ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 August 8, 2003 




Փոշեխեղդները. Հանրապետության հրապարակի վերակառուցումը խեղդում է բիզնեսը


ì»ñ³Ï³éáõóáõÙÁ í»ñ³Í»É ¿ гÝñ³å»ïáõÃÛ³Ý Ññ³å³ñ³ÏÁ ßÇÝÑñ³å³ñ³ÏÇ:

Օգոստոսյան տապ օդն ավելի է թանձրանում վերակառուցվող քաղաքում: Անցորդները շարժվում են
Երևանի կենտրոնի փողոցներով կարծես խաղ խաղալով՝ մի քայլ, հետո ևս մեկը, հետո թռիչք որևէ խրամատի, փոսի կամ շինանյութի կույտի վրայով և փոշեկոլոլ վայրէջք:

Կրկեսից մինչև Կասկադ, Մայր Հայաստանից մինչև Վարդան Մամիկոնյան՝ Երևանն ամենուր մասնատված է փոքñ հատվածների: Հոգնատանջ հետիոտներին խոստացել են, որ նրանց մայթերը պատրաստ կլինեն աշնանը: Սակայն բոլոր նրանց համար, ովքեր համարձակվում են «խցկվել» կենտրոն, շինարարական այս եռուզեռը ստեղծում է մի իսկական հոգսերի ամառ:

Ամեն ինչ սկսվեց անցյալ ամառ, երբ մեկնարկեց «Լինսի» հիմնադրամի 85 միլիոն դոլար արժողությամբ վերակառուցման ծրագիրը: Իսկ այս ամառվա մայթապատելու և ϳñϳïելու աշխատանքների հետ նորից նորոգում են այն ամենը, ինչ չի դիմացել դաժան ձմռանը:

Չխնայեցին անգամ քաղաքի սիրված կենտրոնը. մի գեղեցիկ գարնանային օր սկսեցին քանդել նաև Հանրապետության հրապարակը:

Քաղաքի երբեմնի ամենաբանուկ մասը հայտնվեց կաթվածահար վիճակում, և միակ բանը, որ կարելի է անել, աղոթելն է, որ վերակառուցումը շուտ ավարտվի:

«Հրապարակի շինարարությունը սկսվելուց մինչ այսօր մենք հայտնվել ենù ահավոր կացության մեջ, - ասում է երթուղային տաքսու վարորդ Աշոտը: - Ամեն օր ուղևորները լուտանքներ են թափում մեր գլխին, քանի որ ճանապարհները փակ են, և շինարարությունը թույլ չի տալիս նրանց ուղիղ կանգառ հասցնել: Արդյունքում մեր մեքենաները մաշվում են բազմաթիվ շրջանցումներից, իսկ մեր համբերությունը հատում է իրենց ուզած տեղը չհասած ուղևորների հետ վիճաբանելուց»:

Հրապարակի վերակառուցումն առաջ է բերում շատերի դժգոհությունը՝ արևածաղկի սերմ վաճառողներից մինչև գործարարները:

«Բոլորը հեռուստատեսությամբ ասում են, ինչ լավ է, որ հրապարակը վերանորոգում են, սակայն ոչ մեկը չի մտածում, թե որքան են տուժում այս տարածքում աշխատողները, - ասում է µ³Å³Ïը 25 դրամով արևածաղկի սերմ վաճառող մի մեծահասակ կին: - Նախկինում մեր օրվա հացի փողն էլի հանում էինք, միջոցառում էր լինում, կամ երեկոյան երիտասարդները գալիս էին հրապարակում զբոսնելու, հիմա ամեն ինչ կանգնել է, ես էլ ստիպված արևածաղիկը ձեռքիս քաղաքով ման եմ գալիս»:

«Արմենիա» հյուրանոցը, հավանաբար, ամենաշատն է տուժել այս վերակառուցումից: Նախկինում ամռանը հյուրանոցի առջևի տարածքը զբոսաշրջիկների և տեղացիների սիրած հավաքատեղին էր: Այս ամռանն այստեղ հավաքվում են աղմկոտ գեներատորներն ու հորատները, և ամենուր տիրում է շինարարությունը ժամանակին ավարտելու խելահեղ վազքը:

