ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 August 1, 2003 




Հայաստանում մնալու մղում. երիտասարդ սփյուռքահայերը տուն են գտնում «հայրենիքում»


Ò³ËÇó ³çª гÏáµ ö³ÝáëÛ³Ý, ê»Ù ê³Ùáõ»ÉÛ³Ý, êï»÷³Ý ö³ÝáëÛ³Ý:

«Այստեղ մի տեսակ մագնիս կա: Կարծում եմ, 3000-ամյա պատմությունն է, որ մեզ շարունակ ձգում է Հայաստան: Անկախ նրանից, թե ինչն է բերել քեզ Հայաստան, ի վերջո գտնում ես քո արմատները»:

Այդ պատմությունը հետևում է քեզ, երբ քայլում ես փողոցով դեպի քո աշխատավայրը կամ ինստիտուտը կամ էլ մեկնում ես հերթական ճամփորդության:

27-ամյա լիբանանահայ Աեմ Սամուելյանի Հայաստան տեղափոխվելը բնական որոշում էր: Նա առանց երկմտելու ամեն ինչ թողել է տանը և հանկարծակի տեղափոխվել այստեղ:

Սեմը մեկն է այն մեծաթիվ սփյուռքահայ երիտասարդներից, որոնք որոշել են գալ Հայաստան, որպեսզի գործ հիմնեն, ուսումնական պրակտիկա անցնեն կամ նույնիսկ հայկական միջավայրում իրենց սեփական ընտանիքը կազմեն:

Նրանք գալիս են վերագնտելու իրենց էթնիկական արմատները, կամ միգուցե համոզվելու, որ այսօրվա Հայաստանը համապատասխանում է այն պատկերացումներին, որ իրենք կազմել են ընտանեկան ճաշկերույթներում և սփյուռքի ակումբներում:

Յուրաքանչյուրն ունի իր սեփական պատճառները՝ միավորված մշտական թեմայով.

«Սա մի երկիր է, որը գտնում է սեփական ինքնությունը: Նույնն էլ ժողովուրդը: Նրանք փորձում են իրենց համար երկիր կառուցել, և որպես հայ ես ինձ ոգեշնչված եմ զգում, որ կարող եմ օգնել և իմ ներդրումն անել այդ գործընթացում»:

«Ոչ մի µ³ó³ïñáõթյան չϳ, թե ինչու ամեն ինչ թողեցի և եկա այստեղ: Պարզապես, ինձ այդպես ճիշտ թվաց», - ասում է Սեմը:

Սեմին ոչ մի բան Լիբանանին չէր կապում: «Չէի ուզում գործ սկսել Լիբանանում, տեղս չէի գտնում այնտեղ: Հայաստանում ամեն ինչ հավանում ես և անում ես առավելագույնը, քանի որ սիրում ես երկիրը: Միայն Հայաստանում ես հայտնաբերում քո ներքին եռանդի աղբյուրը և, հետևաբար, կարող ես աշխատել ամբողջ սրտով»:

Սեմը Հայաստանում գործնական հնարավորություններ է տեսնում բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են որոնել դրանք: Բազմակողմանի ուսումնասիրությունից հետո նա ընտրեց ծառայությունների ոլորտը, քանի որ գտնում է, որ դրսից եկածների համար այդ բնագավառում մրցակցելը հեշտ է:

«Հիմնական արտադրությունները պատկանում են տեղացիներին, իսկ ծառայությունների սեկտորը զարգացման և հաջողության հեռանկար ունի», - ասում է նա:

Սեմը Հայաստան է եկել երկուսուկես տարի առաջ և խորտկարան է բացում: Եվ եթե դա հիմնավորում է Սեմի Հայաստանում գտնվելը, նրան նաև բավականություն է պատճառում աշխատատեղեր ստեղծել տեղացիների համար:

Նա խոսում և աշխատում է վստահությամբ, որոհետև հավատում է, որ «ամենալավ որոշումները կայացրել եմ սրտիս ձայնին լսելով, և այդպես անելով ես երբեք չեմ սխալվել: Հայաստան գալն ինձ համար այդ որոշումներից մեկն էր»:

