ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 11, 2003 




Համեղ հաղորդում. երեք տարի էկրանին՝ հանրահայտ մարդիկ խոհանոցում


Սեդրակ Դավիդյանը եկավ Հայաստան 21 տարի առաջ, որպեսզի սովորի Երևանի բժշկական համալսարանում և վերադառնա Հալեպ:

Սակայն այստեղ ապրած տարիները և այստեղ գալու նպատակը չէին, որ դարձրեցին նրան Հայաստանի ամենաճանաչված մարդկանցից մեկը:

Դավիդյանին բոլորը ճանաչում են ոչ որպես մասնագետ հոգեբույժի, այլ որպես «Բարի ախորժակ» հեռուստատեսային հաղորդման վարողի: Խոհարարությանը նվիրված այս 20-րոպեանոց հաղորդումը եթեր է արձակվում շաբաթական երկու անգամ:

Մի հասարակությունում, որտեղ տղամարդիկ հազվադեպ հյուր են սեփական խոհանոցում, 41-ամյա Դավիդյանը մի տեսակ խոհարար-գուրուի համբավ է ձեռք բերել: Նա նաև սիրված դիջեյ է «Հայ ԷֆԷմ» ռադիոկայանում, որտեղ սկսել է աշխատել 9 տարի առաջ:

«Երաժշտությունն իմ ամենամեծ նախասիրությունն է, հետևաբար շատ սիրով կապվեցի ռադիոյի աշխատանքին», - ասում է դիջեյը:

«Բարի ախորժակ» ծրագիրն առաջին անգամ եթեր դուրս եկավ 2000 թվականի մարտին, և Դավիդյանի հյուրն էր հանրահայտ երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Pyschiatrist turned chef, Davidyan.«Սկզբում մտածում էի, որ հաղորդաշարը փոքր լսարան կունենա, քանի որ խոհարարական է: Շատերն էլ քննադատում էին, ասելով, թե ինչ ճաշատեսակների մասին կարող է խոսք լինել սոցիալական վատ պայմաններում, - ասում է Դավիդյանը, - Բայց արդյունքը եղավ հակառակը: Մարդիկ ինձ կանգնեցնում են փողոցում և հարցնում այս կամ այն ճաշատեսակի բաղադրատոմսը»:

«Բարի ախորժակ»-ի հովանավորը «Կոկա-Կոլա» ընկերությունն է, ինչի մասին վկայում են հեռուստատեսային խոհանոցի ռազմավարական կետերում տեղադրված նրա բազմաթիվ ապրանքանիշերը և, ոչ վերջին հերթին, Դավիդյանի պատկառելի փորը ծածկող «Կոկա-կոլա» գոգնոցը:

«Բարի ախորժակը» ճանաչում է ձեռք է բերել ոչ միայն իր թեմայի և լավագույն եթերաժամի պատճառով, այլև որովհետև հաղորդմանը հաճախ հյուրընկալվում են դերասաններ, երգիչներ, մարզիկներ:

«Մեր նպատակն է ներկայացնել հեռուստադիտողին, թե ինչպես են ճանաչված մարդիկ իրենց ցուցաբերում խոհանոցում», - ասում է Դավիդյանը:

Հաղորդման ընթացքում հյուրը ներկայացնում է իր առաջարկած բաղադրատոմսը, հետո օգնում է հաղորդավարին պատրաստել այն: Եթե հյուրը սիրած ճաշատեսակ չի ունենում, ապա բաղադրատոմս առաջարկում է Դավիդյանը:

In summer months the show sometimes moves outside.«Այս հաղորդումն ինձ հարստացրել է խոհարարական ամեն տեսակի գաղտնիքներով, որոնք հաղորդում են հյուրերը: Եթե հյուրը խոհանոցի գիտակ է լինում, անպատճառ նրանից շատ բան ես սովորում», - ասում է Դավիդյանը:

Իսկ, ընդհանրապես, մեծ է տարբերությունը հյուրընկալվող կանանց ու տղամարդկանց միջև: Հաճախ փոքր խոհարարական փորձ ուենցող տղամարդիկ ավելի շատ խոսում են ընդհանուր թեմաներով: Կանայք ավելի են հակված խոսել ըստ առաջարկված թեմայի՝ խոհարարության մասին:

