ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 August 1, 2003 




Վաղ թռչնակները քնատ քաղաքում. օտարերկրացին կյանք է գտնում երևանյան խաղաղ առավոտներում


Êáñáí³ÍÇ »ñÏñáõÙ ÙëÇ Ñ³Ù³ñ »ñµ»ù ãÇ Ï³ñáÕ ß³ï ßáõï ÉÇÝ»É:

«Սա մի քաղաք է, որը երբեք չի քնում». այս արտահայտությունն ասվել է շատ քաղաքների մասին, որոնցից ամենահռչակավորը Նյու Յորքն է:

Նման համբավ քաղաքը սովորաբար վաստակում է, երբ մութն ընկնելուց հետո փողոցներում արթնանում է գիշերային կյանքը, երբ ակումբները բաց են մնում մինչև արևածագ, իսկ խանութների հոգնած աշխատողները վաճառասեղանների հետևից անընդհատ նայում են ժամացույցին:

Կարելի է պնդել, որ Երևանը դանդաղ է արթնանում:

Ամենից վաղ վեր են կենում ոչ առույգ ու եռանդուն երիտասարդ մասնագետները, նրանք 9-ից շուտ չեն հայտնվում և, բացի այդ, նրանց ոտքով աշխատանքի գնալիս չես տեսնի:

Անգամ ավտոտեսուչները չեն հայտնվում փողոցներում 7:30-ից շուտ. դե իհարկե, եթե փողոցներում մեքենա չկա, ուրեմն վաստակելու փող էլ չկա: Ամենաուշը նրանց կարելի է տեսնել փողոցներում երկուսին կամ երեքին, երբ իրենց ձողիկների նրբագեղ շարժումով կանգնեցնում են մեքենաները և զրկում հարբած վարորդներին վերջին դրամներից, որ նրանք չեն հասցրել վատնել խմիչքի կամ աղջիկների վրա:

Մինչ քաղաքը խորը քնած է, թեթև քնողները կարող են ականատես լինել Երևանի արթնանալու առաջին նշաններին: Դրանք փողոցներից ու մայթերից բարձրացող ձայներում են, որոնք խոսում են հացի վերջին թանկացումների կամ էլ իտալացիների տնօրինած ջրմուղի անգութ քաղաքականության մասին: Խոսակցությունն ուղեկցվում է անդադար խշշոցով:

¶րեթե ժամը 5-ն է, և Երևանի փողոց մաքրողների ջոկատները՝ իրենց հնաոճ ցախավելներով, պատրաստվում են կարգի բերել քաղաքը բոլորովին նոր մի օրվա համար:

«Ինչ ասես, չես գտնի, - ասում է Նազիկը, - ամեն տեսակի պլաստմասե իրեր, տիկնիկի ոտք ու ձեռք, անվանաքարտեր, ռետինե անպարկեշտ å³ñ³·³ներ: Այ, փող, շատ հազվադեպ է լինում»:

¶լխաշոր կապած 64-ամյա կինը սկսում է ուրախ ծիծաղել: Նազիկը վերջին 30 տարում շատ փողոցներ է ավլել: Վեր է կացել առավոտյան ժամը 4-ին, սպասել է փողոց մաքրողներին հավաքող հատուկ ավտոբուսին, ու մինչ մյուսները քնել են՝ աշխատել է երկու-երեք ժամ: «Շուտ վեր կացողի բախտը բերում է» արտահայտությունը միայն հոգնած ժպիտ է առաջ բերում նրա դեմքին: «Այդպես ասողները հաստատ առավոտյան ժամը 4-ին վեր չեն կենում», - ասում է Նազիկը և նորից վերածվում է ստվերի՝ շարունակելով իր խշշոցն Օպերայի ուղղությամբ:

Առավոտյան կյանքի որսը Երևանում հաջող է, եթե որսորդը գիտի, թե որտեղ փնտրել...

Ուղղվում ենք շուկա, ճանապարհին ծագում է արևը, և թռչունները սկսում են ակտիվորեն երգել: Ոչ շատ հեռվից ողջունում է Արարատը՝ իր ձյունածածկ լանջերի այսօր մի քիչ վարդագույն երանգով: Մի միայնակ փողոց մաքրող Տիգրան Մեծի պողոտայով քարշ է տալիս իր անվավոր լոգարանը:

6:45: Մենք կորցրեցինք շուկա շտապող վաղ թռչնակներին, սակայն հայտնվեցինք Սիլաչու մսի շուկայում, որտեղ իրար խառնված շների ոհմակները ցույց են տալիս, որ այստեղ ինչ-որ բան է կատարվում: Տավարի մաշկած ամբողջական մսեղիքները դրված են գետնին, օդում զգացվում է թարմ մսի քաղցրավուն հոտը: Մսեղիքի կողքին տավարի գլուխներն են, որոնց աչքերը կարծես մի քիչ ապշած են, որ իրենց կողքին տեսնում են իրենց իսկ մարմինները:

