ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 August 8, 2003 




Ատրճանակ և ագահություն. սպանությունների շարքը վկայում է տնտեսական վերահսկողության համար մղվող պայքարի մասին` հնարավոր քաղաքական ենթատեքստով



ÎɳÝÝ»ñ áõ ½»Ýù»ñ. Ññ³å³ñ³Ï³ÛÇÝ §é³½µáñϳݻñ¦:

Ազգային ժողովի մայիսի 25-ի ընտրություններին հաջորդած 2 ամիսներին հասարակության և մամուլի ուշադրության կենտրոնում են հայտնվել իրար հաջորդող սպանություններն ու մահափորձերը, որոնք կապված են Հայաստանի վերնախավի հետ։

Առաջին կրակոցը հնչեց հունիսի 6-ի գիշերվա ժամը մեկին։ Դրան հաջորդած ևս վեց կրակոցներից Աբովյան փողոցի վրա գտնվող «Ավիատրանս» հյուրանոցի մոտ սպանվեց գործարար և քրեական հեղինակություն 45-ամյա Մուշեղ Ազատյանը (Աշտարակցի Մուշեղ)։

Ազատյանն Օշականի գինու գործարանի նախկին տերերից է եղել և ԱՄՆ-ում բանտում գտնվող օրենքով գող Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) շրջապատից էր։

Ռուսական մամուլի հավաստմամբ, Ազատյանի խմբավորումը համարվում է Սանկտ-Պետերբուրգի առավել վատ համբավ վայելող խմբավորումներից մեկը և կազմված է հիմնականում հայերից և դաղստանցիներից: Խմբավորումը զբաղվում է թմրադեղերով և լավ զինված է:

Ըստ «Այբ-Ֆե» օրաթերթի, մինչ սպանվելը նա եղել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եղբոր հետ, որը մեքենայով նրան բերել է հյուրանոց։ Կրակոցների ժամանակ նրա կողքին են եղել թիկնապահները։ Հետաքննությունը ոչ մի կասկածյալ չի բացահայտել:

Ազատյանի սպանության հաջորդ օրը Պուշկինի և Կողբացու փողոցների անկյունում սպանվում է Արթուր Մկրտչյանը: Պարզ չէ, կապված էր արդյոք այս սպանությունը մյուսների հետ, սակայն ըստ «Ազգ» օրաթերթի, սպանվածը դատավորի որդի էր:

Երեք շաբաթ չանցած, հունիսի 25-ին Նուբարաշեն ավանի աղբանոցի մոտ իրենց մեքենայում ռուսական արտադրության ավտոմատի կրակոցներից սպանվեցին բարձր ոլորտներում կապեր ունեցող երկու անձինք և նրանց տաքսու վարորդը:

Սպանվածներից էին նախկին պատգամավոր Ռուբեն ¶¢áñ·Û³ÝÇ եղբորորդի Արկադի ¶ևորգյանը և պաշտպանության նախարարության առողջապահության վարչության պետի տեղակալ ¶արիկ Հարությունյանը: Երկուսն էլ մոտ 30 տարեկան էին: Արկադի ¶¢áñ·Û³ÝÇ եղբայրը ծանր վիրավորվել է հրաձգության ընթացքում:

Հունիսի 25-ի սպանությունները համարվում են գործարարներ Ծաղիկ Ռուբո-Լֆիկ Սամո հակամարտության շարունակությունը, որ ձգվում է արդեն մի ù³ÝÇ տարի։

Ռուբեն ¶ևորգյանը (Ծաղիկ Ռուբո) խորհրդային տարիներին դատապատված է եղել սպանության համար։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ եղել է «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատարը: Մարտերի ժամանակ սպանվել է նրա եղբայր Սամվելը՝ թողնելով որդիների խնամքը եղբորը:

2000 թվին իշխող Հանրապետական կուսակցությունը պառակտվեց։ Մի մասը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ մնաց իշխանություն, իսկ մյուս մասը դարձավ ընդդիմություն: Ռուբեն
¶ևորգյանը, որին 1995 թվին թույլ չտվեցին մասնակցել ԱԺ ընտրություններին իր քրեական անցյալի պատճառով, պատգամավոր ընտրվեց 1999 թվին։ ¶ևորգյանը միացավ պառակտված կուսակցության ընդդիմադիր թևին:

