ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 5 , 2003 




Սպորտ. 2003 թվականի ֆուտբոլային մրցաշրջանի լավագույնները



î³ñí³ ýáõïµáÉÇëï ²ñ³ гÏáµÛ³ÝÁ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հարցում է անցկացրել հայաստանյան լրագրողների, մարզիչների և դատավորների շրջանում, որպեսզի պարզի տարվա լավագույն ֆուտբոլիստին, ինչպես նաև լավագույն դարպասապահին, կիսապաշտպանին, պաշտպանին և այլն:

Հարցման արդյունքում տարվա լավագույն ֆուտբոլիստ է ընտրվել «Բանանցի» հարձակվող Արա Հակոբյանը: Այս ֆուտբոլային մրցաշրջանում նա խփել է 45 գոլ, այդ թվում՝ մեկ խաղում ինն անգամ խփել է երեք գոլ, մեկական անգամ՝ չորս և հինգ գոլ: Հակոբյանը համարվել է նաև տարվա լավագույն հարձակվող:

Լավագույն դարպասապահի կոչումը ստացել է «Փյունիկի» դարպասապահ Ապուլա Էդիմա Էդել Բետեն: Լավագույն պաշտպան է ընտրվել Խոսե Բիլիբիոն, իսկ լավագույն կիսապաշտպան՝ Լևոն Պաչաջյանը, երկուսն էլ՝ «Փյունիկից»:

Տարվա լավագույն ֆուտբոլիստի ցանկում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են փյունիկցիներ Էդգար Մանուչարյանը և Էդել Բետեն:

Մանուչարյանը նաև համարվել է «տարվա հայտնություն». 2003 թվականի չեմպիոնի կազմում նա 17 անգամ դաշտ է դուրս եկել և խփել է 12 գոլ:


Ֆուտբոլ (ՖԻՖԱ-ի աղյուսակ)

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների գործակիցների աղյուսակը 2003 թվականի նոյեմբերի դրությամբ:

Հայաստանը 411 միավորով ներկայումս զբաղեցնում է 112-րդ տեղը 204 թիմերի մեջ: Եվրոպայի 52 երկրների մեջ Հայաստանը 43-րդն է:

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը 1241 միավորով զբաղեցնում է 83-րդ տեղը աշխարհի 113 հավաքականների մեջ:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Trial of Two Centuries Closes Quietly: No surprises in October 27 verdict

Full story

 

 

Costly Cuts: Forests disappear, firewood prices increase as wood-burning season arrives

Full story

 
 
 
Celebrating Themselves: Day of Disabled marked in Yerevan

Full story


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Out of step with the times?

About 100 hardliners marched in Yerevan last Saturday to mark the 83 year anniversary of Armenia becoming a communist country. Many oldtimers wish it were, still.

 

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.