ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 18, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Այսօր աշխարհն ինձ համար նորովի է բացվել Հայաստանում:

Ոչ, ես չեմ խոսում հարևան տարածաշրջանի մասին, որտեղ կազմավորվել է Իրաքի Միացյալ Նահանգները («դիզելային վառելիքի առանցքը»):

Սակայն իմ աշխարհում կատարված փոփոխությունները, այնուհանդերձ, առնչվում են գլոբալիզացիայի հետ: Եվ թեև այդ բառը ես սովորաբար ընդունում եմ նույն խանդավառությամբ, որը կհամակեր ինձ, եթե կիսատաբատիս մեջ կենդանի աքիսներ բաց թողնեին, այս պահին ես հետ եմ կանգնում էնդեմիկ մշակույթների պահպանության քաղաքականությունից, որպեսզի կոֆեինացված հաճույքով հայտարարեմ հետևյալը.

Այսօր ես Երևանում գնել եմ Սթարբաքս սուրճ:

Մեծ, նարնջագույն երանգի տոպրակ` իսկական կնիքով (թեև, ճիշտն ասած, վախեցա նայել ժամկետին` որպեսզի համոզվեմ դրա «թարմության» մեջ), ամենուր հանդիպող կանաչ-սպիտակ ապրանքանիշով, որը (մեկ այլ հայտնի ապրանքանիշ) «ԳԱՓ»-ի հետ միասին հանդիսանում է հակագլոբալիզականների ատելության թիրախը: Ճիշտ այնտեղ` Փարպեցու և Թումանյանի անկյունում, փոքրիկ այն խանութում, որտեղ միայն սուրճ են վաճառում, չեն եփում ու չեն մատուցում, ոչ էլ առաջարկում են չժանգոտվող պողպատից գավաթներ, խառնելու պիտույքներ կամ թեկուզ շա~տ հեռավոր կերպով «ֆրափփեյ» (սառցով խմիչք) հիշեցնող խմիչքներ: Այնտեղ` այդ անանուն խանութում, ես ինչ-որ դրամներ տվեցի վաճառողուհուն և` չկարողանալով իմ միալեզու արատի պատճառով բացատրել իմ անզուսպ ցնծության առիթը, գնեցի ու տուն տարա մի տոպրակ լիքը, Աստված վկա, իսկական Սթարբաքս սուրճի հատիկներ:

Պետք է ասեմ ձեզ, որ ես` ինչպես ամեն մի գրինգո, սիրում եմ մի գավաթ ավանդական հայկական սուրճ խմել: Սակայն երբ առավոտը դեռ նոր-նոր է բաժանվում նախորդ գիշերվանից, մի փոքրիկ բաժակ տեղական դարչնագույն հեղուկ կոնծելուց դու պարզապես քեզ այնքան սփոփված չես զգում, որքան երբ ձեռքերիդ մեջ ես առնում մի գավաթ այդ գերթանկ և քաղաքականապես ոչ-կոռեկտ ամերիկյան աչք-բացող կորպորատիվ ագահության խորհրդանիշից:

Այժմ, երբ ես հանգիստ կարող եմ եռաշերտ զուգարանի թուղթ գնել քաղաքի գրեթե ցանկացած խանութից, կենսականորեն անհրաժեշտ ապրանքներից ինձ պակասում էին միայն Սթարբաքս սուրճը և գետնանուշի կարագը: Տանս կողքի խանութներից մեկում ես մի անգամ գտա գետնանուշի կարագ, սակայն 200 գրամը 6000 դրամով, և սանձեցի բաղձանքս:

Հիմա, և թերևս միայն մինչև Սթարբաքս ընկերության իրավաբանական բաժնում կարդան այս տողերը, ես կարող եմ մեր խմբագրությունից 100 մետրի վրա գտնվող խանութից գնել մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված առաջնակարգ սուրճ: Ինձ չի հետաքրքրում, թե ինչպես է այդ սուրճն այստեղ բերվել, բայց չեմ կարծում, որ դա արվել է գործարքի իրավական կողմի պահպանմամբ:

Ես ունեմ գերմանական «Կրուպս» ֆիրմայի սրճաղաց, որ գնել եմ Մեծ Բրիտանիայում, ֆրանսիական սրճեփ (անունը փոխել եմ` սրճեփ «Ազատություն»), որ ինձ նվիրել է մի շվեյցարացի: Միացնում եմ Գերմանիայից բերված թեյնիկը և տաքացնում են Արարատից հոսող ջուրը (ցավում եմ, բայց այն Թուքիայում է, որքան էլ ցանկանանք, որ այդպես չլինի) և հրավիրում եմ իմ հայ ընկերներին համտեսի: Բայց շատ չեմ տալիս: Անկյունային այն խանութում մեկ կիլոգրամանոց տոպրակն արժեր 18000 դրամ: Այսինքն, մոտ 16 դոլար մեկ ֆունտի համար: Ես գնեցի սովորականից շատ ավելի քիչ:

Հայաստանն այսօր սարսափելի մոտ է կատարյալ աշխարհ լինելուն: Ես կարող եմ գնալ մի բոլորովին անհայտ խանութ և գնել արևմտյան սպառողական հասարակության բոլոր թերությունները ներկայացնող ապրանք` առանց վախենալու, որ այնտեղից դուրս գալիս ինձ կնկատեն իսկական նեո-հիպպիները, որոնց հայացքները ես կիսում եմ: Իհարկե, երբ խոսքը սուրճին չի վերաբերում:

Թույլ տվեք հաստատել իմ մաղթանքը, որ Հայաստանը երբեք լիովին չարևմտականացվի: Ես հույս ունեմ, որ երբեք այստեղ «Մաքդոնալդզ» չեմ տեսնի: Սակայն եթե մոտակա մի խանութի ցուցափեղկում հանկարծ Բիգ Մաք հայտնվի, ես, ճիշտն ասած, ...


  Inside
 

Washed Out: Spring thaw causes flooding in more than 50 villages, ruins crops

Full story

 
 
 
 

Case Closed: Highest court denies Demirchyan appeal, criticizes election process

Full story

 
 
 
 

Old Erivan, New Yerevan: "Gateway" of North Avenue enterprise opens for business

Full story

 





  Photo of the week
  Spring Rites
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Spring Rites

April 13 was "Tsaghkazard", known in other places as Palm Sunday, the week before Easter, marking the day Jesus entered Jerusalem. Here, part of the commemoration includes making wreaths from branches which are worn by young people and then placed in homes. The day is also the seventh Sunday of the Great Fast, as observed among the Armenian Apostolic Church.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.