ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 5 , 2003 




Նշում են սեփական տոնը. հաշմանդամների օրը Երևանում


Ըստ սոցիալական ապահովության նախարարության տվյալների Հայաստանում կան 11000 հաշմանդամ երեխաներ

Դեկտեմբերի 3-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հայորդաց տանը նշում էին Հաշմանդամների միջազգային օրը: Միջոցառմանը մասնակցող 35 հաշմանդամ երեխաները ներկայացնում էին մայրաքաղաքի տարբեր համայնքները:

Մասնակիցներին դահլիճից ողջունում էին նրանց ընկերները, ոգեշնչում ծափերով, սակայն, միևնույն է, բեմ դուրս գալու համար նրանցից մեծ համարձակություն պահանջվեց:

«Մտածում եմ՝ արդյոք ես է՞լ երբևէ կկարողանամ ելույթ ունենալ մարդկանց առաջ, - ասաց տեսողությունից զրկված մի երիտասարդ, որը չցանկացավ ներկայանալ: - Երևի չէ, որովհետև այդքան ուժ չունեմ: Անլիարժեքության զգացումը խեղդում է ինձ»:

Ջուլիետա Հովհաննիսյանը՝ հաշմանդամ երեխաների ծնողների «Ջահ» հասարակական կազմակերպությունից (ՀԿ), ասում է, որ ցանկանում են հանրությանը ցույց տալ, որ այս երեխաներն էլ իրավունք ունեն նստեÉու դահլիճում առողջների կողքին:

«Այսօր նրանց տոնն է, և նրանց ուրախացնում են իրենց իսկ հաշմանդամ ընկերները», ասում է նա:

Վերջին փորձերն անում են կուլիսների հետևում: Էլիզա Հովհաննիսյանը օգնում է իր ընկերուհի Թամարային դիմահարդարվելու: Թամարան քայլում է դժվարությամբ, պատրաստվում է բեմից ասմունքելու: Այնքան հուզված է, որ հազիվ է խոսում: Ցանկությունը մեկն է՝ հաշմանդամ երեխաներ աշխարհում քիչ լինեն, և մարդիկ նրանց ավելի լավ վերաբերվեն:

Նրանցից քիչ այն կողմ N 18 գիշերօթիկ դպրոցի լսողության խանգարում ունեցող երեխաները պարային համար են փորձում: Խմբի ղեկավար Հասմիկ Սաթյանը խոսում է նրանց հետ ժեստերի լեզվով:

«Այսօր մեր տոնն է, և մենք բոլորովին չենք ամաչում դրա համար: Մեր պարով ապացուցում ենք, որ չենք տարբերվում մյուսներից», ասում են նրանք թարգմանչի օգնությամբ:

1992 թվականից սկսած դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է: Ըստ Սոցիալական ապահովության նախարարության տվյալների այսօր Հայաստանում ապրում են 115000 հաշմանդամներ, որոնցից 11000-ը՝ մինչև 18 տարեկան:

N 18 գիշերօթիկ դպրոցի լսողության խանգարում ունեցող երեխաները պարում են իրենց ղեկավար Հասմիկ Սաթյանի օգնությամբ, որը խոսում է նրանց հետ ժեստերի լեզվով

«Միջոցառման կարգախոսն է՝ «Ոչ՝ խղճահարությանը», - ասում է «Վահան» ՀԿ-ն ներկայացնող Լիդա Մնացականյանը: - Այսօր կան ծնողներ, որոնք իրենց հաշմանդամ երեխաներին վախենում են տնից դուրս հանել: Բայց ժամանակը եկել է, նրանց պետք է տեսնեն ու ընդունեն այնպիսին, ինչպիսին որ կան»:

Դահլիճը ծափահարությամբ ընդունեց ԱԺ-ի հաշմանդամների խորհրդի քարտուղար, ԱԺ պատգամավոր Արտակ Առաքելյանի հայտարարությունն այն մասին, որ ընդունվել է օրենք, որի համաձայն հունվարի 1-ից հայաստանյան որոշ հեռուստատեսային հաղորդումներ կհեռարձակվեն նաև սուրդոթարգմանությամբ:

Միջոցառման կազմակերպիչներն էին ԱԺ-ի նախագահին կից հաշմանդամների խորհուրդը, «Ներսես Մեծ» հաշմանդամների միությունը և ութ ՀԿ-ներ:

«Այսօր հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող բոլոր ՀԿ-ները ընդգրկված են այդ խորհրդում: Նպատակը մեկն է՝ վերականգնել հաշմանդամների ոտնահարված իրավունքները», ասում է «Ներսես Մեծի» նախագահ Ռուբեն Վարդանյանը:

Հայաստանում նման ՀԿ-ներ ստեղծվել են հաշմանդամների իրավունքները պաշտպանելու նպատակով: Ըստ Վարդանյանի սկզբում դրանք օգնություն ստացող ու բաշխող կազմակերպություններ էին, մինչդեռ անհրաժեշտ էր պետական մոտեցում:

«Այսօր վերջապես կա այդ կապը՝ ՀԿ - կառավարություն - ԱԺ, որը նշանակում է, որ մեզ հետ սկսել են հաշվի նստել: Հաշմանդամների մասին շատ թերի օրենքներ այսօր փոփոխվում են, ընդունվում են նորերը, որոնք կնպաստեն այդ մարդկանց կյանքի բարելավմանը», ասում է Վարդանյանը:

Նոր օրենքի ընդունումը հաշմանդամները համարեցին նվեր պետության կողմից իրենց տոնի առթիվ: Իսկ միջոցառման վերջում նվերներ ստացան նաև ելույթ ունեցողները՝ դրամական պարգևներ (2000 դրամ), քաղցրավենիքի ու հագուստի փաթեթներ:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Trial of Two Centuries Closes Quietly: No surprises in October 27 verdict

Full story

 

 

Costly Cuts: Forests disappear, firewood prices increase as wood-burning season arrives

Full story

 
 
 
Celebrating Themselves: Day of Disabled marked in Yerevan

Full story


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Out of step with the times?

About 100 hardliners marched in Yerevan last Saturday to mark the 83 year anniversary of Armenia becoming a communist country. Many oldtimers wish it were, still.

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.