ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 August 8, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Կովկասի ճակատագրի համար վերջին շաբաթը շատ կարևոր էր: Երկար սպասված իշխանության փոխանցումը սկսեց իրականություն դառնալ Ադրբեջանում. տկարացած գորշ աղվես Հեյդար Ալիևը հայտնվել է մահվաÝ մահճին, նրա կյանքի համար պայքարում »ն նախ Թուրքիայի, իսկ այժմ ԱՄՆ-ի բժիշկները: Ալիևի որդի Իլհամը հաստատվել է վարչապետի պաշտոնում և սպասում է թագաժառանգի իր կարգավիճակում: Նախկին Խորհրդային Միության իշխանության առաջին դինաստիական փոխանցումը Հայաստանի հարևան երկրում վերածում է ժողովրդավարությունը գենետիկական ժառանգության հարցի, սերնդա÷ոËության խաղի, որÇ ³ñ¹ÛáõÝùÝ»ñÁ հոկտ»մբերին կայանալիք նախագահական ընտրությունները պետք է սոսկ հաստատեն, և ոչ թե փոփոխեն:

Վրաստանում պայքարն իշխանության համար կսկսվի շուտով՝ նույնչափ å³ïϳé»ÉÇ ï³ñÇùÇ Ñ³ë³Í Էդուարդ Շևարդնաձեին նախագահի պաշտոնում փոխարինելու համար: Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ Ալիևների փոխատեղությունը բավականին չարչրկվել էր, ոչ ոք չի կանխատեսում, թե ով կամ ինչպես իշխանության կգա Թբիլիսիում: Դա այնքան էլ անսովոր չէ. 1999 թվականի սկզբին քչերն էին լսել Վլադիմիր Պուտինի մասին, իսկ տարվա վերջին նա արդեն Ռուսաստանի գործող նախագահն էր: Սակայն ով էլ հաղթի Վրաստանում, ամենայն հավանականությամբ տարիքով ավելի մոտ կլինի Ռոբերթ Քոչարյանին և Իլհամ Ալիևին, քան Էդուարդին ու Հեյդարին:

Շևարդնաձեն և Ալիևը հագեցած են խորհրդային վարչակարգով և ղեկավարման մեթոդներով, նրանք գիտեն, թե ինչպես կառավարեն կենտրոնից և լավատեղյակ են քաղաքական գոյատևման խաղի կանոններին: Այս առումով Ýáñ³ÝÏ³Ë Հայաստանը տարածաշրջանում եզակի երկիր է, քանի որ այն չի դիմել իր նախկին կոմունիստական ղեկավարի օգնությանը, երբ վիճակը երկրում ծանրացել է, թեև բավականին մոտ էր դրան (ոմանք շարունակում են պնդել, որ ավելի քան մոտ էր), երբ 1998 թվականի նախագահական ընտրություններում Քոչարյանը մրցակցում էր հանգուցյալ Կարեն Դեմիրճյանի հետ: Քոչարյանը միշտ էլ առանձնացել է տարածաշրջանում նրանով, որ իշխանության է եկել ոչ-ավանդական և անսպասելի ճանապարհով:

Սակայն շուտով նա կդառնա կովկասյան հանրապետությունների ամենաավագ քաղաքական ղեկավարը: Նա կլինի ամենափորձվածը քաղաքական ղեկավարների երիտասարդ սերնդում, որոնց ձևավորվան մեջ վճռորոշ դեր են խաղացել ոչ թե խորհրդային անցյալը, այլ էթնիկական հակամարտությունները, տնտեսության փլուզումը և ազգային զարգացման անորոշ հեռանկարը: Նրանք բոլորը կունենան միանման պատմա-քաղաքական պաշար, և հարցը կլինի հետևյալը. կբերի, արդյո՞ք, այդ միանմանությունն այդ երկրներին մի ընդհանուր լեզվի, որը հնարավորություն կտա նրանց դիմագրավել ժամանակի մարտահրավերներին:

Ինչպիսի՞ն կլինի Քոչարյանի արձագանքն իր նոր, ավելի բարձր կարգավիճակին: Արդյո՞ք դրանից նա ավելի համարձակ կդառնա տարածաշրջանում խաղաղության և կայունության իր որոնումներում: Թե՞ կդառնա ավելի զգուշավոր՝ բախվելով անկանխատեսելի և պոտենցիալ անկայուն վարչակարգի հետ:

Ինչպե՞ս կփորձի ամրապնդել իր իշխանությունն Ալիև կրտսերը: Խաղարկելով կոշտ ազգայնական խաղաքարտը Ղարաբաղի հարցում, թե՞ առաջնորդվելով ազգային շահով, որի տեսանկյունից Կովկասի բոլոր երկրների և ժողովուրդների կյանքի իրական բարելավման գլխավոր նախապայմանը խաղաղության երաշխիքն է:

Պետք է հուսալ, որ հայաստանյան ռազմավարները մոդելավորել են Ադրբեջանում իշխանափոխությանը հաջորդող հնարավոր սցենարները: Որ նրանք տեսնում են, թե որտեղ ինչ հնարավորություններ և խոչընդոտներ կան: Տարածաշրջանում հաստատվում է նոր իրավիճակ, որը վերջնականապես կպարզի, ունի արդյոք Քոչարյանն այն, ինչ անհրաժեշտ է պետական գործիչ դառնալու համար, թե նրա հավակնությունները և ունակությունները շատ ավելի նեղ սահմաններ ունեն:

Այս միտքը կարող է տարօրինակ թվալ՝ հաշվի առնելով կասկածների այն ալիքը, որ ուղեկցում է Քոչարյանին մարտին կայացած և նրան պաշտոնավարման երկրորդ ժամկետ ապահոված կոռուպցված ընտրություններից հետո: Ընդդիմադիր կուսակցությունները Քոչարյանին պաշտոնանկ անելու նոր փորձ են նախապատրաստում, իսկ նրա և Հայաստանի միջազգային վարկանիշները հազվադեպ են այսքան ցածր եղել, եթե երբևէ եղել են: Սակայն տարածաշրջանը թևակոխում է արտասովոր ժամանակներ, և կարող են տեղի ունենալ տարօրինակ բաներ: Բավական է նայել Ադրբեջանին:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Clean-up: New center hopes to assist the fight against corruption

Full story

 
 
 
 

Karabakh/Azerbaijan Relations: Negotiations will continue despite potential political change

Full story

 
 
 

Hope and Housing: Project gives shelter, encouragement to vulnerable families

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Dancing Prez

President Robert Kocharyan attended closing ceremonies of the second Pan Armenian Youth gathering "Baze" at Lake Sevan on Wednesday. The Chief of State put away Presidential Pomp in favor of boogieing with the kids.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.