ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 18, 2003 




«Բարև ձեզ, իմ անունն է ...». այսուհետ հաճախորդները կարող են անուններով դիմել իրենց սպասարկողներին


«Ներեցեք, դուք այստե՞ղ եք աշխատում»՝ այս հարցը հաճախ էր հնչում երևանյան հանրախանութներում մոլորված հաճախորդի շուրթերից: Հաճախ դժվար էր լինում տարբերել աշխատակիցներին հաճախորդներից:

Սակայն այսուհետ այդպես չի լինի: Ապրիլի 1-ից այդ հարցը հնչելու է ավելի շուտ այսպես. «Կարինե ջան, ինձ կօգնե՞ք»:

Տարբերության պատճառը անվանաքարտերն են: Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին Ազգային Ժողովի՝ որոշ փոփոխություններով և լրացումներով ընդունած Վարչական օրենսդրությունը ստիպել է սպասարկման և առևտրի ոլորտի վախեցած աշխատակիցներին կրել այդ անվանաքարտերը:

Նոր օրենքները զարմանալիորեն ազդեցիկ դուրս եկան: Այս օրերին դժվար կգտնվի մի ռեստորան կամ խանութ, որի հաճախորդների հետ շփվող աշխատակիցներն իրենց ինքնությունը հաստատող անվանաքարտեր չկրեն:

Սա հաճախորդների սպասարկման քաղաքակիրթ ձև է, սակայն իրականում այս ոլորտի գործարարներին ավելի շատ հուզում է այն պատիժը, որին իրենք կարող են ենթարկվել օրենքը խախտելու դեպքում:

Պարզվում է, որ ինքը՝ օրենքը, գոյություն ունի 1997 թվականից, սակայն այն անտեսողների համար պատիժ նախատեսված չի եղել:

Իսկ ապրիլի 1-ից ցանկացած գործատու կարող է տուգանվել 20000 դրամի չափով, եթե նրա աշխատակիցն աշխատանքի դուրս գա առանց ինքնությունը հաստատող անվանաքարտի: Երկրորդ խախտման դեպքում տուգանքը դառնում է 50000 դրամ:

Օրենքը խախտած աշխատակիցը կտուգանվի 500 դրամի չափով առաջին անգամ, և կրկնակի ավելի՝ երկրորդ խախտման դեպքում:

Սակայն ինչու՞ են իշխանություններն այդքան ուզում, որ մատուցողները կամ բարմենները, որոնց անունները նրանք այդպես էլ կիմանան՝ մի գավաթ գարեջրի շուրջ զրույց սկսելով, այդուհանդերձ կրեն այդ կրծքանշանները: Որովհետև այն, ինչին նրանք հետամուտ են, շատ ավելի լուրջ է:

An identification badge can prevent a municipal fine.Այս նախաձեռնության հեղինակ, Սոցիալական ապահովության հիմնադրամի նախագահի խորհրդական Ստեփան Հայրապետյանն ասում է, որ իր նպատակը Հայաստանում անօրինական զբաղվածության դեմ պայքար սկսելն էր:

«Վարչական օրենսդրության այս փոփոխությունների նպատակն աշխատուժի անօրինական օգտագործման դեպքերի բացահայտումն ու չարաշահումներից աշխատակիցների պաշտպանությունն է», - ասում է Հայրապետյանը:

Սա է հիմնական պատճառը, որ աշխատակիցների համար ավելի փոքր պատիժ է նախատեսված, քան նրանց գործատուների համար: «Գործատուները պատասխանատու են աշխատուժի օգտագործման օրինականությունն ապահովելու համար, - ասում է Հայրապետյանը, - և նրանք էլ պետք է պատիժ կրեն օրենքը խախտելու դեպքում»:

Ըստ Սոցիալական ապահովության հիմնադրամի տրամադրած վիճակագրության, այսօր սպասարկման, առևտրի և շինարարության ոլորտում կան շուրջ 150000 անօրինական աշխատողներ, իսկ չգրանցված աշխատավարձերի ընդհանուր գումարը սույն իրավական ակտի նախագծի ներկայացման պահին հասել էր 50 միլիարդ դրամի (մոտ 85 միլիոն դոլար):

