ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 August 1, 2003 




Զեկույցն արձանագրում է. մանկական մահացիությունը կովկասյան երկրներում 12 անգամ ավելի բարձր է


ÚàôÜÆêºü-Ç ·áñͳ¹Çñ ïÝûñ»Ý ø»ñáÉ ´»É³ÙÇÝ:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) զեկույցը մեղադրում է Հայաստանին, եվրոպական և ԱՊՀ որոշ երկրների մանկական մահացիության նվազեցված ցուցանիշներ ներկայացնելու համար:

«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ մանկական մահացիությունը մեծ խնդիր է այս երկրներում, և որ իրական թվերը գերազանցում են պաշտոնական տվյալները», - ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քերոլ Բելամին:

Խոսելով հետազոտված երկրներում տիրող ընդհանուր պայմանների մասին, նա ավելացրեց. - «Մենք խորացել ենք պաշտոնական վիճակագրության տվյալների մեջ և զրուցել ենք մայրերի հետ նրանց տներում: Նրանց պատմությունները խոսում են նորածին երեխաների շրջանում առկա ճգնաժամի մասին»:

Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական վերահսկողության 2003 թվականի զեկույցի, մանկական մահացիության մակարդակը Կովկասում և Կենտրոնական Ասիայում 12 անգամ ավելի բարձր է, քան արևմուտքի զարգացած երկրներում:

Անցյալ շաբաթ կազմակերպության զեկույցը Հռոմում ներկայացնելիս Բելամին նշել է, որ որոշ երկրներում մինչև մեկ տարեկան երեխաների մահացիության մակարդակը չորս անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները:

Զեկույցում այդ երկրներում մանկական մահացիության պաշտոնական տվյալները համեմատվում են կանանց հետ անձնական հարցազրույցներում հավաքած տվյալներ հետ:

Զեկույցի Հայաստանին վերաբերող մասում նշվում է (հիմնվելով 2000-2001 թթ. հետազոտությունների վրա), որ այստեղ գրանցվել է 36 մահվան դեպք յուրաքանչյուր 1000 կենդանի ծնունդներում: Այս տվյալները կտրուկ տարբերվում են պաշտոնական տվյալներից, որոնք արձանագրում են 15 մահվան դեպք յուրաքանչյուր 1000 կենդանի ծնունդներում:
ì³Ñ³Ý äáÕáëÛ³ÝÁ ѳí³ëïáõÙ ¿, áñ ³éáÕç³å³ÑáõÃÛ³Ý Ý³Ë³ñ³ñáõÃÛáõÝÁ ÙÇçáóÝ»ñ ÏÓ»éݳñÏÇ Ù³ÝáõÏÝ»ñÇ íÇ׳ÏÁ µ³ñ»É³í»Éáõ ѳٳñ:

(Համեմատության կարգով նշենք, որ Ադրբեջանում պաշտոնական տվյալներով յուրաքանչյուր 1000 ծննդին ընկնում է 17 մահվան դեպք, իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի տվյալներով՝ 74 մահվան դեպք:)

Ի պատասխան ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի, Հայաստանի առողջապահության նախարարության պաշտոնատար անձինք պնդում են, որ մանկական մահացիության իրենց ներկայացրած պաշտոնական տվյալները ճիշտ են, քանի որ դրանք գալիս են ծննդատներից և պոլիկլինիկաներից:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակում նույնպես ասում է, որ ճիշտ են և՛ առողջապահության նախարարության, և՛ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալները: Նրանց հավաստմամբ անհամապատասխանությունները պայմանավորված են տվյալների հավաքման տարբեր մեթոդներով:

Անցյալ ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսում առողջապահության նախարարության առաջին օգնության բաժնի վարիչ Վահան Պողոսյանը նշեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը հիմնվում է անհատների պատմությունների վրա, և զեկույցում ընդգրկված որոշ դեպքեր վերաբերում են աբորտներին և տան պայմաններում կատարված ծննդաբերություններին, որոնք մահացու ելք են ունեցել:

Սակայն Պողոսյանն ավելացրեց, որ հանրապետության ծննդատների պայմանները մտահոգության տեղիք են տալիս և ընդունեց, որ իրականացվող գրանցումների մակարդակը ցածր է: Շարունակելով նա ասաց. - «Առողջապահության նախարարությունը միջոցներ կձեռնարկի տան պայմաններում ծնված երեխաների քանակը կրճատելու ուղղությամբ և ավելի շատ միջոցներ կուղղի մայրերի և նորածինների խնամքի բարելավմանը»:

Հայաստանցի բժիշկները մանկական մահացիության բարձր մակարդակը վերագրում են աղքատությանը, մայրերի առողջության ապահովման և ընդհանուր առողջապահական ծառայությունների ցածր մակարդակին:

«Բոլոր կանայք ... սկսում են հոգալ իրենց առողջության մասին, երբ հղիանում են, - ասում է թիվ 8 պոլիկլինիկայի կանանց խորհրդատվության բաժնի վարիչ գինեկոլոգ Էֆրոսիա Նահապետյանը: - Շատ դեպքերում նրանց ունեցած խնդիրները հնարավոր կլիներ կանխել կամ խուսափել դրանցից, եթե նրանք և նրանց ամուսինները դիմած լինեին բժշկին հղիությունից առաջ»:
¶ÇÝ»ÏáÉá· ¾ýñáëdz ܳѳå»ïÛ³ÝÝ ³ëáõÙ ¿, áñ ϳݳÛù å»ïù ¿ ëÏë»Ý Ñá· ï³Ý»É Çñ»Ýó ³éáÕçáõÃÛ³Ý Ù³ëÇÝ ÙÇÝ㢠ÑÕÇáõÃÛáõÝÁ:

Ինչ վերաբերում է Հայաստանում մանկական մահացիության տվյալների նվազեցմանը, Նահապետյանը վերագրում է դա սովորական թյուրիմացությանը:

«Երբ խոսում ենք մանկական մահացիության մասին, պետք է բաժանենք այն երեք խմբի, - ասում է նա: - Նախածննդային շրջանը տևում է հղիության 28-րդ շաբաթից մինչև ծնվելուց հետո 7-րդ օրը: 2001 թվին առողջապահության նախարարության Հայաստանում իրականացրած հետազոտությունը ցույց է տվել 15 մահվան դեպք 1000 կենդանի ծնունդներում: Սա էլ պաշտոնական և ճիշտ վիճակագրությունն է»: Նահապետյանի խոսքերով վաղ շրջանը տևում է մինչև երեխայի կյանքի առաջին ամսի ավարտը, որին հաջորդում է մանկական շրջանը՝ մինչև մեկ տարին:

Տվյալների մÇջև առկա անհամապատասխանությունը կարող է մնացուկ լինել խորհրդային ժամանակներից, երբ մանկական մահացիության աճի գրանցման դեպքում հիվանդանոցները և բուժանձնակազմը ենթարկվում էին տույժերի:

Ըստ Ֆլորենցիայում գտնվող ՅՈՒՆԻՍԵՖ-ի Նորածինների հետազոտման կենտրոնի զեկույցի, մանուկների մահվան դեպքերի մեծ մասը կարելի է կանխել:

Սոցիալական վերահսկողության զեկույցը տարածաշրջանային ամենամյա զեկույց է, որն ուսումնասիրում է երեխաների բարեկեցության մակարդակը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև ԱՊՀ անցումային երկրներում:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

In Search of Answers: Trial begins in murder of Tigran Naghdalyan

Full story

 
 
 
 

Report: Number of infant deaths 12 times higher in Caucasus countries

Full story

 
 
 

Remembered for Smiles: Acting community and fans pay tribute to Khostikyan

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

About 10 to 15 students sat outside the Presidential Residence in Yerevan Thursday to protest the closing of student hostels. They held banners saying "Think about future students" and "Mr. President are you with us?" The government is dismantling the student hostels, forcing non-resident students to find other housing.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.