ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 August 1, 2003 




Ֆուտբոլ (ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգա)


Սխալները պաշտպանությունում և ունեցած բազմաթիվ հնարավորությունները գոլերի վերածելու անկարողությունն արեցին իրենց գործը, և «Փյունիկը» Երևանի Հանրապետական մարզադաշտում 0:2 հաշվով զիջեց Սոֆիայի ԲԿՄԱ (Բուլղարիա) ակումբին:
àôºü²-Ç ã»ÙåÇáÝÝ»ñÇ ÉÇ·³ÛÇ áñ³Ï³íáñÙ³Ý ÷áõÉáõÙ µáõÉÕ³ñ³óÇÝ»ñÁ 2:0 ѳßíáí å³ñïáõÃÛ³Ý Ù³ïÝ»óÇÝ §öÛáõÝÇÏÇݦ:

Հուլիսի 30-ի չորեքշաբթի օրը կայացած ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների գավաթի որ³կավորման երկրորդ փուլի խաղում «Փյունիկի» հաջորդ փուլ անցնելու հույսերը խափանվեցին վատ պաշտպանության և անարդյունավետ գրոհների հետ»-
í անքով:

Երկու թիմերն էլ սկսեցին խաղը հավասարակշռված և զգուշորեն փորձելով պարզել հակառակորդի հնարավորություն-
ները: «Փյունիկին» ակտիվորեն քաջալերում էին խանդավառ հանդիսականները, որոնք հաղթանակ էին փափագում այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ հաղթողը հաջորդ փուլում հանդիպելու է Թուրքիայի «¶ալաթասարային»:

Խաղի սկÇզµÁ ոչինչ չէր ա½¹³ñ³ñում «Փյունիկին» սպասող սպառնալիքի մասին, երբ 17-րդ րոպեին ԲԿՄԱ-ի խաղացող Տոդոր Յանչևն օգտվեց բուլղարացիների կիսադաշտում «Փյունիկի» կիսապաշտպանի թույլ տված սխալից և ճեղքելով երևանցիների պաշտպանությունը հարաբերական հեշտությամբ առաջ մղեց իր թիմին:

¶ոլին հաջորդած մի քանի րոպեների ընթացքում «Փյունիկը» կարծես կորցրել էր իրեն, սակայն շուտով վերագտավ իր խաղային ռիթմն այն բանից հետո, երբ բուլղարացիների պաշտպան Ժոաո Կառլոսի սխալից հետո ստեղծվեց գոլային հնարավորություն: Լևոն Փալչաջյանը խլեց նրանից գնդակը և հարվածեց դարպասին: ԲԿՄԱ-ին փրկեց դարպասապահ Ստոյան Պետրովի հոյակապ ցատկը:

Բուլղարացիները շարունակում էին հանգիստ վերահսկել գնդակը և կարողացան առանց դժվարությունների դիմագրավել «Փյունիկի» գրոհներին առաջին խաղակեսի մնացած մասում: Նրանք ցուցադրեցին համբերատար պաշտպանական խաղ հազվադեպ հակագրոհներով, որը բավականին արդյունավետ դուրս եկավ և հոգնեցրեց «Փյունիկի» խաղացողներին:

Խաղում հաղթանակի հասնելու համար հայ ֆուտբոլիստներին արագ գոլ էր պետք երկրորդ կեսում: Սակայն երրորդ րոպեին «Փյունիկի» դարպասապահ Էդել Բետեն չկարողացավ հարվածից հետո ձեռքերում պահել գնդակը, և վրա հասած ԲԿՄԱ-ի հարձակվող Մաքդոնալդ Մուքասին կրկնապատկեց հաշիվը: Զիջելով երկու գնդակ «Փյունիկը» ստիպված էր ցույց տալ իր բոլոր կարողությունները, որպեսզի հնարավորություն ստեղծեր որակավորման երրորդ փուլ անցնելու համար:

Մտածված տեղաշարժերով «Փյունիկը» ուժեղացրեց ճնշումը, հատկապես եզրերում, և մի քանի գոլային հնարավորություն ստեղծեց: Սակայն դարպասապահ Պետրովը մի քանի անգամ փրկեց իր թիմին իրական վտանգներից, իսկ «Փյունիկն» այդպես էլ չկարողացավ կատարել վերջին անկասելի հարվածը:

Օգոստոսի 6-ին Սոֆիայում կայանալիք պատասխան խաղում «Փյունիկին» դժվարագույն պայքար է սպասում: Հայ ֆուտբոլիստները պետք է երեք անպատասխան գոլ խփեն, որպեսզի անցնեն հաջորդ փուլ և օգտվեն «¶ալաթասարայի» հետ մրցելու գայթակղիչ հնարավորությունից:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

In Search of Answers: Trial begins in murder of Tigran Naghdalyan

Full story

 
 
 
 

Report: Number of infant deaths 12 times higher in Caucasus countries

Full story

 
 
 

Remembered for Smiles: Acting community and fans pay tribute to Khostikyan

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

About 10 to 15 students sat outside the Presidential Residence in Yerevan Thursday to protest the closing of student hostels. They held banners saying "Think about future students" and "Mr. President are you with us?" The government is dismantling the student hostels, forcing non-resident students to find other housing.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.