Սակայն Հայրապետյանի հավաստմամբ, բացի ստվերային տնտեսության դեմ պայքարելուց և աշխատավորների սահմանադրական իրավունքները պաշտպանելուց, իր առաջարկած վարչական փոփոխությունների նպատակը, մասնավորապես, հարկերի հավաքումն էր բնակչությունից:

Բոլոր այդ հարյուր հազարավոր անօրինական աշխատողները նշանակում են չվճարված հարկեր, և Սոցիալական ապահովության հիմնադրամի կորուստները միայն անցյալ տարի կազմել են 28 միլիարդ դրամ (մոտ 48 միլիոն դոլար):

Իսկ ինչպե՞ս են իշխանությունները մտադիր բացահայտել օրինախախտողներին: Մայիսի 1-ից Սոցիալական ապահովության հիմնադրամը կանոնավոր ստուգայցեր է կազմակերպելու ռեստորաններ, բարեր, խանութներ և այլ առևտրական օբյեկտներ, որպեսզի ստուգի, արդյոք անվանաքարտ կրող աշխատակիցները պաշտոնապես գրանցված են այդտեղ:

Բացի այդ, նման այցերի ընթացքում, հսկիչները կստուգեն, արդյոք գործատուները վարում են «հրամանագիրք» կոչվող հատուկ գրանցումների մատյանը, որտեղ գրանցվում են մարդկանց աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման մասին բոլոր տեղեկությունները: Եթե գործատուն չկարողանա ներկայացնել այդպիսի մատյան, ապա նախատեսված է տուգանք՝ 100000 դրամ և ավելի:

What's in a name? Clerks are required to wear new id badges.Նոր կանոններն ուժի մեջ են մտել, և աշխատակիցները սկսել են անվանաքարտեր կրել, սակայն, թերևս, նրանցից քչերն են գիտակցում, թե իրականում ինչի էին հետամուտ իշխանությունները: Մեր այն հարցին, թե իրենք ինչու են կրծքանշաններ կրում, «Յուպիտեր ֆոտո էքսպրես» ծառայության աշխատակիցներն ասացին, որ «դա ավելի քաղաքակիրթ ձև է և հաճախորդներին դուր է գալիս»:

Սակայն միշտ չէ, որ աշխատակիցներին դուր է գալիս իրենց գրասենյակի ավելի հաճելի և ներկայանալի տեսքը: Նույն լուսանկարչական ծառայության աշխատակցուհի Հերմինե Առաքելյանը, օրինակ, ասաց, որ իրեն դուր չի գալիս անվանաքարտ կրելը, որովհետև դա թույլ է տալիս ուրիշներին ներխուժել իր անձնական կյանքը: «Մարդիկ տեսնում են իմ անունը և երբեմն ձևացնում են, թե ճանաչում են ինձ», - բողոքում է նա:

Վարսավիր Գառնիկ Տիգրանյանը նույնպես բողոքում է. - «Բոլորովին հարմար չէ անվանաքարտ կրել և կտրել հաճախորդների մազերը»:

Սակայն հավանեն, թե չհավանեն, միշտ իրավացի են հաճախորդները: Ինչպես ասաց «Յուպիտեր ֆոտո էքսպրես»-ի ծառայություններից կանոնավոր կերպով օգտվող լուսանկարիչ Նիկոլայ Կարախանյանը, - «Անվանաքարտ երը ոչ կրողների անհատականությունն են փոխում, ոչ էլ ընդհանուր առմամբ համակարգը»:


  Inside
 

Washed Out: Spring thaw causes flooding in more than 50 villages, ruins crops

Full story

 
 
 
 

Case Closed: Highest court denies Demirchyan appeal, criticizes election process

Full story

 
 
 
 

Old Erivan, New Yerevan: "Gateway" of North Avenue enterprise opens for business

Full story

 





  Photo of the week
  Spring Rites
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Spring Rites

April 13 was "Tsaghkazard", known in other places as Palm Sunday, the week before Easter, marking the day Jesus entered Jerusalem. Here, part of the commemoration includes making wreaths from branches which are worn by young people and then placed in homes. The day is also the seventh Sunday of the Great Fast, as observed among the Armenian Apostolic Church.

 




Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.