2000 թվի հուլիսի 13-ին նրա եղբորորդին` Արտյոմ ¶ևորգյանը (ամառային հրաձգությունից հետո միակ կենդանի մնացածը) ընկերոջ հետ զինված հարձակում է գործում Կոմիտասի պողոտայի վրա գտնվող գորգերի խանութի վրա թալանելու նպատակով։ Եղբորորդուն ազատելու համար Ռուբեն ¶ևորգյանը ստիպված է լինում դուրս գալ ընդդիմության շարքերից: Վերջին ընտրությունների ժամանակ նա պարտություն է կրում, սակայն շարունակում է պահպանել իր իշխանությունը Երևանի Դավթաշեն թաղամասում:

Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) շաքարի, հացամթերքի և դեղորայքի հիմնական ներմուծողն է Հայաստան։ Ունի նաև ռեստորաններ ու հանրախանութներ։ Մայիսի 25-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Ակտիվորեն աջակցել է Ռոբերտ Քոչարյանին նախագահական 2 ընտրություններում։

Այս երկու անձանց միջև երկարատև հակամարտությունը սրվեց անցյալ տարի, երբ Սամվել Ալեքսանյանը ցանկացավ նոր տարածք վերցնել Դավթաշենում, սակայն մերժում ստացավ, ինչպես ենթադրում են թաղապետ Սուրիկ Ղուկասյանին ¶¢áñ·Û³ÝÇ տված հրահանգի պատճառով։

Նուբարաշենի սպանություններից 2 ժամ հետո Դավթաշենում կրակում են Ալեքսանյանի փեսայի` Վիկտոր Մանուկյանի և նրա ընկերների վրա։ Մանուկյանը փրկվեց մահից՝ պառկելով իր «Նիվայի» տակ։ Մահափորձի մեղադրանքով ձերբակալվեցին Ռուբեն ¶¢áñ·Û³ÝÇ մերձավորներից երկուսը։

Հակամարտությունը սկսվելուց հետո սպանվել է առնվազն 5 հոգի։ Ոչ ոք չի ձերբակալվել, սակայն Նուբարաշենի սպանությունների կապակցությամբ հետախուզման մեջ են Ալեքսանյանի երկու մերձավորներ և ևս մեկը, որ
¶¢áñ·Û³ÝÇ շրջապատից անցել է Ալեքսանյանի կողմը:

Երրորդ հրապարակային սպանությունը, որը կատարվեց հուլիսի 2-ին, թեև առնչություն չունի մաֆիայի հետ, սակայն նույնպես հայտնվեց հասարակայնության ուշադրության կենտրոնում:

Այդ օրն առավոտյան ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետի դեկան 43-ամյա Կարեն Մկրտչյանը երեխային տանում է մանկապարտեզ։ Տունդարձի ճանապարհին սպիտակ «Նիվա»-ից ատրճանակով կրակում են նրա գլխին: Մկրտչյանը տեղում մահանում է:

Վարկածներից մեկը ենթադրում է, որ սպանությունը պատվիրել են, երբ Մկրտչյանը հրաժարվել է կաշառք ընդունել ուսանողներից մեկին բարձր ավարտական գնահատականներ նշանակելու համար: Ձերբակալված չկա:

9 օր անց, հուլիսի 11-ին ¶յումրիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունենում մրցակից խմբավորումների միջև, ըստ վարկածի, Երևան-¶յումրի և այլ երթուղիներին տիրանալու համար:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Հաղթանակի պողոտայի մի սրճարանում վիճաբանություն է սկսվել «Տրանս ակնթարթ» ՍՊԸ-ի տնօրեն Սերոբ ¶րիգորյանի և Ժիրայր Հարությունյանի («Օրինաց երկիր» կուսակցության ¶յումրիի մասնաճյուղի ղեկավարի ազգականը) միջև։ Երկուսը որոշում են քննարկել իրենց տարաձայնությունները Հարությունյանի ազգականներից մեկի «Մերսեդես»-ում:

Մեքենայի մեջ Ժիրայր Հարությունյանը հանում է ատրճանակը ու երկու կրակոց է արձակում ¶րիգորյանի գլխին։ Հետո դուրս է գալիս մեքենայից ու կրակում ¶րիգորյանի մարդկ³նցից մեկի` ¶ոռ Ստեփանյանի վրա ու վիրավորում նրան։ ¶րիգորյանի մարդկանցից մեկ ուրիշը պատասխան կրակոցով վիրավորում է Հարությունյանին։ Արյունաքամ լինող ¶ոռ Ստեփանյանը հասնում է ընկած Հարությունյանին ու ատրճանակով կրակում գլխին։

