ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 4, 2003 




Սպորտ. ազգային հավաքականը տանում է իր առաջին հաղթանակը վերջին երեք տարվա մեջ


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և նոր գլխավոր մարզիչ Միհայ Ստոյկիցայի համար այս շաբաթը շատ ծանրաբեռնված էր:

«Եվրո-2004»-ի շրջանակներում վեցերորդ խմբի նախնական փուլի երկու խաղերում Հայաստանի հավաքականը հաղթեց Հյուսիսային Իռլանդիայի թիմին և 0-3 հաշվով պարտություն կրեց Իսպանիայի թիմից: Այդ հանդիպման ժամանակ հայ ֆուտբոլիստները ցույց տվեցին ավելի լավ խաղ, քան երևում է վերջնական արդյունքից:

Անցյալ շաբաթ օրը Երևանի Հանրապետական մարզադաշտում Հայաստանը վաստակեց երեք «եվրո»-միավոր, երբ խաղի ավարտից չորս րոպե առաջ կիսապաշտպան Արթուր Պետրոսյանը խփեց իր 10-րդ և այդ խաղում միակ գոլը:

Երեք տարվա մեջ սա Հայաստանի առաջին հաղթանակն էր:

Չորեքշաբթի օրն ազգային հավաքականը մեկնեց Իսպանիայի Լեոն քաղաք, որտեղ Անտոնիո Ամիլիվիայի անվան մարզադաշտում պետք է հանդիպեր վեցերորդ խմբի ուժեղագույն թիմին:

Այն սպասելիքները, որ Իսպանիան ջախջախիչ հաղթանակ կտանի, չիրականացան, համենայն դեպս առաջին խաղակեսի ընթացքում, երբ Հայաստանը գոլային մի քանի հնարավորություն ունեցավ, սակայն չկարողացավ իրացնել դրանք:

Իսպանացիներին, կարծես, շփոթեցրել էին հյուրերի գրոհները, որոնք շատ մոտ էին հաջողությանը, և դարպասապահ Ռոման Բերեզովսկու վստահ խաղը:

20-րդ րոպեին հայ ֆուտբոլիստները ստացան խաղի լավագույն հնարավորություններից մեկը, երբ Արթուր Ոսկանյանը գնդակը փոխանցեց Արտավազդ Քարամյանին իսպանացիների դարպասից երկու մետրի վրա: Սակայն Քարամյանը չկարողացավ սանձել գնդակը:

Առաջին խաղակեսի 0-0 հաշիվը պահպանվեց մինչև 64-րդ րոպեն, երբ Դիեգո Տրիստանը բացեց հաշիվը, իսկ հինգ րոպե անց Իվան Էլգյերան խփեց երկրորդ գնդակը: Վերջին գոլը խփեց Խոակին Սանչեսը լրացուցիչ ժամանակում՝ 93-րդ րոպեին:

Հաղթանակից ու պարտությունից հետո Հայաստանը զբաղեցնում է, ինչպես և անցյալ շաբաթ, 6-րդ խմբի չորրորդ հորիզոնականը, և դեռ հնարավորություն ունի դուրս գալ «ԵՎՐՈ-2004»-ի եզրափակիչ փուլ, որը կանցնի հաջորդ տարի Պորտուգալիայում:

 
  Խաղ Հաղթ. Ոչ ոքի Պարտ. Խփած գնդակներ Բաց թողած գնդակներ Միավ.
Իսպանիա 4 3 1 0 10 2 10
Ուկրաինա 4 1 3 0 6 4 6
Հունաստան 4 2 0 2 4 4 6
Հայաստան 4 1 1 2 3 7 4
Հ. Իռլանդիա 4 0 1 3 0 6 1


Winning Images
  Winning Images
Marching Orders: Click to enter

 

  Inside
 

Conscripted Death: Judge returns verdict in murder of soldier

Full story

 
 
 
 

Information Gap: Readers and viewers in Armenia rely on foreign perspective of nearby war

Full story

 
 
 
 

Paper Work: Grad students get help from research services

Full story

 





  Photo of the week
  Media Mass
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Media Mass

On Monday journalists met outside the National Assembly to protest a proposed new media law. Among the contentious points of the draft is a stipulation that media outlets must reveal the sources of their financing.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.