Մսագործների զբաղված օգնականները մսի մեծ կտորները քարշ են տալիս խանութ: Մսագործ Արթուրը՝ խոշորամարմին, ճաղատ գլխով և ուժեղ ձեռքերով, որն անշուշտ համապատասխանում է մսագործի ստերեոտիպին, իր առաջին սուրճն է խմում՝ ուշադիր զննելով այսօր Եղեգնաձորից բերված միսը:

«Օրական պատվիրում եմ 200-250 կգ միս, որը համեմատել չի կարելի խորհրդային տարիների հետ: Այն ժամանակ ամեն օր վաճառում էի մոտ 2,5 տոննա»: Իհարկե, հիմա մրցակցությունն ավելի մեծ է. այստեղ նույն շարքում կարելի է տեսնել մսավաճառի մոտ 20 փոքր խանութներ: «Այն տարիներին ավելի շատ գործ կար, և մարդիկ ավելի շուտ էին վեր կենում»: Սակայն մսագործները շարունակում են պատկանել վաղ թռչնակների տեսակին՝ երբեմն ընդունելով Երևանի հարակից գյուղերից միս բերող գյուղացիներին առավոտյան ժամը 2-ին:

Ժամը 7-ն է: Մոտենում ենք Սասունցի Դավթի վեհաշուք արձանին, որն իր թրով ցույց է տալիս ապագա տանող ուղին: Նրա հետևի կայարանամերձ հրապարակն արդեն վերածվել է մրջնանոցի: Մեքենաներն ու ավտոբուսները գալիս ու գնում են, բեռնակիրները տանում են միրգ ու բանաջարեղենով լցված կողովները:
ØdzÛÝ ù³ç³éáÕçÝ»ñÝ »Ý í³Õ ³ñÃݳÝáõÙ ºñ¢³ÝáõÙ:

Երկաթուղային կայարանը փոխաբեռնման կետ է ծառայում Երևանին հարակից գյուղացիական տնտեսություններում արտադրված գործնակ³նում ամեն ինչի համար՝ լոլիկ, վարունգ, կարտոֆիլ, խնձոր, կեռաս և այլն: Եվ այստեղ ամեն ինչ էժան է: Այդ է պատճառը, որ ամբողջ Երևանում միրգ ու բանջարեղեն վաճառող առևտրականները աշխատում են հնարավորին չափ շուտ այստեղ լինել:

Սարգիսը՝ հոգնած տեսքով, մոտ 35 տարեկան, շրջում է շուկայում՝ նայելով վաճառողներին, ինչպես թագավորն իր հպատակներին: Իսկ նա ընդամենը շուկայի տիրոջ ùñáçáñ¹ÇÝ է, սակայն նա է վարձով տալիս շուկայի թանկարժեք քառակուսի մետրերը:

«Չեկը (որը վաճառքի իրավունք է տալիս) արժե 300-500 դրամ օրական», - ասում է Սարգիսը՝ նստած իր փոքրիկ տաղավարում դրված բազմոցի վրա, որտեղից կարող է հետևել անցուդարձին: Սարգիսը մի կում է անում իր սուրճից, հետո ինչ-որ բան է նկատում ու բղավոցով հրահանգներ է տալիս օգնականին՝ ձեռքով ցույց տալով ինչ-որ մեկին, որն ակնհայտորեն դեռ չեկ չի գնել: Նրա քեռին հաստատ խելոք բան է արել 90-ականների սկզբին գնելով այս շուկան: Սակայն թեև այժմ շուկայում եռուզեռ է, Սարգիսը գոհ չէ:

«Ամեն տարի մարդիկ գնալով պակասում են: Իբր դա քիչ էր, հիմար կառավարությունը հարկ է դրել Վրաստանից բերվող ապրանքների վրա»: Թբիլիսի-Երևան գնացքով Վրաստանից բերվող ապրանքների վրա երկու ամիս առաջ բարձր հարկ է դրվել, ինչն այդ առևտուրը դարձրել է անշահավետ:

Եվ մինչ Երևանի կենտրոնում մարդիկ փորձում են գտնել ամենաէժան լոլիկը, քաղաքի բարձրադիր մասում՝ «Հաղթանակի զբոսայգում», իրենց ապրուստով áã այÝքան մտահոգվ մարդիկ փորձում են ազատվել իրենց ավելորդ կիլոգրամներից: Քաղաքացիական ծառայողները կամ ոստիկանները, կամ գուցե նաև գործարարները՝ իրենց մազածածկ կրծքերն ու փորերը բացած, փնչացնելով վազում են լճակի շուրջը, հետո «Մարշալ Բաղրամյանի ծառուղով» դեպի «Ռուս սահմանապահների ծառուղին» և հետ: Մինչ հին խորհրդային տանկերը խաղաղ հանգրվանում են իրենց պատվանդանÝ»ñին, Մայր Հայաստանը վերևից նայում է, թե ինչպես են դեռահասները փորձում տպավորություն գործել ընկերների իրենց ݳÝã³ÏáëÝ»ñáí (³ñ¢»ÉÛ³Ý Ù³ñï³ñí»ëïáõÙ ÏÇñ³éíáÕ ½»Ýù): Անդորր է նաև Ազատության պողոտայի վրա գտնվող բենզալցման կայանում, որի կապույտ համազգեստը հագած աշխատակիցը խաղաղ քնել է պոմպի կողքին:

