ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 5 , 2003 




Արքաներ, հերոսնե՞ր, սարե՞ր. ո՞վ կփոխարինի Լենինին հանրապետության հրապարակում:



Արդյոք բիբլիական հերոսը կփոխարինի՞ սոցիալիզմի կնքահորը Հայաստանի մայրաքաղաքում: Կբարձրանա՞ արդյոք Նոյը Հանրապետության հրապարակի այն պատվանդանի վրա, որտեղ կանգնած էր Լենինը:

Միգուցե: Միգուցե և ոչ:

Այժմ, երբ ավարտվել է Հայաստանի գլխավոր հրապարակի վերակառուցումը, կրկին քննարկումների թեմա է դարձել այն հարցը, թե ում արձանը պետք է տեղադրվի ïñ³ÝëåáñïÇ և Ïապի նախարարության áõ «Արմենիա» հյուրանոցի միջև ընկած հրապարակի այդ կենտրոնական հատվածում:

Այդ հարցին պատասխանելու համար Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարել է առաջարկների մրցույթ, սակայն առայժմ ստացվել է ընդամենը երկու առաջարկ:

1991 թվականին Լենինի արձանի ապամոնտաժումից հետո նրան հարմար փոխարինող գտնելու նպատակով անցկացվել է մի քանի մրցույթ:

Քաղաքապետարանի ճարտարապետության բաժինը տարիների ընթացքում բազմաթիվ առաջարկներ է ստացել, սակայն դրանցից ոչ մեկը ընդունելի չի համարվել: Ոմանք ցանկանում են այդտեղ տեսնել Արարատ սարը Նոյյան տապանով և մեծ ժամացույցով (հոգ չէ, որ կառավարության տան գլխին արդեն մի ժամացույց կա): Մյուսներն առաջարկում են տեղադրել Տիգրան Մեծի կամ բոլոր հայ թագավորների արձանները: Ոմանք էլ առաջարկում են Հանրապետության հրապարակ տեղափոխել Սասունցի Դավթի արձանը, որը գտնվում է կայարանամերձ հրապարակում:

«Նախորդ մրցույթները ոչ մի արդյունք չտվեցին, - ասում է ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, - այս անգամ բաց մրցույթ է, կփորձենք ընտրել լավագույն առաջարկները»:

Ըստ Մինասյանի նախորդ մրցույթների առաջարկների մեծ մասը տարօրինակ, նույնիսկ անհեթեթ էին: Այժմ մրցույթի կանոնների համաձայն ստացվող բոլոր առաջարկները կդրվեն հասարակական քնարկման:

Թեև այս մրցույթին ներկայացվել է ընդամենը երկու առաջարկ, Մինասյանի հավաստմամբ եղել են մեծ թվով հեռախոսազանգեր, և նա կարծում է, որ մասնակիցների թիվը մոտակա օրերին կտրուկ կավելանա:

«Չգիտես ինչու, այս խնդրով մտահոգված են բոլորը, և թվում է, թե ամեն մեկը ձգտում է այստեղ ինչ-որ բան տեղադրել՝ պնդելով, որ իր առաջարկը լավագույնն է, - ասում է Մինասյանը: - Սա շատ կարևոր տեղ է, և անհեթեթ բան տեղադրելը վնաս կհասցնի հրապարակի գեղեցիկ անսամբլին»:
Թամանյան թոռն ասում է, որ այսօր շատ ավելի հեշտ է արձան կանգնեցնել, քան ժողովրդի համար անհրաժեշտ շենք կառուցել

60-ամյա երևանցի Մաքսիմ Համբարձումյանը դեմ էր Լենինի արձանը հանելուն, համարելով, որ այդ արձանը ճարտարապետական գլուխգործոց էր:

«Ոչ մեկը արժանի չէ այստեղ կանգնելու, - նայելով դատարկ տարածքին ասում է նա, - Լենինը արժանիք չուներ, սակայն որպես արժեքավոր հուշարձան այն պետք է պահպանվեր: Ինչու՞ քանդեցին, որ վրեժխնդիր լինեն նրանից: Եթե այդպես է, թող իրենց սեփական արձանները տեղադրեն, միևնույն է՝ մի օր դրանք էլ կքանդեն»:

Մասնագետների հավաստմամբ դեռ նախորդ դարի սկզբին հրապարակը նախագծելիս ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը այդ հատվածը ազատ էր պահել՝ գեղեցիկ տեսարան բացելով դեպի Շահումյանի զբոսայգի և հայկական լեռնաշխարհ:

«Խորհրդային իշխանավորները հրահանգ տվեցին այդ հատվածում տեղադրել Լենինի արձանը, և ճարտարապետները հանճարեղ ձևով լուծեցին խնդիրը՝ չվնասելով հրապարակի ընդհանուր դոմինանտը, - ասում է ճարտարապետների միության նախագահը: - Իսկ այսօրվա կառավարությունը չգիտե ինչ դնել այստեղ և խնդրի լուծումը դնում է մեզ վրա՝ որպես մասնագետների»:

Մինասյանի հավաստմամբ ճարտարապետները կարող են ընդունելի տարբերակ առաջարկել միայն հստակ պատվերի դեպքում:

«Սա նաև քաղաքական տեղ է, և այստեղ Բոտերոյի կատու կամ որևէ այլ թանկարժեք ստեղծագործություն տեղադրել չենք կարող: Այս հարցը պետք է լուծվի կառավարության մակարդակով», ասում է նա:

Ալեքսանդր Թամանյանի 61-ամյա թոռը՝ նույնպես Ալեքսանդր Թամանյան, հիշում է, որ իր հայրը՝ Գևորգ Թամանյանը՝ նույնպես քաղաքի անվանի ճարտարապետներից մեկը, առաջարկում էր այդ տարածքում պարզապես խոտ ցանել՝ ավելացնելով հրապարակի կանաչ տարածքը:

«Պարզապես այսօր արձան տեղադրելը ավելի հեշտ է, քան հասարակության համար պիտանի շենք կառուցելը, որպեսզի մարդկանց ցույց տան, թե քաղաքում առաջընթաց կա», ասում է նա:

Պատմական իրադարձությունների բերումով ավագ Թամանյանների կանաչ երազանքը առայժմ իրականություն է դարձել, սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղն այն չի փոխարինվի մեկ այլ երազանքով, երբ իր տապանով Հանրապետության հրապարակ ժամանի Նոյը՝ ողջ գերդաստանով:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Trial of Two Centuries Closes Quietly: No surprises in October 27 verdict

Full story

 

 

Costly Cuts: Forests disappear, firewood prices increase as wood-burning season arrives

Full story

 
 
 
Celebrating Themselves: Day of Disabled marked in Yerevan

Full story


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Out of step with the times?

About 100 hardliners marched in Yerevan last Saturday to mark the 83 year anniversary of Armenia becoming a communist country. Many oldtimers wish it were, still.

 

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.