ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 11, 2003 




Օգնություն և հույս. «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունն օգնության ձեռք է մեկնում տարեցներին և փախստականներին


The elderly and refugees get daily meals at Mission Armenia canteens.Մենության 30 տարիները Եվգենիա Հարությունյանի մոտ դառը զգացումներ էին առաջ բերել մարդկային բարության պակասի մասին:

«Չէի պատկերացնում, որ կլինի մի կազմակերպություն, որ կհայտնվի իմ կյանքում ինձ փրկելու, օգնելու, ծառայելու համար, որ ես շարունակեմ ապրել», - ասում է թոշակառու Եվգենիա Հարությունյանը, որը վերականգնել է իր հույսերը՝ շնորհիվ «Առաքելություն Հայաստան»-ի, որը Հայաստանում տարեցներին կամավոր ծառայություններ մատուցող սակավաթիվ կազմակերպություններից մեկն է:

1993 թվին ստեղծված «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը (www.mission.am) այժմ ունի 21 ճաշարաններ, որտեղ տաք կերակուր է մատուցվում շուրջ 3000 տարեցների և կարիքավորների:

«Ես հաճախել եմ նաև այլ բարեգործական ճաշարաններ, բայց այնտեղ ինձ վերաբերվել են որպես մուրացկանի, - ասում է Էմմա Նավասարդյանը, - Իսկ այստեղ մենք ռեստորան ենք գալիս, մեզ ժպիտով են սպասարկում, մաքրության ու մթերքների թարմության մասին էլ չեմ խոսում»:

Սակայն «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունն առաջարկում է ավելին, քան պարզապես ճաշը:

«Այստեղ մենք մեզ մարդ ենք զգում, - ասում է 50 տարվա մանկավարժ Ժենյա Վարդանյանը, - Մեր մասին ծնողի նման են հոգում այս կենտրոնում, զբաղվում ենք, երգում ենք, անգամ մեր ծննդյան տոներն են հիշում ու մեզ համար անակնկալներ ու տոնակատարություններ են կազմակերպում»:

Galina Semionova says Mission Armenia has become family.Ժենյայի նկարագրած կենտրոնները ստեղծվել են Երևանում և երկրի ութ այլ շրջաններում: Ամբողջ Հայաստանում այս կենտրոնների միջոցով իրենց առօրյա կարիքներն են հոգում մոտ 6000 տարեցներ և 10000 փախստականներ: «Առաքելություն Հայաստան»-ի համայնքային կենտրոններում շահառուները ստանում են նաև իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն, նրանց համար կազմակերպվում են էքսկուրսիաներ, նրանք ստանում են սննդի ծանրոցներ, որ կարող են տանել տուն:

Կարիքավորները նաև օգնություն են ստանում հատուկ ծրագրերի միջոցով, որոնք ներառում են առողջապահական, վերականգնողական և խնամքի ծառայությունները: Մոտ 3000 տարեց հաշմանդամներ բուժում են ստանում տանը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի 83-ամյա վետերան Գալինա Սեմյոնովան մենակ էր իր չորս խունացած պատերի մեջ և այս աշխարհում, բացի ծնողների նկարներից, ոչ մեկը չուներ: Սակայն մի օր նրան այցելեցին «Առաքելություն Հայաստան»-ից:

«Ինձ խնամում են երեխայի նման, - ասում է Գալինան, - Լողացնում են, տունս տաքացնում են, իրենք էլ վճարում են հոսանքի վարձը: Ես չեմ ամուսնացել, բայց այսօր ունեմ երեխաներ, որոնք ինձ համար ամեն ինչ անում են»:

Տնային խնամքի տակ գտնվող տարեցներին շաբաթը մեկ այցելում է բժիշկը, ստուգում է, եթե հարկավոր է, նրանց անվճար դեղորայք է տրվում է: Հրատապ դեպքերում բժիշկը նրանց այցելում է շաբաթը մի քանի անգամ:

«Առաքելություն Հայաստան»-ը ֆինանսավորվում է բազմաթիվ հովանավորների կողմից, այդ թվում՝ բրիտանական, շվեյցարական և ամերիկյան:

Թեև տարեց և միայնակ մարդիկ առանձնապես խոցելի են, կենտրոնները մտահոգված են նաև հազարավոր փախստականների խնդիրներով, որոնք լքել են Ադրբեջանը Ղարաբաղյան պատերազմի ընթացքում:

«Բացի սոցիալական, առողջապահական և խնամքի ծառայություններ մատուցելուց, իրականացնում ենք նաև փախստականների զարգացմանն ուղղված մեծածավալ ծրագիր, - ասում է կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նարինե Բեզիրգանյանը, - Շատ կարևոր ենք համարում փախստական երեխաների կրթության և նրանց մասնագիտություն տալու հարցերը»:

Կազմակերպությունը ստեղծել է նկարչության, վարսահարդարման, համակարգչային ուսուցման խմբակներ:

«Առաքելություն Հայաստան»-ը նաև ֆինանսավորում է «Սնունդ աշխատանքի դիմաց» մի ծրագիր գործազուրկ փախստականների համար:

Friendships have blossomed at Mission Armenia centers.«Այս ծրագրերի իրականացման շնորհիվ հարյուրավոր ընտանիքներ կարողացել են ստեղծել իրենց սեփական եկամտի աղբյուրը», - ավելացնում է Բեզիրգանյանը:

Փախստական Լյուդմիլա Թոմասովայի հավաստմամբ, Հայաստանում ապրելու 14 տարիների ընթացքում շատ բարեգործական կազմակերպությունների է հանդիպել, սակայն «Առաքելություն Հայաստան»-ը ցույց է տվել ամենամեծ օգնությունը:

«Մենք նրանցից ստանում ենք ոչ միայն նյութական և հոգեբանական աջակցություն, մենք նաև արժանացանք այնպիսի մի նվերի, որի մասին երազել անգամ չէինք կարող, - ասում է նա, - Դժվար կպատկերացնեք, թե մենք ինչ պայմաններում էինք ապրում, և հանկարծ նվեր՝ բնակարանի վերանորոգում: Դրանից հետո մենք սկսեցինք ապրել ու գնահատել մեր կյանքը»:

Կազմակերպությունը կյանքի նոր էջ բացեց նաև թոշակառու Պարգև Առաքելյանի համար, որն այս իրողությունը համեմատում է լեգենդի հետ ու իր բանաստեղծությունը նվիրում «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանն ու նրա հիմնադիր Հռիփսիմե Կիրակոսյանին:

Տարբեր խոհերում ընկած պատեպատ,
Մենակ ու լքված , անհույս, կսկծում՝
Ինձ պատրանք թվաց բախոցը դռան...
Ո՞վ է մտաբերողն ինձ պես անհույսին,
Հասցեն են երևի շփոթել, պնդում են թե՝ Չէ...
Կարծես տեսա ես իմ խավարի դանդաղ հեռանալը,
Ու հորիզոնի բացվելն իմ դեմ,
Իմ վտարանդի խաղաղությունը
Վերադառնում էր բնակարանն իմ...


  Inside
 

His Name is Armen: Mother still waiting for her son five years after disappearance

Full story

 
 
 
 

Avoiding SARS: Healthcare workers in Armenia on alert for symptoms of deadly flu

Full story

 
 
 
 

Back to the Future: University continues Armenian tradition of engineering specialists

Full story

 





  Photo of the week
  Drawing Criticism
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Drawing Criticism

An exhibition of cartoons has been on display at Moscow Cinema since April 1. It is the first such exhibit in 17 years and not everybody is pleased about whose work was included. Among the aggrieved was this group of young cartoonists whose cartoons were not selected. They rallied outside the cinema Monday, wearing their work.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.