Վերադառնալով քաղաքի կենտրոն այս դրախտից, 8:30-ին ինչ-որ շարժում ենք նկատում: Տարադրամի փոխանակման կետի հոգնած աշխատակիցը փոխում է եվրոյի կուրսի վերջին թվերը. դրանք շարունակում են աճել: Աբովյանի փողոցի խանութատերերը բացում են շերտավարագույրները: Շինարարները գործի են գցում իրենց մեքենաները, իսկ կենտրոնը մայթապատողների համար սկսվում է մետր առ մետր առաջ սողալու հերթական օրը:
ÞáõϳÛáõÙ ÏÛ³ÝùÁ í³Õ ¿ ëÏëíáõÙ, ¢ µáÉáñÁ ѳçáÕ ûñí³ ÑáõÛë »Ý ÷³Û÷³ÛáõÙ:

Հանրապետության հրապարակի մոտակայքում անցորդների ուշադրությունն է գրավում գայթակղիչ մի բուրմունք, որը տանում է նրանց դեպի մի փոքրիկ փուռ՝ ոչ ավելի, քան 40 քմ: Սակայն ներսի շոգ ու կպչուն օդը բոլորովին էլ գայթակղիչ չ»Ý: Այստեղ աշխատող մարդիկ չափազանց ծանր գործ են կատարում:

«Ամռանն իսկապես սարսափելի շոգ է, սակայն ձմռանը նույնիսկ մի տեսակ հաճելի է», - ասում է Արևը: Աշխատողների մեծ մասը նրա երեխաներն են: Նրանք գալիս են կեսգիշերին ու քնում են այստեղ, որովհետև առավոտյան երթուղային տաքսի չի լինում:

Արևի 25-ամյա որդի Սերգեյը վեր է կենում 2-ին ու սկսում է պատրաստել խմորը՝ աղ, թթխմոր, ջուր ու ալյուր լցնելով հին խորհրդային մեքենայի մեջ, որը խառնում է խմորը դանդաղ քնատ շարժումներով:

«Իհարկե, երբեմն քնով եմ ընկնում», - ասում է Սերգեյը: Սակայն 5-ին նա պետք է արթնացնի մյուսներին՝ մորը, երկրորդ հացթուխ Նարինեին և Մհերին, որն անում է ամենածանր գործը՝ հացերը դնում է վառարանի մեջ և հանում է այնտեղից: Նա շատ հոգնած տեսք ունի: «Աշխատում ենք առավոտյան ժամը 5-ից մինչև երեկոյան 6-ը, 3 օր աշխատում ենք, 1 օր հանգստանում: Բայց նա, նա աշխատում է օրը 24 ժամ»: Կանայք ծիծաղում են: Այստեղ ընդհանրապես շատ են կատակում ու ծիծաղում: Միգուցե դա արթուն մնալու նրանց ձևն է, միայն é³¹ÇáÝ բավական չէ:

Այն փոքրիկ սենյակում, որտեղ երևանցի հացթուղներն իրենց կարճ ընդմիջումներին հանդիպում են մի գլանակ ծխելու կամ մի գավաթ առույգացնող սուրճ խմելու համար, պատից մի կեղտոտ հայելի է կախված: Տարիներ առաջ ինչ-որ մեկը գերմանական մի ռադիոկայանի կպչուկ է փակցրել դրա վրա՝ «Բարի լույս, Բեռլին»՝ ողջույն Բեռլինի վաղ թռչնակներին, ովքեր հաստատ ավելի երկար չեն քնում, քան նրանց հայ տառապակիցները: Հացթուխներն արթնանում են առաջինը: Անկախ նրանից, ßրջապատող քաղաքը քնած է, թե ոչ:

Ծանոթություն խմբագրից՝ Մորից ¶աթմանը ¶երմանիայի Բեռլին քաղաքից է և մասնակցում է Երևանում գտնվող Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի լրագրողների վերապատրաստման ծրագրին: «ԱրմենիաՆաուն» համագործակցում է ԼԿԻ-ի հետ և պրակտիկայի հնարավորություն է ընձեռում համապատասխան որակավորում ունեցող åñ³ÏïÇϳÝïÝ»ñÇÝ՝ հրապարակելով նրանց հոդվածները:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

In Search of Answers: Trial begins in murder of Tigran Naghdalyan

Full story

 
 
 
 

Report: Number of infant deaths 12 times higher in Caucasus countries

Full story

 
 
 

Remembered for Smiles: Acting community and fans pay tribute to Khostikyan

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

About 10 to 15 students sat outside the Presidential Residence in Yerevan Thursday to protest the closing of student hostels. They held banners saying "Think about future students" and "Mr. President are you with us?" The government is dismantling the student hostels, forcing non-resident students to find other housing.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.