Աշխատավայրում է, որ ձեռք է բերվում անձնական փորձը: Հայաստանում որևէ գործ անելիս հնարավորություն ես ստանում մարդկանց հետ ավելի խորը հաղորդակցվելու:

«Նրանք տեսնում են, որ մենք աշխատում ենք իրենց համար և լավ են զգում, որ մենք սփյուռքահայ ենք և օգնում ենք տեղացիներին: Ի տարբերություն զբոսաշրջիկների, մենք մեզնից հետո թողնում ենք մեր անունները՝ իբրև մարդիկ, որ օգնել են կամ ինչ-որ բան են ավելացրել», - ասում է 18-ամյա Կարինե Փալանջյանը ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգից, որն աշխատում է տեղի մանկատներից մեկում:

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգից ժամանած և կարիքավորներին օգնող հաստատությունում աշխատող 19-ամյա Անժելա Դիզը հավատում է, որ իր աշխատանքը նպաստում է իր հայրենիքի ամրապնդմանը:
س۹³ ø³¹»ñÛ³Ý

«Նշանակություն չունի, թե դու ինչ ես անում սփյուռքում, կարևոր է, որ տեղացիները զգան որ ամբողջ աշխարհի հայերը հոգում են իրենց մասին: Ես կարծում եմ, որ մի երեխայի երջանկացնելով, ես իմ ներդրումն եմ անում դրանում»:

Հայկական միջազգային ամսագրում պրակտիկա անցնող 19-ամյա Անի Ջերիկյանը գտնում է, որ եթե ժամաներ միայն զբոսաշրջիկի կարգավիճակով, ապա անձնական աճի հնարավորություն չէր ունենա:

«Անցյալ տարի, երբ եկել էի որպես զբոսաշրջիկ, ուզում էի տեղափոխվել այստեղ: Այս տարի որպես պրակտիկանտ այստեղ գտնվելով չեմ կարծում, որ ուզում եմ տեղափոխվել, ապրելակերպը շատ է տարբերվում: Սակայն Հայաստանում ապրելով վստահություն ձեռք բերեցի և կարողացա ավելի ինքնուրույն դառնալ»:

Թե արտասահմանում, թե տեղում հանուն ավելի բարգավաճ Հայաստանի աշխատելու նրան դրդում է ոգևորությունը, որ նա զգում է տեսնելով իր հայրենիքի զարգացումը և առաջնթացը:

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգից 19-ամյա ¶րիգոր Երեմյանը երկրով շրջելիս նույն զգացմունքներÝ ուներ, ինչ և Անին Հայաստան կատարած իր առաջին այցի ժամանակ:

«Հաճույքով այցելում եմ եկեղեցիները, հուշարձանները և այլ տեսարժան վայրերը: Բայց կցանկանայի մի օր ապրել այստեղ: Երկիրն այցելելուց հետո ցանկանում ես ավելի շատ օգնել»:

Ի տարբերություն այստեզ ապրողների և աշխատողների, հանգստանալու և հայտնություններ անելու նպատակով Հայաստան եկած զբոսաշրջիկները ապրելակերպի այլ կողմն են տեսնում:

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգից ժամանած 19-ամյա զբոսաշրջիկ Շանթ Աղաջանյանը գտնում է, որ Հայաստանում կյանքը շատ հետաքրքիր է:

«Այստեղի մթնոլորտը տարբերվում է արտասահմանի մթնոլորտից: Օրվա ընթացքում անելու շատ բան կա, օրինակ՝ եկեղեցիներ, հուշարձաններ, թանգարաններ գնալ և քյաբաբ վայելել: Այստեղի գիշերային կյանքը իմ բնակավայրի համեմատ ավելի աշխույժ է, և օրվա ցանկացած պահին փողոցով քայլելիս ես ինձ ապահով եմ զգում»:
Ò³ËÇó ³çª γñÇÝ» ö³É³ÝçÛ³Ý, ²Ýç»É³ ¸Ç½, ²ÝÇ æ»ñÇÏÛ³Ý:

