ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 18, 2003 




Սեզոնի արվեստը. կանանց ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքը ներկայացնում է Զատկի ավանդույթները


The gallery was a canvas of Easter color.Անցած հինգշաբթի օրը Երևանի «Ակադեմիա» պատկերասրահում կայացավ Զատկի թեմաներով ցուցահանդես-վաճառք, որտեղ իրենց ձեռքի աշխատանքներն էին ներկայացրել երկու տասնյակից ավելի ստեղծագործ կանայք:

Պատկերասրահում ներկայացված էին հին հայկական նախշերով գործվածքներ, գաթաներ, տիկնիկներ, թաշկինակներ, զարդարված ծառեր, վառ դեղին ճուտիկներ, մոմեր և նույնիսկ՝ գետնին ցիրուցան կաղամբ, բազուկ ու գազար:

«Սփյուռքում շատ ընդունված է Զատկի նախօրեին կազմակերպել նման միջոցառումներ, որտեղ հայ կանայք ցուցադրում են իրենց երևակայությունն ու հմտությունները, - ասում է ցուցահանդեսի կազմակերպիչ Սոնյա Թաշչյանը, - Հայաստանում արդեն երրորդ տարին է, ինչ նման միջոցառում է կազմակերպվում, և ամեն տարի ավելի աշխույժ ու գեղեցիկ մթնոլորտ է տիրում»:

Թաշչյանն ասում է, որ ցուցահանդեսի գլխավոր նպատակն է քաջալերել Զատկի խանդավառ տոնակատարությունը: Իսկ դրա համար, ըստ նրա, պարտադիր չէ պրոֆեսիոնալ արվեստագետ լինել: Ցուցադրվող աշխատանքների հեղինակներն էին տնային տնտեսուհիներ, ուսուցչուհիներ, տիկնիկագործներ, երիտասարդ աղջիկներ և նույնիսկ բանկի մի աշխատակցուհի:

«Ի տարբերություն անցյալ տարիների, այս տարվա ցուցահանդեսը նշանավորվում է նաև նրանով, որ ցուցահանդես-վաճառքին մասնակցել են 4 բարեգործական կազմակերպություններ՝ Աբովյանի «ՍՕՍ» մանկատուն-գյուղը, Վարդաշենի հատուկ կրթհամալիրը, «Ֆեմիլի քեյր» (օգնություն ընտանիքներին) կազմակերպությունը Սպիտակից և «ԷմԷսԷֆ»-ը Սևանից, - ասում է Թաշչյանը, - Այդ համադրությունն էլ ավելի է հարստացրել մեր տոնը»:

Սպիտակի «Ֆեմիլի քեյր» ակումբի «Վերածնունդ» արվեստի դպրոցի սաներն աշխատանքներ են պատրաստել ցուցահանդես-վաճառքի համար՝ հուսալով վաճառել դրանք և ստացված գումարներն օգտագործել դպրոցի կարիքները հոգալու համար:

Purchases helped support some needy causes.«Ֆեմիլի քեյր» ակումբի կամավոր Քարին Խաչատուրյանն ասում է, որ այդպիսի միջոցառումների «շնորիվ պաշտպանվում ու պահպանվում է ժողովրդական արվեստը»:

Նրա սաները ցուցադրեցին հին հայկական փայտե գաթանախշեր, գդլամաններ, ձվեր և այլ աշխատանքներ:

Ուռենու ճյուղերից պատրաստված զամբյուղների, չորացրած ծաղիկների, ներկած ձվերի և գինու յուրահատուկ կոմպոզիցաների հեղինակ Էջմիածնի բնակչուհի, տնային տնտեսուհի Սրբուհի Շահնազարյանի կարծիքով, ցուցահանդեսը հայ կնոջ համար ուղեցույցի նման մի բան է:

«Շատ այցելուներ գալիս և ուշադրությամբ դիտում են, մի նոր բան են սովորում ու հարստացած դուրս են գալիս, - ասում է Շահնազարյանը, - Իսկ մասնակիցներից շատերի համար այս միջոցառումն ինքնահաստատվելու և առաջ շարժվելու խթան է հանդիսանում»:

Պարսկաստանից չորս տարի առաջ Հայաստան ներգաղթած Արմինե Ղազարյանն ասում է, որ Զատիկն իր համար ամենագունագեղ և պայծառ տոնն է: Նա ասում է, որ ցուցահանդեսում ցուցադրվող աշխատանքերն էլ ավելի պայծառ են դարձնում տարվա այս եղանակը:

Էդնա Մասիհը զատկաբլիթ թխելու վարպետ է, և որպես լավ վարպետ՝ չի բացահայտում իր գաղտնիքը, սակայն ասում է, որ դա ցանկություն ու համբերություն է պահանջում:

«Այս միջոցառումը ցույց է տալիս Զատկի գալուստը, - հավաստում է նա, - Սա բոլորիս համար գարնան գալստյան պես մի իրողություն է»:


  Inside
 

Washed Out: Spring thaw causes flooding in more than 50 villages, ruins crops

Full story

 
 
 
 

Case Closed: Highest court denies Demirchyan appeal, criticizes election process

Full story

 
 
 
 

Old Erivan, New Yerevan: "Gateway" of North Avenue enterprise opens for business

Full story

 





  Photo of the week
  Spring Rites
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Spring Rites

April 13 was "Tsaghkazard", known in other places as Palm Sunday, the week before Easter, marking the day Jesus entered Jerusalem. Here, part of the commemoration includes making wreaths from branches which are worn by young people and then placed in homes. The day is also the seventh Sunday of the Great Fast, as observed among the Armenian Apostolic Church.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.