Իսկ ո՞վքեր են ավելի հետաքրքիր ու համեղ բաղադրատոմսեր առաջարկում:

«Լինում են տղամարդիկ, որոնք եզակի բաղադրատոմսեր են առաջարկում: Կինոռեժիսոր Գևորգյանցը մեզ զարմացրեց: Նա ձկան կաշվի մեջ փաթաթեց ձկան ֆարշը և պատրաստեց տոլմա: Գեղեցիկ էր և էկզոտիկ»:

Այնուհանդերձ հաղորդումը հաճախ զարմացնում է հյուրերին: Էկրանին են հայտնվում խոհարարական գոգնոցներով հայ տղամարդիկ, որոնք ընդհանրապես գտնում են, որ խոհանոցն իրենց տեղը չէ:

«Հայ տղամարդիկ գերադասում են տանը ճաշակել իրեն տիկնոջ կամ մոր պատրաստած կերակուրները, և գուցե ժամանակ չեն ունենում: Սակայն կա նաև էթնիկական մոտեցման գաղափարը: Հաճախ ես լսում նրանցից. «Այդ էր պակաս՝ ճաշ եփեմ»», - ասում է Դավիդյանը:

Վերջերս Դավիդյանը հյուրընկալել էր ազգագրագետ Հրանուշ Խառատյանին, որը պատրաստեց մի ճաշատեսակ, որն ուտում են հայկական պահքի ժամանակ:

«Պատրաստեցինք մոխոխ ճաշատեսակը: Լավ եփած ձավարին ավելացնում ես թթխմորով խմոր, - ասում է Դավիդյանը, - Սառչելուց հետո ուտում են ողջ պահքի ընթացքում: Շատ անհամ է: Եփում են միայն տղամարդիկ, կանանց չի թույլատրվում: Պատրաստելու ընթացքում երգում և պարում են հատուկ երգեր ու պարեր»:

Ծրագրի վերջում հաղորդավարն ու հյուրը համտեսում են իրենց պատրաստած կերակուրը:

On the set of the Coca-Cola cooking show.«Ես թողնում եմ, որ հյուրերն իրենց ազատ զգան խոհանոցում: Տեսախցիկի առաջ շատերն են կաշկանդվում: Լինում են մարդիկ, ովքեր խոսելիս չեն կարողանում գործ անել և հակառակը», - նշում է Դավիդյանը:

Ինքը՝ Դավիդյանը, անկեղծ և անմիջական է թե՛ ռադիոյում, թե՛ հեռուստատեսությունում:

«Ես երբեք դերի մեջ չեմ մտնում: Ծրագրի հաջողության գաղտնիքը հաղորդավարի անմիջականության մեջ է, - ասում է նա, - Ինձ օգնում է նաև հոգեբույժի մասնագիտությունս: Մարդկանց բավականին արագ եմ հասկանում՝ ձայնի երանգից, դեմքի միմիկայից»:

Ճանաչված լինելու հանգամանքը նաև մի շարք խնդիրներ է առաջացնում դիջեյ Սեդրակի համար:

«Հայտնի մարդը միշտ էլ իրեն լավ է զգում: Բայց հաճախ ուզում ես աննկատ մնալ: Փողոցում հաճախ են հարցնում կատակով. «Այսօր ի՞նչ ենք ուտելու»: Իսկ շուկա ընդհանրապես դադարել եմ գնալ: Դեռ չմտած՝ բոլորը կանչում են գնումների, և, իհարկե, ավելի թանկ գնով»,-ասում է Դավիդյանը:


  Inside
 

His Name is Armen: Mother still waiting for her son five years after disappearance

Full story

 
 
 
 

Avoiding SARS: Healthcare workers in Armenia on alert for symptoms of deadly flu

Full story

 
 
 
 

Back to the Future: University continues Armenian tradition of engineering specialists

Full story

 





  Photo of the week
  Drawing Criticism
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Drawing Criticism

An exhibition of cartoons has been on display at Moscow Cinema since April 1. It is the first such exhibit in 17 years and not everybody is pleased about whose work was included. Among the aggrieved was this group of young cartoonists whose cartoons were not selected. They rallied outside the cinema Monday, wearing their work.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.