«Միգուցե մյուս տարի ամեն ինչ շատ գեղեցիկ լինի, ես դրա դեմ ոչինչ չունեմ, սակայն ո՞վ պետք է մտածի այս տարվա մ»ñ մեծ կորուստների մասին, - ասում է «Արմենիա» հյուրանոցի գլխավոր կառավարիչ Անիլ Սամփաթը: - Հրապարակում իրականացվող շինարարության պատճառով մենք կորցրել ենք և՛ բացօթյա սրճարանի, և՛ հյուրանոցային բիզնեսը: Մարդիկ տեղաշարժվելու հնարավորություն չունեն: Ո՞վ է պատասխան տալու այդ ամենի համար:

«Մենք դեռ հնարավորություն ունենք մինչև մյուս տարի սպասելու, իսկ ի՞նչ կարող են անել այն փոքրիկ սրճարաններն ու ռեստորանները, որոնց վրա այս ամենը միգուցե կործանարար ազդեցություն ունենա»:
§²ñÙ»Ýdz¦ ÑÛáõñ³ÝáóÇÝ ãÇ áõñ³Ë³óÝáõÙ, áñ Çñ µ³óûÃÛ³ ëñ׳ñ³ÝÁ ¹³ñÓ»É ¿ ßÇݳñ³ñ³Ï³Ý Ù»ù»Ý³Ý»ñÇ Ï³Û³Ý³ï»Õ:

Անցյալ ուրբաթ կայացած մամլո ասուլիսում
առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը ѳÛï³ñ³ñ»ó, áñ §ÈÇÝëǦ ÑÇÙݳ¹ñ³ÙÇ Ó»éݳñϳÍ
ºñ¢³ÝÇ í»ñ³Ï³éáõóáõÙÁ կխթանի տուրիզմի աճը Հայաստանում:

²ÝÇÉ Սամփաթը, որին հինգ տարի առաջ այստեղ է հրավիրել «Մարիոտ» ընկերությունը, ասում է, որ ցանկացած այլ երկրում նման շինարարական աշխատանքնեñ նախապես պլանավորվում են, որպեսզի տրանսպորտային ուղիները փոփոխվեն, իսկ սպասարկող բիզնեսը փակուղու առաջ չհայտնվի: Նա նաև ավելացրեց, որ սովորաբար այդ աշխատանքները կատարվում են փուլերով, և ոչ թե միանգամից քանդում են քաղաքի մի ամբողջ հատված:

«Մեզ նախորոք ոչ ոք չէր տեղեկացրել, որ նման մեծաͳí³É շինարարություն է նախատեսվում, - ասում է Սամփաթը, - ոչ ոք մեզ չի հրավիրել մասնակցելու որևէ քննարկման՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ մենք նույնպես այս տարածքի մի մասն ենù կազմում:

«Եթե մեզ նախորոք զգուշացնեին կատարվելիքի մասին, ինչ խոսք դրանից մեր բիզնեսը չէր փրկվի, սակայն այդ դեպքում մենք գոնե հոգեբանորեն դրան պատրաստ կլինեինք: Ամեն դեպքում, ճիշտ կլիներ ամեն ինչ անել փուլերով: Այս դեպքում կառավարությունն իրեն պահում է այնպես, ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակներում, երբ ամեն ինչ պատկանում էր պետությանը, և գոյություն չուներ մասնավոր սեկտոր, որ տուժեր նման պարագայում»:

Հյուրանոցի կառավարիչը հավաստում է, որ իրենք հատուկ առաջարկներ են պատրատել հյուրերի համար՝ շինարարության առաջ բերած անհարմարությունները հատուցելու նպատակով, սակայն «...մարդիկ, որոնք նախապատվությունը տալիս են «Արմենիա» հյուրանոցին, մեծ զեղչերի չեն սպասում, նրանց փնտրածը հարմարավետությունն է, թե՛ հյուրանոցի ներսում, և թե՛ դրսում: Այդ իսկ պատճառով եղել են մարդիկ, որոնք հրապարակում իրականացվող շինարարության պատճառով պարզապես հրաժարվել են իջևանել մեր հյուրանոցում»:

Սամփաթն ասում է, որ նման իրավիճակ տեսնելով՝ ներդրողները կխուսափեն ներդրումներ անելուց, իսկ զբոսաշրջիկները՝ Հայաստան այցելելուց, երբ տեսնեն, որ քաղաքի գրեթե կեսը քարուքանդ է, իսկ թանգարաններն ու մշակութային կենտրոնները վերակառուցվում են:
ø³Ý¹í³Í Ù³ÛûñÇ ³Ûë ³Ùé³ÝÁ ÙÇ ï»ÕÇó ÙÛáõëÝ ³ÝóÝ»Éáõ ѳٳñ û·ÝáõÃÛ³Ý Ï³ñÇù áõÝ»Ý µáÉáñÁ:

«Ամեն դեպքում, նման աշխատանքներ սկսելուց առաջ, պետությունը պետք է մտածերայն մասնավոր կազմակերպություն-
ների մասին, որոնք հարկեր են վճարում, - ասում է Սամփաթը: - Մենք բարեխղճորեն մուծում ենք բոլոր հարկերը, բայց ինչի՞ համար: Այս տարի մենք բիզնես չունենք: Ղեկավարներն ի վերջո պետք է հասկանան, որ եթե մասնավոր ձեռնարկությունները կորցնեն իրենց բիզնեսը, ապա չեն կարող հարկեր մուծել: Բացի դրանից, նման իրավիճակում կազմակերպություն-
ները ստիպված կլինեն կրճատել իրենց աշխատակազմը, և մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը»:

Ամիրյան փողոցի վրա գտնվող հուշանվերների «Օրեցօր» (þDay to Dayþ) խանութի համատնօրեն Սալբե Օհանյանը հավաստում է, որ այս տարվա շինարարությունը լիովին հունից հանել է հուշանվերների բիզնեսը:

«Շինարարության պատճառով շատ բան է փոխվել, իհարկե դեպի վատը, - ասում է նա: - Նախկինում միշտ էլ գիտեինք, որ հատկապես ամառային ամիսներն ամենանպաստավորն են այս բիզնեսի համար, քանի որ շատ զբոսաշրջիկներ կային, որոնք զբոսնում էին հրապարակում և այցելում նմանատիպ խանութները: Այսօր պատկերը լիովին փոխվել է, և նման տեմպերով շարունակվելու դեպքում մենք հավանաբար կհայտնվենք շատ աննախանձելի կացության մեջ: Այսօր մեր աշխատանքը մի փոքր աշխուժացնելու համար մինչև ուշ երեկո խանութը բաց ենք պահում, սակայն դա չի փրկում վիճակը»:

Հրապարակի մերձակայքում գտնվող սովորաբար մարդաշատ «Պիóցա դի Ռոման» «քաղցած» ամառ է ապրում:

«Պիóցա դի Ռոմա»-ի գանձապահ Արմենն ասում է, որ տարվա այս ժամանակ երբեմն հերթ էր գոյանում ազատ սեղանի համար, իսկ այս տարի «շինարարությունը փոխեց ամեն ինչ, մարդիկ նույնիսկ չեն հավատում, որ հրապարակն այնքան գեղեցիկ կլինի, որ կհատուցի իրենց կրած բոլոր վնասները»:

«Պիóցա դի Ռոմա»-ի տնօրեն-մենեջեր Արսեն Ալեքյանը հավաստում է, որ անցյալ տարիների համեմատ ռեստորանը գրեթե այցելու չունի:

«Մենք ոչինչ անել չենք կարող, - ասում է Ալեքյանը: - Միգուցե պահը օգտագործենք ու մենք էլ շինարարություն սկսենք, քանի որ այլընտրանք չունենք: Թող ամեն ինչ բարեհաջող ավարտվի, տեսնենք վերջում ինչ կլինի»:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Clean-up: New center hopes to assist the fight against corruption

Full story

 
 
 
 

Karabakh/Azerbaijan Relations: Negotiations will continue despite potential political change

Full story

 
 
 

Hope and Housing: Project gives shelter, encouragement to vulnerable families

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Dancing Prez

President Robert Kocharyan attended closing ceremonies of the second Pan Armenian Youth gathering "Baze" at Lake Sevan on Wednesday. The Chief of State put away Presidential Pomp in favor of boogieing with the kids.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.