ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 August 8, 2003 




Կասկադի առաջարկված նախագիծն արժանանում է գովասանքի և քննադատության


ܳ˳·Í»ñÇó Ù»ÏÁ ݳ˳ï»ëáõÙ ¿ ÑëÏ³Û³Ï³Ý ³å³Ï» ³ÉÇù ï»Õ³¹ñ»É γëϳ¹Ç ·³·³ÃÇÝ:

Տասնամյակներ շարունակ Կասկադի համալիրը՝ իր մոտ 800 սպիտակ աստիճաններով, որոնք քաղաքի կենտրոնը կապում են բարձունքի վրա գտնվող «Հաղթանակի զբոսայգու» հետ, եղել է Երևանի դեմքը որոշող կառույցներից մեկը:

Սակայն վերջին երկու տասնամյակների ընթացքում այս մեծածավալ կառույցը դարձել է երևանցիների աչքի փուշը, քանի որ շինարարությունը մնացել էր անավարտ, իսկ աստիճանները կարծես կես քայլում կանգ էին առել, երբ սպառվել էին փողերը: Իր ընդհատված զարգացման մեջ ժանգոտում ու փչանում էր շինությունը՝ այդպես էլ չկարողանալով հպարտորեն զբաղեցնել մայրաքաղաքի կենտրոնում իր համար նախատեսված տեղը:

Սակայն Կասկադը նոր շունչ է առել: Վազում են շարժասանդուղքները՝ տանելով նրանց, ովքեր չեն ցանկանում մարտահրավեր նետել Հայաստանի արևին՝ ոտքով բարձրանալով այս զառիվեր աստիճաններով: Ամենուր հարդարման աշխատանքներով զբաղված շինարարներ են: Վերջերս նույնիսկ ծաղիկներ են տնկվել այնտեղ, որտեղ տարիներ շարունակ աղբ ու մոլախոտից բացի ուրիշ ոչինչ չկար:

Կասկադի մուտքի մոտից՝ Երևանը նախագծած ճարտարապետ Թամանյանի հոյակապ արձանի երկայնքով, ջրատար նոր խողովակները ջուր են սփռում շրջապատող խոտ ու կանաչի վրա՝ ընդհուպ մինչև Բոտերոյի արտասովոր «Կատուն»:

Պարզ է, որ շուտով (իհարկե, երևանյան շինարարական ստանդարտներով) Կասկադը վերջապես կհասնի այն նշանակալի կարգավիճակին, որից զրկվել էր Խորհրդային Միության փլուզումից հետո ֆինանսավորման բացակայության պատճառով:

Կասկադը պսակող գոհարը կլինի 20-30 միլիոն դոլար արժողությամբ թանգարանը, որում նախատեսում են մշտական ցուցադրության հանել աշխարհի խոշորագույն արվեստագետների գործերը:

Ժամանակակից արվեստի թանգարանը, որը կրում է Կասկադի վերակառուցման ծրագրի ֆինանսավորող բարերար Ջերարդ ¶աֆեսճյանի անունը, բազմամիլիոնանոց համալիր է լինելու: Այնտեղ է ցուցադրվելու ¶աֆեսճյանի ապակե գործերի անձնական հավաքածուն, որի կազմում են հանրահայտ Ստանիսլավ Լիբենսկիի և Յարոսլավա Բիխտովայի գործերը: Այս երկու քանդակագործների մոնումենտալ արձաններն ընդարձակել են ապակու կիրառման սահմանները:

Սակայն չնայած իր բոլոր բարի մտադրություններին, թանգարանի ստեղծման ծրագիրը ոմանք ընդունում են քննադատաբար՝ հայտարարելով, որ առաջարկված երեք նախագծերից և ոչ մեկը հարմար չէ Երևանում թանգարան կառուցելու համար:

Հուլիսի 29-ին մամլո ասուլիսի էին հրավիրել Հայաստանի ստեղծագործական միության անդամները (ճարտարապետների, նկարիչների, գրողների, թատերական գործիչների և կոմպոզիտորների միությունները), որպեսզի իրենց դժգոհությունն արտահայտեն «¶աֆեսճյան հիմնադրամի» ավելի վաղ ներկայացրած նախագծերի կապակցությամբ:

Ինչպես բնորոշ է նման մեծ ծրագրերին, անցյալ տարվա վերջում հիմնադրամը հայտարարեց թանգարանի նախագծի և շինարարության միջազգային տենդեր: Ներկայացված 35 հայտերից ընտրվեցին երեքը (Նյու Յորքից, Ռոտերդամից և Վիենայից), որոնցից էլ կընտրվի հաղթողը:
²ÛëåÇëÇÝ Ï³ñáÕ ¿ ÉÇÝ»É Î³ëϳ¹Ç ï»ëùÁ í»ñ¢Çó »ñ»ù ï³ñÇ Ñ»ïá:

