ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 18, 2003 




Գործը փակված է. բարձրագույն դատարանը մերժում է Դեմիրճյանի դիմումը, քննադատում է ընտրությունների ընթացքը


The Court denied Demirchyan, challenged Kocharyan to a  referendum.Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժեց նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի դիմումը մարտի 5-ի ընտրությունների արդյունքներն անվավեր համարելու մասին:

Սակայն դատարանի որոշումը վիճահարույց ընտրությունների հաստատում էլ չէր, քանի որ դատարանը ոչ հավաստի համարեց ընտրությունների արդյունքները շուրջ 40 ընտրատեղամասերում և հանձնարարեց գլխավոր դատախազությանը հետաքննել այդ դեպքերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրապարակած որոշման մեջ ասվում է, որ այն «հաշվի է առնում» ստացված քվեների տաբերությունը, ինչպես նաև ընտրությունների երկրորդ փուլում գրանցված «անճշտությունների չափը», ինչն, ըստ երևույթին, ենթադրում է, որ Քոչարյանը հաղթանակ կտաներ անգամ առանց դատարանի կողմից ոչ հավաստի համարված քվեների:

Թեև դատարանի որոշումը նախագահի օգտին է, այդ որոշման մի հատվածն առաջ է բերել Քոչարյանի և նրա կողմնակիցների զայրացած արձագանքը: Դատարանի որոշումը, մասնավորապես, առաջարկում էր «հասարակական դիմակայությունը հաղթահարելու» նպատակով մեկ տարվա ընթացքում կազմակերպել «վստահության հանրաքվե»:

Երեկ երեկոյան նախագահի մամլո ծառայությունը հրապարակեց մի հայտարարություն, որտեղ ասվում է, որ առաջարկելով հանրաքվե կազմակերպել՝ դատարանը գերազանցել է իր լիազորությունները:

«Սահմանադրական դատարանի որոշման այդ մասը պարզապես առաջարկություն է, որը ճիշտ կլիներ ամրագրել ոչ թե դատական ակտի մեջ, այլ ներկայացնել որպես առանձին անհատների առաջարկություն, - նշվում է հայտարարության մեջ: - Վստահության հանրաքվեի առաջարկությունն առնվազն զարմանք է հարուցում և, բնականաբար, չի կարող իրավական որևէ ազդեցություն կամ հետևանք ունենալ: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահության քվե ստացել է ընտրությունների արդյունքում հաղթելով ձայների 67,5 տոկոս համոզիչ առավելությամբ և չի պատրաստվում հետևել որևէ առաջարկության»:

Ի պատասխան մամլո ծառայության հայտարարության և վարչապետ Անդրանիկ Մարգարյանի քննադատության՝ Հարությունյանն այսօր մամլո ասուլիս էր հրավիրել:

Attorney Dallakyan: If election is legal, why have a referendum?«Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն այդ իշխանությունն իրականացնում է ոչ միայն ներկայացուցչական ժողովրդավարության միջոցով, այլև անմիջական ժողովրդավարության միջոցով, - ասաց Հարությունյանը: - Ահա այս շրջանակներում մենք գտանք, որ որպես հասարակական դիմակայության հաղթահարման ճանապարհ կարելի է ընտրել վստահության հանրաքվեների ուղին: Դրանից պետք չէ անմիջապես եզրակացնել, որ Սահմանադրական դատարանը նախագահի նկատմամբ անվստահության հարց է բարձրացնում»:

Սահմանադրական դատարանի որոշման մեջ ասվում է, որ վերջին ընտրություններին ուղեկցած իրադարձություններն անհամատեղելի են միջազգային կոնվենցիաներով Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ և արգելակում են ժողովրդավարության զարգացումը:

Որոշման մեջ նաև քննադատվում են ընդդիմության բազմաթիվ կողմնակիցների կալանքները, որոնք հաջորդել են ընտրությունների երկու փուլերին՝ նշելով, որ դատարանը կալանքները համարում է «միջամտություն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված խաղաղ հավաքների ազատության իրավունքին»:

Բացի այդ, չորեքշաբթի օրվա որոշումը կոչ է անում Կառավարությանը և Ազգային ժողովի հաջորդ ամիս ընտրվելիք պատգամավորներին կազմակերպել «վստահության հանրաքվե» որպես «հասարարական դիմակայությունը հաղթահարելու արդյունավետ միջոց»:

Դեմիրճյանին ներկայացնող փաստաբաններից մեկը, դատարանի որոշման առթիվ իր ունեցած բազմաթիվ առարկությունների թվում նաև նշեց, որ հանրաքվե անցկացնելու դատարանի կոչն անհամատեղելի է ընտրությունների վավերացման հետ:

«Այն ընտրությունները, որոնք տեղի են ունեցել, վստահություն չեն ներշնչում, - ասաց փաստաբան Վիկտոր Դալլաքյանը, որը նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն է: - Եթե ընտրություններն անօրինական չեն անցել, ի՞նչ վստահության հանրաքվեի մասին է խոսքը»:

Դալլաքյանը նշել է որոշման այն հատվածը, որը վերաբերում է «նախագահական ընտրությունների արդյունքում ստեղծված անվստահության և անհանդուրժողականության մթնոլորտին...», որպես այն հայտարարությունների հաստատում, որոնցով հանդես են եկել իր կողմնակիցները դեռևս փետրվարի 19-ին կայացած ընտրությունների առաջին փուլից հետո:


  Inside
 

Washed Out: Spring thaw causes flooding in more than 50 villages, ruins crops

Full story

 
 
 
 

Case Closed: Highest court denies Demirchyan appeal, criticizes election process

Full story

 
 
 
 

Old Erivan, New Yerevan: "Gateway" of North Avenue enterprise opens for business

Full story

 





  Photo of the week
  Spring Rites
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Spring Rites

April 13 was "Tsaghkazard", known in other places as Palm Sunday, the week before Easter, marking the day Jesus entered Jerusalem. Here, part of the commemoration includes making wreaths from branches which are worn by young people and then placed in homes. The day is also the seventh Sunday of the Great Fast, as observed among the Armenian Apostolic Church.

 




Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.