ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 August 15, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Երբ կողքիդ նստած կինն օդանավում մատուցած ճաշն ուտելուց հետո պայուսակից լավաշ ու վարունգ է հանում, անմիջապես գլխի ես ընկնում, որ հայերի հետ ես թռչում:

Ես չեմ հորինում: Թռիչքը Երևան ընդամենը 1 ժամ 45 րոպե էր, սակայն 22բ տեղում նստած կինն օդանավ էր եկել ամեն տեսակի անկանխատեսելի անակնկալներին պատրաստ, այդ թվում նաև՝ ապահով ծանոթ ուտելիքի պաշարով:

Մենք թռչում էինք «Սիբիրյան ավիաուղիներ» ընկերության օդանավով: Եթե Հայաստանը դեռ ունենար իր սեփական ազգային ավիաընկերությունը, ապա կարծում եմ, որ օդային ուղեկցորդուհու հրահանգները կարող էին մի քիչ այլ լինել և կհնչեին մոտավորապես այսպես.

«Օդանավում ճնշման անկման չափազանց անհավանական պարագայում լավաշն ավտոմատ կերպով ցած կընկնի ձեր նստարանի վերևի խցիկից: Եթե դուք ճանապարհորդում եք փոքր երեխաների հետ, ապա լավաշը նախ դրեք ձեր սեփական բերանը, պահեք մեկ այլ լավաշ երեխայի համար և շարունակեք նորմալ շնչել...»

Վարունգ: Երբեք չեմ տեսել, որ մարդ օդանավ նստելիս հետը վարունգ վերցնի: Հետաքրքիր է, ինչպես ես քեզ զգում, երբ վարունգով անցնում ես ռենտգենյան սարքի միջով: Կամ էլ հետաքրքիր չէ:

Մյուս ուղևորները տանում էին ավելի սովորական պարագաներ, օրինակ` 19-դյույմանոց գունավոր հեռուստացույց («Ֆիլիպս»), անվավոր չմուշկներ, «Պանասոնիկ» մագնիտոֆոն: Մի տղամարդ բերում էր պղպջաթաղանթով փաթաթված մեքենայի դիմապակի: Եվ երդվում եմ, որ մի ուղևոր ապահով փաթաթել էր և վճարելով լրացուցիչ քաշի համար բերում էր մեքենայի դուռ:

Մի շարքային չվերթ, որով հայերը թռչում էին ... Ստամբուլից: Դեպի Երևան:

Ես դա էլ չեմ հասկանում: Երևանի «Զվարթնոց¦ միջազգային օդակայանի աշխատակիցները և նրանց գործընկերները Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդակայանից մի քիչ լավ չեն ընկալում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի վրա էմբարգո է դրված:

Կարո՞ղ է որևէ մեկը բացատրել, թե այդ ինչպես է, որ երկու երկրների միջև, որոնք դիվանագիտորեն միմյանց կոկորդ են կրծում և որոնք այնքան են ատում միմյանց, որ պատրաստ են տնտեսական պատժամիջոցների ենթարկվել, քան միմյանց հետ գործ անել, հաջողացնում են շաբաթական երկու Երևան-Ստամբուլ/Ստամբուլ-Երևան թռիչք կազմակերպել:

Մասամբ դա միգուցե բացատրվում է այն հանգամանքով, որ (եթե իհարկե վարունգով տիկնոջ և իմ չվերթն ինչ-որ բան է վկայում), փող ծախսում են միայն մեկ վերջնակետում` հակառակում: Այլ խոսքերով, ես Երևանում վայրէջք կատարած շատ թուրքեր չտեսա, որոնք այս ու այն կողմ էին նետվում էժան գնով էլեկտրոնիկա կամ ավտոպահեստամասեր գնելու համար:

Այստեղից այնտեղ հասնելու համար, «Արմավիա» ընկերությունը, որն ինչ-որ կերպ լրացնում է «Հայկական միջազգային ուղիներ» ընկերության տեղը, որը փոխարինել է գործունեությունը դադարեցրած «Հայկական ավիաուղիներ» պետական ավիաընկերությանը (որը սակայն պնդում է, որ շարունակում է թռչել, ինչը դժվար է ապացուցել), գործարքի մեջ է մտել «Սիբիրյան ավիաուղիներ» ընկերության հետ: Եվ մինչև կհասցնեք ասել «ցեղասպանությու՞ն, ի՞նչ ցեղասպանություն», մի ամբողջ աէրոբուս` լի շուտով թուրքական լիրաներով զինված հայերով, հայտնվում է «թշնամու» հողի վրա և սկսում է բարբաջել «մեր լոլիկն ավելի համեղ է»:

Ես հերթ կանգնեցի վիզաների պատուհանի շարքում և ինչպես սովորաբար անում եմ այն երկրներում, որտեղ անգլերենն ընդունված չէ, սկսեցի դիտել, որպեսզի հասկանամ, թե ինչ է կատարվում:

Հայերն իրար հետևից ներկայացնում էին իրենց կապույտ անձնագրերը և 10 դոլարանոց թղթադրամները, և օրինականորեն մտնում էին Թուրքիա: Ես` միակ ամերիկացիս, ներկայացրի իմ կապույտ անձնագիրը և 10 դոլարանոցը, և ինձ ասացին, áր պետք է մի զրո էլ ավելացնեմ այդ գումարին: Հայերը Թուրքիա են մտնում10 դոլարով, ամերիկացիները` 100 դոլարով: Միգուցե 90 դոլարի տարբերությունը մեղքի գիտակցումից է: Միգուցե դա այն գումարն է, որ յանկիները վճարում են թուրքերի ռազմական օդային տարածքներից օգտվելու համար: Միգուցե նրանք գիտեին, որ ես չէի պատրաստվում իմ «Լադայի» համար ավելացված արժեքի հարկից ազատված դուռ գնել:

Ինչևէ:

Շաբաթավերջը Ստամբուլում անցկացնելուց հետո ես զրույցի բռնվեցի «Սիբիրյան ավիաուղիների» իմ տոմսը գրանցող թրքուհու հետ:

«Հայերը տարօրինակ են, այնպես չէ՞», - ասաց թրքուհին:

«Իմ կարծիքով, ոչ ավելի տարօրինակ, քան որևէ այլ ազգ», - պատասխանեցի ես:

«Ինձ դուր չի գալիս նրանց ուտելիքը», - ասաց թրքուհին:

Ես նրա ուշադրությունը հրավիրեցի այն փաստի վրա, որ օդակայան տանող ճանապարհին վաճառում են մատնաքաշ, մածուն, լահմաջու, փլավ, վարունգով և լոլիկով աղցան, ամեն ինչի խորոված և բավականաչափ քյաբաբ, որպեսզի մի կանցերոգեն կամուրջ գցվի Կապույտ մզկիթից մինչև Մայր աթոռ: Այս բոլորը ստանդարտ հայկական ուտելքիներ են, ասացի ես:

«Այո, բայց նրանցը տարօրինակ հոտ ունի», - ասաց թրքուհին:

Մի քանի ժամ հետո թռիչքի ընթացքում ես մտածում էի այդ մասին և թեքվեցի դեպի 22բ ուղևորը ու հոտ քաշեցի նրա լավաշից: Ես կհամաձայնեմ, որ հայ-թուրքական հարաբերություններին խանգարող որոշ տարաձայնություններ իսկապես «տարօրինակ հոտ» ունեն:

ê³Ï³ÛÝ Éավաշը դրանցից չէ:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 

  Inside
 

Karabakh Ceasefire Under Strain: Upsurge in shooting incidents worries negotiators

Full story

 
 
 
 

Convenience or Conspiracy?: Outlandish claims circulate regarding proposed ID cards

Full story

 
 
 

Identity Crisis: Government alters ID card plan to placate Church

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Hey Europe and UK! Stop complaining!

While the UK broke temperature records with 38 C (100.4 F), Summer in the City was a hotter tune in Yerevan. The Opera House thermometer registered as high as 48 (118.4).

On August 10, temperatures in high elevations were said to have reached 55 (131). The Ministry of Healthcare advised residents to eat more fruit and easily digestible foods.

By Friday, things had "cooled down" to 30 (86).

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.