ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 18, 2003 




Ջրի կործանարար ուժը. գարնանային ձնհալը հեղեղումներ է առաջ բերել ավելի քան 50 գյուղերում և ոչնչացրել է բերքը


Village leader Lazgyan hopes for help.Երբ ապրիլի 8-ին 60-ամյա Լյուդմիլա Միրզոյանը առավոտ կանուխ սովորականի նման դուրս եկավ այգում աշխատելու՝ շվարեց մնաց և չհավատաց աչքերին:

Ծիրանի, տանձի, բալի և սալորի ծաղկած ծառերը, առագաստների նման, հայտնվել էին անեզր ջրի մեջ:

Մի գիշերվա ընթացքում Արարատի մարզի Սիս գյուղը, հանրապետության ավելի քան 50 բնակավայրերի նման, իր վրա զգաց հեղեղների կործանարար ուժը:

«Արտակարգ իրավիճակը, որը ստեղծվել է հանրապետության ողջ տարածքում վերջին օրերի ընթացքում, լիովին կանխատեսելի էր, - ասում է Արտակարգ իրավիճակների վարչության լրատվության կենտրոնի պետ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը, - սակայն ոչ այս չափերով: Տուժել են Սյունիքի, Արարատի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու և այլ մարզերի մի քանի տասնյակ բնակավայրեր»:

Մասնագետների հավաստմամբ, հեղեղումների պատճառն անսովոր բարձր ջերմաստիճանն է, որն արագացրել է հալոցքը, և հալած ձյան անսպասելի մեծ զանգվածները հեղեղել են Հայաստանի գետերն ու առուները:

«Ժամերի ընթացքում ես կորցրեցի իմ հույսը, իմ տարիների աշխատանքը՝ այգին ու բանջարանոցը, - ասում է Ադրբեջանից գաղթած Լյուդմիլան: - Նկուղը, որտեղ պահում էինք ալյուրը, շորերը, ցորենն ու այլ մթերքները, բերնեբերան ջրի մեջ էր, տան պատերն էլ են ճաքել ջրից, իսկ հողը, որ մենք տարիներ շարունակ մշակել էինք՝ հավասարվեց զրոյի»:

Ջրի մակարդակը նրա բանջարանոց-այգում բարձրացել է 1,5 մետրով և 9 օր մնացել է այդ կետի վրա: Լյուդմիլան ասում է, որ իրենք «կորցրել են ամեն ինչ»:

Լյուդմիլան հավաստում է, որ վնասը շատ մեծ է, քանի որ ինքն ամսական 6000 դրամ թոշակ է ստանում, և միայն այգին ու բանջարանոցն էին, որ օգնում էին մի կերպ գոյատևել:

67-ամյա Անիչկա Զախարյանը գաղթել է Բաքվից և ասում է, որ ինչպես ինքը, այնպես էլ իր հարևան գյուղացիներն ավելի դառն օրեր են ապրել, սակայն ավելացնում է. - «Թե ոնց ենք ապրելու այս ամենից հետո՝ աստված գիտի»:

Houses and crops have been ruined in 50 settlements.Եվա Միրզոյանը ցույց է տալիս սենյակը, որտեղ ամեն ինչ կապած է հեռանալու համար:

«Մեր դիմացի տան բնակիչներին մի կերպ էվակուացրեցին, քանի որ տունն ամբողջությամբ ջրի մեջ էր հայտնվել, մի կերպ՝ աղյուսներ լցնելով, տախտակներ դնելով, - ասում է նա: - Ես էլ իրերը հավաքել դրել եմ, որ հենց ջուրը հասնի իմ սենյակ` հեշտ փախչեմ: Մնացել ենք անօգնական: Ոչ մեկը մինչ այսօր դեռ ոչ մի բանով մեզ օգնած չկա, մինչ այսօր նույնիսկ չեն եկել վնասի չափը գնահատելու»:

Սիսի գյուղապետ Եղիշե Լազգյանի հավաստմամբ կորուստները շատ մեծ են, հալոցքից Հրազդան գետը վարարել և հեղեղել է առնվազն 110 հա ցորենի և կարտոֆիլի դաշտերը:

«Գյուղացին այսօր մեծ կորուստներ է կրել, քանի որ յուրաքանչյուր հեկտարի վրա ծախսել է ամենաքիչը 300 դոլար գումար: Սիսը մի գիշերում կորցրել է իր բոլոր վարելահողերը, բերքն ու հույսը», - ասում է Լազգյանը:

Գյուղապետը հավաստում է, որ իրենք շտապ գրություն են ուղարկել կառավարություն՝ գյուղացիներին օգնելու խնդրանքով, սակայն առ այսօր մնացել են անարձագանք:

Գյուղացիներն ու գյուղապետը հավաստում են, որ ներկայումս մի հատուկ խումբ ամբողջ հանրապետությունով մեկ ճշտում է վնասի չափսերը:

«Մենք կարծում ենք, որ ինչ-որ օգնություն կլինի կառավարությունից, - ասում է գյուղապետը, - թեև չեմ հիշում նման մի դեպք, որ գյուղացին փոխհատուցում ստացած լինի»:


  Inside
 

Washed Out: Spring thaw causes flooding in more than 50 villages, ruins crops

Full story

 
 
 
 

Case Closed: Highest court denies Demirchyan appeal, criticizes election process

Full story

 
 
 
 

Old Erivan, New Yerevan: "Gateway" of North Avenue enterprise opens for business

Full story

 





  Photo of the week
  Spring Rites
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Spring Rites

April 13 was "Tsaghkazard", known in other places as Palm Sunday, the week before Easter, marking the day Jesus entered Jerusalem. Here, part of the commemoration includes making wreaths from branches which are worn by young people and then placed in homes. The day is also the seventh Sunday of the Great Fast, as observed among the Armenian Apostolic Church.

 




Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.