ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 18, 2003 




Երաժշտության ամիս. ապրիլին Հայաստանում ջազը ծաղկում է


Jazz month included painting to jazz music.ԱՄՆ-ի պետական քարտուղարությունը և Սմիթսոնյան ինստիտուտը կրկին անգամ ապրիլը հայտարարել են «Ջազի նշանավորման ամիս» Հայաստանում և ամբողջ աշխարհում:

Արդեն երկրորդ տարին է, ինչ Միացյալ Նահանգների դեսպանությունը ներկայացնում է ամերիկյան այս մշակութաձևը նշանավորող մի շարք համերգներ և միջոցառումներ, որոնք այս տարի սկսվել են ապրիլի 9-ին և կշարունակվեն մինչև կիրակի օրը:

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած բացման համերգի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն ուներ վայելելու Արմեն Մարտիրոսյանի ջազային նվագախմբի և վետերան ջազ-դաշնակահար Լևոն Մալխասյանի «Մալխաս գրուփի» կատարումները:

Սակայն Հայաստանում ցանկացած ջազային միջոցառում առանձնապես գրավիչ է դառնում դաշնակահար Վահագն Հայրապետյանի կատարումների շնորհիվ:

«Ջազը ոչ թե պարզապես երաժշտություն է, այլ ապրելակերպ, կյանք, մտածելակերպ և հույզեր», - ասում է Հայրապետյանը, որը շատ է ճանապարհորդում՝ հայկական կրքով կատարելով ավանդական ամերիկյան ջազը:

«Ջազային ամսվա» 3-րդ օրը միջոցառմանը մասնակցելու հնարավորություն տվեց ոչ-երաժիշտ արվեստագետներին:

Նկարիչների միության ցուցասրահում ջազային երաժշտության ազդեցության և ոգեշնչման ներքո ուսանող նկարիչները կտավին հանձնեցին իրենց հույզերը:

Ջազային հնչյուններին միաձուլվել էր յուղաներկի հոտը, և արդյունքը երևում էր վրձնի ազատ հարվածներում, որոնցից ծնվում էին պատկերներ հեռավոր և առասպելական Նոր Օռլեանի մասին: Նկարիչները պատկերում էին աֆրո-ամերիկացիներին, որոնք իրենց բողոքն էին արտահայտում երաժշտության միջոցով՝ սնելով իրենց զգացմունքներով ջազի արմատները:

It's a way of life says jazzman Hairapetyan.Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհի Անի Այվազյանի համար ջազային երաժշտության ներքո նկարելը դարձել է սովորություն, բնական պահանջ:

«Երաժշտությունն իմ մտքում է, և ես կարող եմ գույների միջոցով ստեղծել այն, ինչ ուզում եմ», - ասում է Այվազյանը:

Երիտասարդ նկարիչներին իրենց հույզերն արտահայտելու համար տրված էր երկու ժամ, որից հետո նկարները հանձնվեցին ժյուրիի դատին: Ընտրվեցին երեք լավագույն աշխատանքները, որոնց հեղինակները պարգևատրվեցին յուղաներկերով, գունամատիտներով, վրձիններով և նկարչական այլ պիտույքներով:

«Ջազային ամսվա» շրջանակներում նաև ցուցադրվեցին ֆիլմեր, անցկացվեց ջազի պատմության վերաբերյալ մրցույթ-վիկտորինա, ելույթ ունեցավ ԱՄՆ-ից ժամանած «Մայք դել Ֆերո տրիոն»:

Վաղը տրիոն հանդես կգա նաև Գյումրիում, այնուհետև փառատոնի վերջին՝ կիրակի օրը ելույթ կունենա «Արմենիա» հյուրանոցում իր հայ կոլեգաների հետ:

«Այս փառատոնը մի լույսի շող է, որ վառվեց այս գորշ իրականության մեջ ու ստիպեց մարդկանց մոռանալ պատերազմներն ու առօրյա հոգսերը», - ասում է ջազմեն Վահագն Հայրապետյանը:


  Inside
 

Washed Out: Spring thaw causes flooding in more than 50 villages, ruins crops

Full story

 
 
 
 

Case Closed: Highest court denies Demirchyan appeal, criticizes election process

Full story

 
 
 
 

Old Erivan, New Yerevan: "Gateway" of North Avenue enterprise opens for business

Full story

 





  Photo of the week
  Spring Rites
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Spring Rites

April 13 was "Tsaghkazard", known in other places as Palm Sunday, the week before Easter, marking the day Jesus entered Jerusalem. Here, part of the commemoration includes making wreaths from branches which are worn by young people and then placed in homes. The day is also the seventh Sunday of the Great Fast, as observed among the Armenian Apostolic Church.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.