ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 11, 2003 




Կործանման եզրին. Լոռու գյուղը 14 տարի է ապրում է ժամանակավոր կարգավիճակում


"Temporary" housing has been the standard in Saramej for 14 years.Համազասպ Եղիազարյանն ապրում է Սարամեջ կոչվող գյուղում:

Սակայն արդեն մի որոշ ժամանակ է, ինչ նա հայտնվել է մեկ այլ բնական շրջապատի մեջ:

«Մեր տան գլխավորներն առնետներն ու մկներն են, իսկ տուն կոչվածն էլ՝ մետաղյա դոմիկը, տարիների ընթացքում փտել ու վերջանում է», - աում է նա:

Եվ իրոք, 47-ամյա Եղիազարյանի ձեռքերը սևացել են իր գունաթափ կարմիր ավտոֆուրգոն հիշեցնող կացարանի վրա աշխատելուց:

Գյուղի բազմաթիվ ընտանիքների նման, Եղիազարյաններն էլ կորցրեցին իրենց տունը 1988-ի երկրաշարժի ժամանակ, երբ փլուզվեց կյանքը Լոռու մարզի շատ գյուղերում, ինչպես նաև Սպիտակում և Գյումրիում, որոնք հետագայում ավելի մեծ ուշադրության արժանացան:

«Եթե մենք տուն ունենայինք, ես կամուսնանայի իմ սիրած աղջկա հետ, - ասում է Համազասպի 23-ամյա որդին՝ Հայկը, - Սակայն այսօր ես ոչ մի ապագա չունեմ գյուղում, և իմ բոլոր մտքերն արտագնա աշխատանքի մասին են, մտածում եմ միայն գյուղից գնալու մասին: Նույնիսկ ընտանիք չեմ կարող կազմել մեր վագոնում, որտեղ արդեն 5 հոգի են մի կերպ շարժվում»:

Համազասպ Եղիազարյանն անցած 14 տարիների ընթացքում շատ խոստումներ է լսել: Առաջ ոգևորվում էին անխուսափելի բարեփոխումների մասին լուրերից: Այսօր լուռ ու մունջ տանում են իրենց հոգսն ու դժվարությունները:

«Ումից նեղանա՞նք», - ուսերն է թոթովում Արմեն Մալխասյանը, որն իր եղբոր և հոր ընտանիքիների հետ գոյատևում է ինքնաշեն ժամանակավոր կացարանում:

Of 300 families, 280 live in emergency units.«Երկրաշարժի արդյունքում գյուղն ավերվեց 100 տոկոսով, - ասում է Սարամեջի գյուղապետ Սպարտակ Մալխասյանը, - 80 տոկոսը լիովին ավերվեց, իսկ մնացածը՝ խիստ վնասվեց»:

Գյուղի մոտ 380 ընտանիքներից 280-ն առ այսօր ապրում են ժամանակավոր կացարաններում՝ մետաղյա վագոններում, և նույնիսկ վթարային շենքերում, քանի որ այլ ելք չունեն:

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսական և բնապահպանության վարչության ներկայացուցիչ Վլադիմիր Բունիաթյանը հավաստում է, որ Սարամեջը՝ բացի սոցիալական դժվարին պայմաններից և բնակարանային խնդրից, ունի նաև այլ խնդիրներ, որոնք «նվիրել» է բնությունը:

«Սարամեջը գտնվում է սեյսմիկ գոտում, և ցնցումներն այստեղ հաճախակի են, - ասում է Բունիաթյանը, - Այն նաև սակավահող և չպաշտպանված գյուղերից մեկն է: Այստեղ հողերն այնքան քիչ են, որ գյուղացին ուղղակի չի կարող ամբողջովին ապավինել բնությանը, հատկապես, երբ գերխոնավ եղանակից բերքը հաճախակի փչանում է»:

Երկրաշարժից շատ չանցած գյուղը վերականգնելու նպատակով Սարամեջ ժամանեց ռուսական շինարարների մի ջոկատ: Նրանցից ժառանգություն մնացին Սարամեջի կիսակառույց շինությունները:

Իրենց խնդիրները լուծելու նպատակով, շատ սարամեջցիներ, այդ թվում և գյուղապետը, աշխատանք գտնելու հույսով մեկնել էին Ռուսաստան:

Residents were left with half-built structures when the USSR collapsed.«Երկրաշարժից հետո գրեթե լրիվ ավերված գյուղում վիճակահանություն անցկացվեց, - պատմում է Սպարտակ Մալխասյանը, - Ամեն ընտանիքի մի համար ու մի հողակտոր տվեցին: Այսօր գյուղում կա երկհարկանի անավարտ 87 շինություն, որոնք շատ ընտանիքների կօգնեին ոտքի կանգնել, եթե ավարտվեին»:

Մալխասյանը հավաստում է, որ «Կաթոլիկ օգնության ծառայություն» միջազգային կազմակերպությունը համաձայնել է ավարտել տների շինարարությունը, սակայն միայն այն բանից հետո, երբ գյուղում խմելու ջրագիծ անցկացվի:

«Պարենի համաշխարհային ծրագիր» կազմակերպությունը գյուղացիների համար ձեռնարկել է «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագիրը, որի շրջանակներում արդեն կառուցվել է 3400 գծամետր ջրագիծ:

«Այս գարնանը նոր գյուղ է կառուցվելու, - հույս է հայտնում Սպարտակ Մալխասյանը, - Դա անհրաժեշտ է թե՛ սոցիալական, և թե՛ անվտանգության նկատառումներով, քանի որ հին Սարամեջը գտնվում է խիստ վտանգավոր սեյսմիկ գոտու կենտրոնում»:

Մալխասյանի հույսերի իրականացմանը Սարամեջում ուրախ կլինեն շատերը, որոնցից մեկն ասաց. - «Մենք ուրախ կլինեինք, եթե մեր կյանքում ինչ-որ բան փոխվեր, սակայն ինչ իմանանք, վաղն ինչ կլինի»:


  Inside
 

His Name is Armen: Mother still waiting for her son five years after disappearance

Full story

 
 
 
 

Avoiding SARS: Healthcare workers in Armenia on alert for symptoms of deadly flu

Full story

 
 
 
 

Back to the Future: University continues Armenian tradition of engineering specialists

Full story

 





  Photo of the week
  Drawing Criticism
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Drawing Criticism

An exhibition of cartoons has been on display at Moscow Cinema since April 1. It is the first such exhibit in 17 years and not everybody is pleased about whose work was included. Among the aggrieved was this group of young cartoonists whose cartoons were not selected. They rallied outside the cinema Monday, wearing their work.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.