիմեք favl@netsys.am հասցեով: «ԱրմենիաՆաուիե «Հայ Ձմեռ պապե ծրագրում ներդրում անելու համար սեղմեք այստեղ:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Good Morning Yerevan

It is the season of gray mornings in Yerevan. Unlike last year, December has, so far, been mild.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.