ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 25, 2003 




Մարզական ակնարկ. Դանիելյանը նվաճում է փոխչեմպիոնի կոչումը Հունաստանում


Ծանրամարտ (Եվրոպայի առաջնություն)

Two-time champion Danielyan finished second.

Երեք հայ մարզիկներ մասնակցեցին ապրիլի 12-20-ը Հունաստանի Լուտրակի քաղաքում կայացած Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը, որին մասնակցում էին 32 երկրներից ժամանած 139 ծանրամարտիկներ:

Հայ մասնակիցներից լավագույն ելույթն ունեցավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը: Մրցելով 105-ից բարձր քաշային կարգում՝ Դանիելյանը գրավեց երկրորդ տեղը ռուսաստանցի Եվգենի Չիգիչևից հետո:

Երկու ծանրամարտիկներին էլ ցույց տվեցին 447,5 կիլոգրամ արդյունք պոկում և հրում վարժությունների գումարում, սակայն առաջին տեղը շնորհվեց ռուսաստանցուն, քանի որ Դանիելյանի անձնական քաշն ավելի մեծ էր:

77 կիլոգրամ քաշային Գևորգ Ալեքսանյանը 11 ծանրամարտիկների մեջ գրավեց 5-րդ տեղը՝ 340 կիլոգրամ ցուցանիշով: Այդ կարգում հաղթող ճանաչվեց բուլղարացի ծանրամարտիկ Գեորգի Մարկովը՝ 367 կիլոգրամ ցուցանիշով:

Տիգրան Քամալյանը ներկայացնում էր Հայաստանը 85 կիլոգրամ քաշային կարգում: 18 մասնակիցների մեջ նա կարողացավ գրավել միայն 14-րդ տեղը՝ 340 կիլոգրամ ընդհանուր ցուցանիշով, ինչը 42,5 կիլոգրամով զիջում է հաղթող բուլղարացի Զլատան Վանևի ցուցանիշին:

Առաջնությունում Հայաստանի թիմը 178 միավորով գրավեց 14-րդ տեղը:

Ֆուտբոլ (ՖԻՖԱ-ի աղյուսակ)

Համաձայն ՖԻՖԱ-ի ապրիլ ամսվա աղյուսակի, 204 թիմերի մեջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 421 միավորով զբաղեցնում է 105-րդ տեղը (առաջին տեղում ընթացող Բրազիլիան ունի 849 միավոր):

Աղյուսակի միջին մասում գտնվող այս ցուցանիշը երեք հորիզոնականով գերազանցում է խաղաշրջանի սկզբում թիմի գրաված 107-րդ տեղը:

Մարտին Հայաստանի հավաքականն իջավ 113-րդ տեղ, սակայն Հյուսիսային Իռլանդիայի հանդեպ տարած հաղթանակից հետո բարձրացավ մինչև իր ներկա դիրքն աղյուսակում:

ֆուտբոլ (բարձրագույն խումբ)

Ավարտվել են Հայաստանի բարձրագույն խմբի առաջին երկու փուլերը:

Առաջնության ընթացակարգը փոխելուց հետո ակումբների քանակը կրճատվել է: Ըստ նոր կարգի, Հայաստանի առաջնությանը մասնակցում են ութ ակումբներ` «Փյունիկ», «Միկա», «Կոտայք», «Լեռնագործ», «Շիրակ», «Բանանց», Երևանի «Դինամո-2000» և Արարատի «Արաքս» ֆուտբոլային ակումբները:

«Զվարթնոց» և նորակազմ «Արմավիր» ֆուտբոլային ակումբներին չի թույլատրվել մասնակցել բարձրագույն խմբի խաղերին, քանի որ նրանք չեն մուծել անդամավճարը: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը որակազրկվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից:

Աղյուսակը ներկայումս հետևյալ տեսքն ունի:

Ակումբներ Խաղ Հաղթ. Ոչ ոքի Պարտ. Խփած գնդակներ Բաց թողած գնդակներ Միավ. Զբաղեցրած տեղը
«Միկա» 2 2 0 0 5 1 6 1
«Կոտայք» 2 2 0 0 3 0 6 2
«Փյունիկ» 2 1 1 0 2 0 4 3
«Լեռնագործ» 2 1 0 1 4 2 3 4
«Շիրակ» 2 1 0 1 1 2 3 5
«Բանանց» 2 0 1 1 0 2 1 6
«Դինամո» 2 0 0 2 0 2 0 7
«Արաքս» 2 0 0 2 1 7 0 8


  "Turkish Flag"
 
Click on the photo above to enlarge
 

  Inside
 

Film Flap: Protestors stop showing of Turkish movie in Yerevan

Full story

 
 
 
 

Honoring the Honorable: Norweigan paid tribute at Genocide memorial

Full story

 
 
 
 

Reinstated: Police department loses case against member of Jehovah's Witness

Full story

 




  Photo of the week
 
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Pain in Paint

Yesterday (April 24) members of Mihr youth organization gathered in a park near the State Conservatory where they used black (tragedy) and red (blood) paint to depict Mt. Ararat from its western side. On a white canvas they painted names of villages where Genocide took place.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.