Ցանկացած ընտրություն խորհրդային ոճի կառույցներով գերիշխող այս տարածքում առաջ կբերի արմատական փոփոխություններ կառույցների մեծ մասում տիրապետող ճարտարապետական լուծումների առումով:

Քանի որ ապակու հավաքածուն լինելու է թանգարանի գլխավոր բաղադրիչը, ամենայն հավանականությամբ դրա ձևավորման մեջ կօգտագործվեն ապակ» քանդակներով լուծումներ, որոնցից մեկը կպսակի Կասկադը օվկիանոսի հսկայական ապակե ալիքի տեսքով:

«Ներկայացված նախագծերը հետաքրքիր են, բայց ոչ մեր քաղաքի համար, - ասում է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: - Այն կարող է դրվել Տոկիոյում կամ այլուր, բայց ոչ այստեղ, մենք կորցնում ենք մեր հայկական դեմքը, մեր ճարտարապետության ավանդույթները»:

Շարունակելով Մինասյանն ասաց, որ անհրաժեշտ էր խորհրդակցել Կասկադը նախագծած ճարտարապետների՝ Ջիմ Թորոսյանի, Սարգիս ¶յուրզադյանի և Ասլան Մխիթարյանի հետ:

Ըստ հանդիպման կազմակերպիչների, միայն օտարերկրացիների կարծիքների վրա հիմնվելը կնշանակեր «հայ ճարտարապետներին անտեսելով աղավաղել հայկական ճարտարապետական կառույցի տեսքը»:

«Սա հեղինակային իրավունքների ոտնահարում է: Ինչպես կընդունի, օրինակ, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, եթե նա մի նկար նկարի, իսկ ուրիշը գա, կողքի անկյունում կատու նկարի կամ չգիտեմ ինչ», - ասում է Թատերական գործիչների միության նախագահ, Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը:

Ասուլիսին ներկա Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պաշտպանեց նախագիծը՝ ասելով, որ ԱՄՆ-ում շատ քաղաքներ են հավակնել ¶աֆեսճյանի թանգարանին, և հայաստանցիները պետք է ուրախ լինեն, որ նա ընտրել է Հայաստանը:

Երբ հուլիսի 18-ին հիմնադրամն ի ցույց դրեց 3 նախագծերը, հիմնադրամի գործադիր տնօրեն Ջոն Ուոթերսը շեշտեց, որ թանգարանային համալիրը կդառնա մշակութային կենտրոն և կնպաստի տուրիզմի զարգացմանը:

Արվեստաբան Հենրիկ Իգիթյանի կարծիքով թանգարանի շնորհիվ Հայաստանը կհայտնվի միջազգային արվեստագիտական քարտեզի վրա:

«Նման հավաքածու ընդգրկող թանգարան չկա ոչ միայն տարածաշրջանում, այլև ԱՊՀ երկրներում, - ասաց Իգիթյանը: - Օրինակ՝ Պիկասոյի գործերից միայն Սանկտ-Պետերբուրգում կա, իսկ ապակու ժամանակակից հավաքածուÝ և արվեստի կարկառուն դեմքերի ստեղծագործությունները տեսնելու համար ԱՊՀ երկրների արվեստագետների համար առավել հարմար է գալ Հայաստան, քան ԱՄՆ»:

Ոչ բոլոր ճարտարապետներն են այն կարծիքին, որ նոր նախագիծն ³Ýընդունելի է:

«Այս նոր կառույցը հետաքրքիր հակադրություն կլինի երևանյան քարե ծանր շինություններին», - ասաց ճարտարապետ Արմեն Նահապետյանը:

«Որքան էլ այս կառույցն իրականացվի ժամանակակից լուծումներով, այն կներդաշնակի Երևանի ընդհանուր ոճին և կպարունակի հայկական ճարտարապետությանը բնորոշ տարրեր», - ավելացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն Ուոթերսը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու այս նախագծի համար հայ ճարտարապետ չի ընտրվել, Ուոթերսը պատասխանեց. - «Մենք չգտանք այստեղ միջազգային ճանաչում ունեցող որևէ ճարտարապետական ընկերություն, բայց պարոն ¶աֆեսճյանը շատ բարձր է գնահատում հայ ճարտարապետներին և նրանց ստեղծած գործերը»:

Հիմնադրամի հավաստմամբ վերջնական ընտրությունը կկայացվի մի քանի ամսից: Ակնկալվում է, որ թանգարանային համալիրի շինարարությունը կավարտվի 2006 թվականին:



According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Clean-up: New center hopes to assist the fight against corruption

Full story

 
 
 
 

Karabakh/Azerbaijan Relations: Negotiations will continue despite potential political change

Full story

 
 
 

Hope and Housing: Project gives shelter, encouragement to vulnerable families

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Dancing Prez

President Robert Kocharyan attended closing ceremonies of the second Pan Armenian Youth gathering "Baze" at Lake Sevan on Wednesday. The Chief of State put away Presidential Pomp in favor of boogieing with the kids.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.