ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 August 1, 2003 




Հիշատակ ժպիտով. դերասանական համայնքը և երկրպագուները հարգանքի տուրք են մատուցում Արմեն Խոստիկյանին


¸»ñ³ë³Ý ²ñÙ»Ý ÊáëïÇÏÛ³ÝÇÝ ëÇñáõÙ ¿ÇÝ Ýñ³ Ñ»éáõëï³ï»ë³ÛÇÝ ¢ óï»ñ³Ï³Ý ¹»ñ»ñÇ Ñ³Ù³ñ:

Հուլիսի 25-ին սիրված դերասան Արմեն Խոստիկյանի վախճանը սգալու համար Պարոնյանի անվան թատրոնում էին հավաքվել նրա արվեստի երկրպագուները և դերասանական համայնքի ներկայացուցիչները:

74-ամյա դերասանը մահացավ հուլիսի 22 -ին ß³ù³ñ³ËïÇ µ³ñ¹áõÃÛáõÝÝ»ñÇó :

Խոստիկյանին ժողովրդականություն են բերել նրա խաղացած դերերը կինոյում և թատրոնում (հատկապես Սունդուկյանի անվան թատրոնում): Նրան սիրում էին երգիծական մանրապատումների, բեմական անասելի հմայքի ու բնածին մեծ հումորի համար: Նրա կորուստը սգացողներից շատերը հիշում են, թե ինչ ուրախություն էր նա բերում 90-ականների տխուր տարիներին, և թե ինչպես էին կենդանանում տարեմուտի երեկոները, երբ եթերում հայտնվում էր Արմեն Խոստիկյանը:

«Մենք պարտական ենք նրան, քանզի նա բոլորիս ժպիտ էր պարգևում, իսկ ժպիտը շատ թանկ արժե: Պակասեց մեր քաղաքի ծիծաղը», - ասաց դերասանի խաղընկեր Աշոտ Ղազարյանը:

Մի քանի տարի առաջ տված հարցազրույցում Խոստիկյանն իրեն հատուկ հմայքով պատմել էր իր կատակերգակ դերասան դառնալու պատմությունը:

«Հայրս հիսուն տարեկան էր, երբ ես ծնվեցի: Պատկերացրեք նրա ոգևորությունը: Նա կառք է վարձում, գալիս հիվանդանոց՝ երկար սպասված որդուն տուն տանելու: Ճանապարհին կառքի մեջ հայրս գրկում է ինձ ու շփոթմունքից շրջում է բարուրաշորը: Տանը բաց են անում բարուրը, տեսնում են գլխի փոխարեն երկու տոտիկ է դուրս ցցված:

«Պարզվում է, երբ հայրս շրջել է ինձ, այլևս չի ուղղել և այդպես էլ ինձ տուն են բերել: Այսինքն՝ ես աշխարհն առաջին անգամ տեսա գլխիվայր, և ուրեմն պետք է կոմիկ լինեի, ուրիշ ոչինչ»:

Դերասան դառնալու ճանապարհը Խոստիկյանի համար որոշակի դարձավ, երբ նա արդեն սովորում էր Երևանի բժշկական ինստիտուտի առաջին կուրսում:

«Մայրս բժշկական ինստիտուտում ռուսաց լեզու էր դասավանդում և անչափ ուզում էր ինձ բժիշկ տեսնել, ես էլ ընդունվեցի: Մի անգամ պրակտիկայի ժամանակ դասախոսի պահանջով վերցրեցի ոսկորը, որ պատմեմ ու նկարագրեմ այն: Ֆորմալինի հոտից վատ զգացի: Դասախոսը հանդիմանեց՝ ասելով, որ ինձանից բժիշկ դուրս չի գա: Այդ պահին ուսանողներից մեկը լսարանից բղավեց. - «Նա արտիստ է, կարդա, մի բան լսենք»:

Արմեն Խոստիկյանը լսարանում մի մենախոսություն է կարդում ու վերջ է դնում իր բժշկական կարիերային:

1947 թվականին Խոստիկյանն ընդունվում է Թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ և պրոֆեսոր Արմեն ¶ուլակյանի կուրսում ստանում ի վերուստ իրեն տրված մասնագիտությունը:

Ինստիտուտի վերջին կուրսից նա արդեն Սունդուկյանի թատրոնի դերասան էր և բեմ էր բարձրանում այնպիսի մեծ դերասանների հետ, ինչպիսիք են Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Ավետ Ավետիսյանը և այլոք:

Այդ տարիների թատրոնի գեղարվեստական ղեկավար, հանրահայտ ռեժիսÛոր Վարդան Աճեմյանը Խոստիկյանին բնորոշում էր այսպես. - «Խոստիկյանը մի դերասան է, որն իր շուրջը 4 մ շառավղով հմայք ունի»: Բեմ դուրս գալուց առաջ հաճախ ասում էր Արմենին. - «Արմեն, այնպես արա, որ հանդիսատեսը քեզ չճանաչի, այլապես գլխավոր դերակատարից շատ ես ծափողջյուններ ստանում, կնեղանան, հա՜»:

Խոստիկյանի դերասանական կյանքը բեկում ապրեց «Նվագախմբի տղաները», «Ոսկե ցլիկը» և «Շրթներկ N 4» ֆիլմերից հետո, որոնց մեջ նրա մարմնավորած կերպարները դարձել են առօրեական ու նրանց արտահայտությունները թևավոր խոսքեր դարձած պտտվում են բոլորի շուրթերին առ այսօր:

1990-ականների քաղցի ու ցրտի դաժան տարիներին Խոստիկյանը թատերական մի խումբ է կազմում, որը կատակ ու ծիծաղ է բերում ժպտալու առիթից զրկված բնակչությանը:

Խոստիկյանը կմնա հանդիսականի հիշողության մեջ որպես լուրջ կատակերգակ և աշխատող ու մտածող դերասան:

«Խոստիկյանը մեր թատրոնի աղն էր, եթե նա մասնակցում էր բեմադրությանը, ապա դրա հաջողությունն ապահովված էր¦, - ասում է ՀՀ Åողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը:

¶ործընկերների կարծիքով Խոստիկյանը կատարյալ էր ամեն ինչում, թե տանը, թե թատրոնում: Արցունքների ÙÇçÇó լսվում էր կնոջ հեկեկացող ձայնը, որը հանգստացնում էր թոռնիկին. - «Նա չի գնացել, մեզ հետ է, տես որքան մարդ է եկել, որքան ծաղիկներ կան: Մարդ մեռնում է միայն այն ժամանակ, երբ նրան մոռանում են»:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

In Search of Answers: Trial begins in murder of Tigran Naghdalyan

Full story

 
 
 
 

Report: Number of infant deaths 12 times higher in Caucasus countries

Full story

 
 
 

Remembered for Smiles: Acting community and fans pay tribute to Khostikyan

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

About 10 to 15 students sat outside the Presidential Residence in Yerevan Thursday to protest the closing of student hostels. They held banners saying "Think about future students" and "Mr. President are you with us?" The government is dismantling the student hostels, forcing non-resident students to find other housing.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.