ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 August 15, 2003 




Կարդալ, գրել և հանել. դպրոցների կրճատման ծրագիրը կոչված է բարելավելու ուսման պայմանները


Üáñ Íñ³·ñÇ Ñ³Ù³Ó³ÛÝ ¹åñáóÝ»ñÁ å»ïù ¿ ÙdzÓáõÉí»Ý:

Երբ սեպտեմբերին սկսվեն դասերը, Հայաստանի դպրոցներում կլինեն ավելի քիչ տարրական դասարաններ, սակայն ավելի լավ պայմաններ երեխաների համար: Սա է Հայաստանի կրթական համակարգի բարեփոխման ծրագրի նպատակը:

Հայաստանի 37 դպրոցներ միաձուլվելու են այլ դպրոցների հետ, իսկ վերանորոգման խիստ կարիք ունեցող կամ քիչ աշակերտ ունեցող դպրոցները փակվելու են:

Օրինակ պաշտոնյաների հավաստմամբ, Սունդուկյանի անվան թիվ 26 դպրոցը չի վերանորոգվել վերջին 50 տարվա ընթացքում: Դպրոցը փակվելու է, իսկ աշակերտներին փոխադրելու են թիվ 124 դպրոց:

Միաձուլման մասին որոշումն առաջ է բերել մի քանի դպրոցների աշխատակազմերի բողոքի ցույցը, սակայն պաշտոնատար անձինք պնդում են, որ միաձուլումն ընդունելի լուծում է:

Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի խոսքերով, անպատասխանատվություն կլիներ շարունակել դասեր անցկացնել նման վատ պայմաններում:

«Անգամ եթե ծնողները համաձայն են, որ իրենց երեխաները սովորեն այդ խոնավ դասասենյակներում, ուր բազում միջատներ են վխտում, մենք դա չենք կարող անտեսել», - ասում է Վաթյանը:

سÝáõÏÛ³ÝÇ Ñ³í³ëïٳٵ áñáß áõëáõóÇãÝ»ñ ϳ½³ïí»Ý ³ß˳ï³ÝùÇó:

Բացի այդ որոշ մեծ դպրոցներում նվազել է ընդունելությունը, և դպրոցների մասնաշենքերն օգտագործվում են միայն մասամբ: Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նորայր Ղուկասյանի, շռայլություն է պահել 1000 աշակերտի համար նախատեսված դպրոց, որտեղ սովորում են ընդամենը 100 հոգի:

«Նախատեսվածից նվազ ծանրաբեռնված դպրոցներ պահելու համար պետությունը տարեկան տրամադրում է մի քանի միլիոն դրամ շենքի կումունալ ծախսերի համար, - ասում է երկու աշակերտների ծնող Հենրիկ Ալավերդյանը: - Սա ավելորդ ծախս է, որի մեծ մասը գնում է տնօրենի գրպանը: Այն դեպքում, երբ խորհրդային կարգերից ժառանգել ենք շատ դպրոցներ, և ամեն համայնք ունի տասից ավելի դպրոց, որոնք կարելի է օգտագործել ավելի ռացիոնալ կերպով»:

Այս փոփոխությունն անկասկած որոշ անհարմարություններ կստեղծի (օրինակ՝ թիվ 124 դպրոցը մոտ չէ թիվ 26 դպրոցը հաճախող երեխաների տներին), սակայն պաշտոնատար անձինք ասում են, որ դպրոցների միաձուլումը կկրճատի ծախսերը և միջոցներ կտրամադրի ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու համար: Ուսուցիչների թիվը, սակայն, կկրճատվի:

Որոշ միջազգային չափանիշներով ամեն 20 աշակերտի բավական է 1 ուսուցիչ, սակայն Հայաստանում 1 ուսուցիչ հասնում է ամեն 10 աշակերտի:

Կրթության վարչության աշխատակից Սաշա Կուբանյանի խոսքերով, որոշ ուսուցիչներ դասավանդում են միայն մեկ դասարանում՝ վաստակելով ամսական ընդամենը 3000 դրամ ստաժը պահպանելու համար:

«Պարզ է, որ նման չնչիÝ աշխատավարձ ստացող ուսուցիչը ջանք չի գործադրի իր աշակերտներին որևէ բան սովորեցնելու համար», - ասում է Կուբանյանը՝ ավելացնելով, որ նման պայմանները դրդում են որոշ ուսուցիչների կաշառք վերցնել:

Ø»Í ¹åñáóÝ»ñÁ, áñáÝù ÑÇÙݳϳÝáõÙ ¹³ï³ñÏ »Ý »Õ»É, ÏÙdzÓáõÉí»Ý ³ÛÉ ¹åñáóÝ»ñÇ Ñ»ï:

Ըստ օպտիմալացման ծրագրի, ի վերջո, ավելորդ ուսուցիչները կրճատվելու են, ինչը թույլ կտա բարձրացնել աշխատող ուսուցիչների աշխատավարձերը: Ներկայումս ուսուցչի միջին աշխատավարձը 13000 դրամ է (մոտ 22 դոլար): Հույս կա, որ մինչև 2006 թվականն այն կհասնի 55000-ի (մոտ 96 դոլար):

«Այսօր դժվար է ասել, թե քանի ուսուցիչ կկրճատվի, քանի որ գործընթացը դեռ նոր է սկսվել, - ասում է կրթության և գիտության նախարարության հանրակրթության վերահսկման բաժնի պետ Նուրիջան Մանուկյանը: - Հստակ կարող ենք ասել, որ կկրճատվեն միաձուլվող դպրոցների տնօրենները, ուսմասվարները և տնտեսական որոշ աշխատողներ, բայց ուսուցիչների թվի մասին հստակ չենք կարող խոսել»:

Կկրճատվեն կամ թոշակի կուղարկվեն 60 տարեկանը լրացած ուսուցիչները, ինչը կմեծացնի դասարանների խտությունը և ուսուցիչների ծանրաբեռնվածությունը:

«Այսօր դպրոցներում աշխատում են արդեն 70-ն անց ուսուցիչներ, որոնք հազիվ են հարկից-հարկ բարձրանում, - ասում է Կուբանյանը: - Ինչպե՞ս կարող են նրանք երեխաներին դասընթացի ռիթմի մեջ պահել կամ նրանց հետ էքսկուրսիաների գնալ»:

Հայաստանում ընդհանուր առմամբ գործում է 1392 դպրոց, որից 53-ը գիշերօթիկ են, 35-ը՝ արհեստագործական, իսկ 1304-ը՝ հանրակրթական: Կրթական այս օջախներում դասավանդում են 55000 ուսուցիչներ:



According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 

  Inside
 

Karabakh Ceasefire Under Strain: Upsurge in shooting incidents worries negotiators

Full story

 
 
 
 

Convenience or Conspiracy?: Outlandish claims circulate regarding proposed ID cards

Full story

 
 
 

Identity Crisis: Government alters ID card plan to placate Church

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Hey Europe and UK! Stop complaining!

While the UK broke temperature records with 38 C (100.4 F), Summer in the City was a hotter tune in Yerevan. The Opera House thermometer registered as high as 48 (118.4).

On August 10, temperatures in high elevations were said to have reached 55 (131). The Ministry of Healthcare advised residents to eat more fruit and easily digestible foods.

By Friday, things had "cooled down" to 30 (86).

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.