Այս արյունոտ փոխհրաձգությունը, որի արդյունքում երկու հոգի սպանվում են, իսկ մեկը՝ վիրավորվում, տեղի է ունենում ¶յումրիի դատախազությունից 50 մետր հեռավորության վրա։ Երկու հոգի ձերբակալված են:

Տրանսպորտային երթուղիները միշտ էլ Հայաստանում եկամտաբեր բիզնես են եղել, որոնց համար «տանիք» են ապահովել հանրահայտ և հզոր հեղինակությունները: Հենց նրանք էլ գտնվում են այս հակամարտության ակունքներում: Հայաստանցիները չեն հիշում այնպիսի հրապարակային փոխհրաձգություն, ինչպիսին եղավ ¶յումրիում։

11 օր անց՝ հուլիսի 22-ին, մահափորձ է կատարվում Էրեբունի համայնքի թաղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) վրա։ Առավոտյան ժամը 10-ի մոտ նրա «Մերսեդեսը» կանգնում է իրեն պատկանող բենզալցկայանում։ Հենց որ վարորդը դուրս է գալիս մեքենայից, «Մերսեդեսը» պայթում է (հեռակառավարվող ռումբից)` փշրելով բենզալցակայանի ապակիները։ Սեդրակյանին ծանր վնասվածքներով տեղափոխում են հիվանդանոց։ Վնասվածքներն այլևս նրա կյանքին վտանգ չեն սպառնում։

Այս մահափորձի հիմնական վարկածը «Այբ-Ֆե» օրաթերթը կապում է գաջի բիզնեսի վրա վերահսկողություն հաստատելու մրցակցության հետ։ ¶աջ արտադրող երկու գործարաններից մեկի տերը Սեդրակյանի եղբայր Վարդան Սեդրակյանն է, մյուսինը` գործարար Հայրապետյանների կլանի ներկայացուցիչ Միշա Քալանթարյանը։

Անցյալ տարվա հունիսին Քալանթարյանը խոստովանեց, որ մի քանի վկաների ներկայությամբ սպանել է գործարար Հովհաննես Մանուկյանին նրա ընկերոջ 7-ի սգո արարողության ժամանակ:

Անցյալ տարվա դեկտեմբերին դատարանը նրան մեղավոր ճանաչեց սպանության մեջ, սակայն հայտարարեց անմեղսունակ և ազատեց քրեական պատասխանատվությունից։ Մեղադրյալն իր դատի օրը նույնիսկ դատարան չներկայացավ։

(80-ականներին Քալանթարյանը դատապարտվել էր սպանության համար:)

Թեև այս սպանությունների և մահափորձերի շարանից առնվազն 3-ը տնտեսական ոլորտներին տիրանալու համար են կատարված, գլխավոր դատախազության մամուլի քարտուղար ¶ուրգեն Ամբարյանը պնդում է, որ այս սպանությունները պատահականորեն են իրար հաջորդել:

«Այս սպանությունները միմյանց հետ որևէ կապ չունեն, - ասում է Ամբարյանը, - իսկ թե ինչ ընդհանրություններ ունեն դրանք, միայն հետաքննությունից հետո կարող ենք ասել»։

Դատախազությունը ներկայացնում է թվեր, ըստ որոնց սպանությունների աճը զգալի չէ՝ անցյալ տարվա 6 ամիսներին եղել է 39 սպանություն, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 41։ Սակայն վերջին փոխհրաձգություններից հետո կարծիքներ են առաջ քաշվում, որ խորհրդարանում վերջին քաղաքական փոփոխությունների պատճառով ապակայունացվել է իրավիճակն իշխանական և հանցավոր աշխարհի ոլորտներում:

«Իշխանությունը ընտրություններում հաղթելու համար գնաց քրեական աշխարհի հետ դաշինքի ու կախվածության մեջ ընկավ նրանից, - ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: - Եթե միևնույն ոլորտի համար խոսք է տրվել մի քանի հոգու, իսկ նույն ոլորտին չեն կարող մի քանի հոգի տիրանալ, ապա բնական է, որ նրանք հրապարակային «ռազբորկաներ» են անցկացնում, առանց վախենալու իշխանություններից»։



According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Clean-up: New center hopes to assist the fight against corruption

Full story

 
 
 
 

Karabakh/Azerbaijan Relations: Negotiations will continue despite potential political change

Full story

 
 
 

Hope and Housing: Project gives shelter, encouragement to vulnerable families

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Dancing Prez

President Robert Kocharyan attended closing ceremonies of the second Pan Armenian Youth gathering "Baze" at Lake Sevan on Wednesday. The Chief of State put away Presidential Pomp in favor of boogieing with the kids.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.