ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 August 15, 2003 




Սեր և աշխատանք. «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը աշխատանքային արձակուրդներ է առաջարկում



ºØÎ-Ý ¹ÇïáõÙ ¿ Çñ Íñ³·ÇñÁ áñå»ë ³ß˳ï³Ýù³ÛÇÝ ³ñÓ³Ïáõñ¹:

Սկսած 1989 թվականից «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը (ԵՄԿ) միավորում է աշխատել ցանկացողներին և ուշարժան ծրագրերը՝ պարգևելով սփյուռքահայ կամավորներին հայրենիքում անցկացրած ամառվա հիշողություններ:

Այս ամառ ԵՄԿ-ն բաժանել է իր ծրագիրը երկու մասի: 25 կամավորներ մեկնեցին Հայաստանից հուլիսի 31-ին՝ երեք շաբաթ այստեղ աշխատելուց հետո: Հաջորդ օրը նրանց փոխարինեց 29 հոգուց բաղկացած երկրորդ խումը, որը կաշխատի մինչև օգոստոսի վերջ:

Մեկնելուց մեկ օր առաջ կամավորները այցելել էին Սերգեյ Փար³ջանովի տուն թանգարանը: Թանգարանի բակը հեղեղված էր նրանց ոգևորված ձայներով: Խոսում էին ֆրանսերեն, անգլերեն, արևմտահայերեն: Թեման նույնն էր՝ Հայաստանում անցկացրած օրերը:

Ոմանք, ինչպես 24-ամյա Շանթ Մինասը Լոս Անջելեսից, առաջին անգամ չէին Հայաստանում: Սա նրա երրորդ այցելությունն էր ԵՄԿ-ի ծրագրով: Անցյալ այցելությունների ժամանակ նա օգնել էր վերականգնելու Քարինտակի, Աղդամի և ¶անձասարի եկեղեցիները: Այս ամառ աշխատել էր Այրումի չորանոցի շինարարության վրա:

Մյուս խումբը մեկնել է Շուշի և մասնակցել է քաղաքի հիվանդանոցի ջրագծերի վերանորոգման աշխատանքներին:

«Երկիր և մշակույթ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ծրագրերի ընդհանուր պատասխանատու Րաֆֆի Նիզիպլեանն ինքը կամավորական ծրագրի վետերան է: 1991 և 2001 թվականներին որպես կամավոր գալով Հայաստան, 2003-ին Րաֆֆին որոշում է ընտանիքի հետ մշտական բնակության տեղափոխվել Մոնրեալից Հայաստան և ղեկավարել ԵՄԿ ծրագիրը:

«Կազմակերպության գերխնդիրն է սփյուռքահայերին աշխատանքի միջոցով ավելի սերտ կապել հայրենիքին: Երեք շաբաթվա ընթացքում նրանք ապրում են մեկ ընդհանուր տան մեջ: Միասին ուտում են, զրուցում, տանջվում: Միասին կիսում դժվարություններն ու ձեռքբերումները: Այս ամենի մեջ ապրելով նրանք տեսնում են իրական Հայաստանը», - ասում է Նիզիպլեանը:

²Ûë ï³ñí³ Ï³Ù³íáñÝ»ñÁ µ³Å³Ýí³Í ¿ÇÝ »ñÏáõ ï³ñµ»ñ ËÙµ»ñÇ, áñáÝù »ñ»ù³Ï³Ý ß³µ³Ã ³ÝóϳóñÇÝ Ð³Û³ëï³ÝáõÙ ¢ Ô³ñ³µ³ÕáõÙ:

Բացի Հայաստանից ԵՄԿ-ն գրասենյակ ունի նաև Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում: Այն հիմնադրվել է 26 տարի առաջ ֆրանսահայ կամավորների ջանքերով, որոնք պատմական Հայաստանի տարածքում մաքրում և վերանորոգում էին հայկական հուշարձանները:

Հայաստանում կազմակերպությունն իր աշխատանքները սկսեց 1988 թվականի երկրաշարժից հետո տներ կառուցելով աղետի գոտում: Կազմակերպության ամառային ծրագրերը ֆինանսավորում են մասնավոր նվիրատուները:

24-ամյա փարիզեցի Արմեն Աթմաժիանը օգոստոսի 1-ին ժամանած խմբի կազմում է: Սա նրա երկրորդ այցելությունն է ԵՄԿ ծրագրով:

«Ամեն անգամ սիրտս ճմլվում է, երբ Հայաստան եմ գալիս: Այստեղի կյանքն ավելի խորն ընկալելու համար հարկավոր է գնալ հեռավոր մարզեր և այնտեղ ապրելով հասկանալ մարդկանց կենսական խնդիրները», - ասում է Արմենը:

Արմենի նման կամավորներից շատերն են խոստովանում, որ գալիս են, որպեսզի ինչ-որ բան անեն հայրենիքի համար, սակայն այն, ինչ իրենք են ստանում, շատ ավելի խորն է:

Երևանցի կամավոր Լիլիթ Հարությունյանն էլ, որը առաջին խմբից էր և աշխատել էր Այրումում, ասում է. - «Աշխատում էինք օրը 6 ժամ: Դժվար էր, բայց հետաքրքիր: Հատկապես աշխույժ էին սփյուռքահայ աղջիկները: Դա նկատում էին անգամ գյուղի բնակիչները»:

ԵՄԿ ծրագիրը միայն երիտասարդների համար չէ:

Ֆրանսահայ Նշան Էֆեանը 68 տարեկան է և ԵՄԿ ծրագրով 11 անգամ այցելել է Հայաստան:

«Հայաստանն ինձ համար երազ էր, որ դարձավ իրականություն: Մտածում եմ, եթե անգամ ուժերս չներեն, դարձյալ պետք է գամ և ինչ-որ բան անեմ հայրենիքիս համար», - ասում է նա:

Նիզիպլեանն էլ ասում է, որ դժվար է լինում հատկապես սկիզբը, երբ այս անծանոթներն իրենց ուսապարկերով ներխուժում են հեռավոր գյուղեր և մշակութային փոքրիկ ցնցում են ապրում:

«Սակայն այդ դժվարությունը տևում է ընդամենը երեք օր: Կամավորները իրենց եռանդով լցնում են ողջ գյուղը: Ավելի դժվար է լինում բաժանումը միմյանցից: ¶յուղացին հանկարծ սկսում է զարմանալ, որ օվկիանոսի այն կողմից սփյուռքահայ երիտասարդը եկել է, որպեսզի իր հոգսերը հոգա», - ասում է նա:

ԵՄԿ կամավորական ծրագիրն ունի «աշխատանքային արձակուրդ» հասկացությունը:

«Կամավորներից շատերն անգամ սովոր չեն այն ֆիզիկական աշխատանքին, որ անում են այստեղ, - ասում է Նիզիպլեանը: - Նրանց ձեռքերը սկսում են ցավել, ձգվում են մկանները: Ինչ-որ տեղ սպի է մնում: Նրանք քրտինք են թափում այս հողի վրա, և սա ամենակարևորն է»:



According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 

  Inside
 

Karabakh Ceasefire Under Strain: Upsurge in shooting incidents worries negotiators

Full story

 
 
 
 

Convenience or Conspiracy?: Outlandish claims circulate regarding proposed ID cards

Full story

 
 
 

Identity Crisis: Government alters ID card plan to placate Church

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Hey Europe and UK! Stop complaining!

While the UK broke temperature records with 38 C (100.4 F), Summer in the City was a hotter tune in Yerevan. The Opera House thermometer registered as high as 48 (118.4).

On August 10, temperatures in high elevations were said to have reached 55 (131). The Ministry of Healthcare advised residents to eat more fruit and easily digestible foods.

By Friday, things had "cooled down" to 30 (86).

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.