Շանթը և ¶րիգորը հայաստանցիների ամենահետաքրքիր բնավորության գծերն են համարում հյուրընկալությունը, ընկերասիրությունը և առատաձեռ-
Ýությունը: Նրանք հետաքրքիր են գտնում այն փաստը, որ մարդիկ հրավիրում են նրանց իրենց տուն և ÑÛáõñ³ëÇñáõÙ áõÝ»ó³Íáí, տաքսու վարորդները հայկական կերակուր են առաջարկում, իսկ զբոսաշրջիկների ուղեկցորդներն իրենց հետ ճաշում և հաղորդակցվում են:

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նագանգից 32-ամյա դիզայներ Մայդա Քադերյանն ասում է, որ այս ճամփորդությունից իր հետ շատ բան է տուն տանում:

«Նախ և առաջ ոգևորված եմ և ցանկանում եմ ավելի ակտիվորեն աջակցել մեր ¶ործին: Կարծում եմ, որ այս ոգևորությունը գալիս է երկրի հետ իմ կապի հայտնագործումից, մարդկանց հետ շփումից և հաղորդակցումից»:

Մինչ Հայաստանն այցելելը Մայդան վերացական պատկերացում ուներ իր հայրենիքի մասին, որը հիմնված էր իր լսած պատմությունների վրա: Այժմ դրանք իրականություն դարձան նրա համար անմիջական փորձի շնորհիվ: Այս ամենը ոգեշնչել է նրան շարունակել իր հարաբերությունները Հայաստանի հետ տնից, նույնիսկ իր աշխատանքի միջոցով:

Կիպրոսցի 30-ամյա ճարտարապետ Հակոբ Փանոսյանի համար Հայաստան գալը մի բան էր, որ նա միշտ ցանկացել է անել երկրի մասին իր սեփական պատկերացումը կազմելու համար:

«Երբ սփյուռքում ես ապրում, մարդիկ փորձում են Հայաստանից իրենց տպավորությունները քեզ փոխանցել, սակայն ես ուզում էի իմ սեփական կարծիքը կազմել: Դա է իմ այստեղ գտնվելու պատճառը:»

Բացի հայրենիքի մասին սեփական պատկերացում կազմելու ցանկությունից Հակոբին Հայաստանի հետ է կապում նաև ընկերներին նրանց բիզնեսում օգնելու ձգտումը: Այս երկակի դերը նրան եզակի հնարավորություն է տալիս համատեղելու Հայաստանում զբոսաշրջիկության և կյանքի մասին իր գաղափարները:

Բոլոր այս ճամփորդներին Հայաստան բերած պատճառների հիմքում ընկած են սփյուռքում հայ մնալու համար մղվող պայքարը և կապը սեփական արմատների հետ: Այս խթաններն այնքան զորեղ են, որ ոմանց ուժ են տալիս մշտապես այստեղ տեղափոխվելու համար:

«Իմ այստեղ լինելու հիմնական պատճառն այն է, որ ես միշտ ցանկացել եմ ընտանիք ունենալ: Ես չէի ուզում, որ երեխաներս սփյուռքում մեծանան և պայքարեն, ինչպես ես եմ պայքարել մինչ այժմ», - ասում է 27-ամյա գործարար Ստեփան Փանոսյանը Կիպրոսից:

¶ալու պատճառները տարբեր են: Հոգու խորքում, սակայն, միայն մեկն է՝ նախնիների մագնիսը չափազանց ուժեղ է դիմադրելու համար:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

In Search of Answers: Trial begins in murder of Tigran Naghdalyan

Full story

 
 
 
 

Report: Number of infant deaths 12 times higher in Caucasus countries

Full story

 
 
 

Remembered for Smiles: Acting community and fans pay tribute to Khostikyan

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

About 10 to 15 students sat outside the Presidential Residence in Yerevan Thursday to protest the closing of student hostels. They held banners saying "Think about future students" and "Mr. President are you with us?" The government is dismantling the student hostels, forcing non-resident students to find other housing.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.