ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 4, 2003 




Հրաշագործ խաղողի վազը. գինու ջատագովը ձգտում է վերականգնել Հայաստանի խաղողի մշակման ավանդույթները


Եթե Հին Կտակարանն ընկալենք որպես պատմության դաս, ապա կարելի է ենթադրել, որ առաջին գինին պատրաստվել է Արարատյան դաշտում աճեցված խաղողից:

Պարզ ասած, 40 օր ու գիշեր տևած ջրհեղեղից հետո Նոյը խաղողի այգի է տնկում և խաղողից այնպիսի անդիմադրելի գինի է պատրաստում, որը խմելով ինքն էլ՝ մարդ, որին իր «համակրանքն էր ցույց տվել» Աստված, հարբում է և քնում վրանում:

Հազարավոր տարիներ հետո երևանցի գինու մի ջատագով քարոզարշավ է սկսել, որպեսզի վերականգնի Հայաստանի սերը խաղողի նկատմամբ:

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հայկական խաղողի և գինու մասին խոսում է առանձնահատուկ քնքշությամբ ու սիրով: Նա մասնագիտորեն ներկայացնում է հայ գինեգործների աշխատանքային այն բոլոր նրբությունները, որոնք փոխանցվել են դարեդար:

«Մ.թ.ա. երրորդ հազարամյակի հնագիտական գտածոները ստույգ կերպով ներկայացնում են հայկական գինեգործության պատմությունը: Առաջին արձանագրությունները տալիս են ասորական աղբյուրները մ.թ.ա. 11-10 դարերում», - ասում է Հարությունյանը:

Avag Harutyunyan says the meaning of the vine is in its eternityԻսկ աստվածաշնչյան առասպելը, ըստ Հարությունյանի, հաստատում է այն փաստը, որ խաղողի հայրենիքը Հայաստանն է:

Նոյի տնկած խաղողի վազերը տարածվել են դեպի Փյունիկիա, Եգիպտոս, Հունաստան և Եվրոպա:

«Խաղողագործությունը և գինեգործությունը բոլոր ժամանակներում էլ եղել են պետության հզորացման, կայունացման պարտադիր պայման, - ասում է նախագահը, - Հայ թագավորները երկու պարտականություն ունեին: Նրանք պետք է կառուցեին տաճարներ և տնկեին խաղողի այգիներ: Ուրարտական Մենուա թագավորն իր տնկած խաղողի այգին անվանում է դստեր՝ Տարիրայի անունով»:

Գինեգործությունը ծաղկում էր ապրում Հայաստանում մինչև խորհրդային տարիները, երբ սկսվեց նրա անկումը: Աշխարհի առաջին առասպելական գինի խմողները «խորհրդայնացվեցին» պետության և նոր խմիչքների կողմից: Գինուն փոխարինելու եկավ օղին: Ըստ Հարությունյանի, սկսեցին «արտադրել միայն ամենաէժան, թունդ գինիները»:

Նա նշում է, որ սեփականաշնորհումից հետո խաղողագործության համար դժվար ժամանակներ սկսվեցին, և այդ ճգնաժամն իր գագաթնակետին հասավ 1991-1996 թվերին:

«Մեր միությունը ստեղծվեց (1997 թվին), որպեսզի նպաստի բնագավառի զարգացմանը գյուղում, ստեղծի առողջ մրցակցություն», - ասում է նա:

Մինչև 1995 թվականը Հայաստանի խանութներում, որպես կանոն, կարելի էր գտնել միայն «Հողի արյուն»-ի կարգի էժանագին գինիներ (շիշը 1 դոլարից էլ էժան): Սակայն ներկայումս ներքին սպառման և արտահանման համար 38 կազմակերպություններ արտադրում են յուրաքանչյուրը 5-10 տեսակի գինիներ: Այդուհանդերձ, այժմ մշակվում են ընդամենը 8000-9000 հա խաղողի այգիներ, ինչը կազմում է լավագույն տարիներին մշակվող մոտ 36000 հեկտարի ընդամենը մեկ քառորդը:

Հարությունյանը կոչ է անում Հայաստանին վերադառնալ իր ազգային խմիչքին: Եվ անում է դա գինու պարգևած վայելքին նվիրված ամենշաբաթյա հեռուստատեսային ծրագրով:

Հունվարից Հարությունյանը Հանրային հեռուստատեսությամբ վարում է 20-րոպեանոց ծրագիր, որին հրավիրում է նշանավոր հայերի՝ գինի խմելու ու գինու մասին խոսելու:

«Գինու մասին խոսում են դերասաններ, գիտնականներ, նախարարներ, -ասում է Հարությունյանը, - Այս խմիչքն իր մեջ այնքան մեծ իմաստություն, սեր ու խորհուրդ է պարունակում, որ մարդկանց առանձնապես պետք չէ բացատրել: Մենք պարզապես խթան ենք տալիս...»

Նկարահանումները կատարվում են մառանում, որը հիմնադրել է Կարապետ Աֆրիկովը 1880 թվականին: Նույն մառանում է աշխատում Ավագ Հարությունյանը, այստեղից էլ հաղորդման անվանումը՝ «Ավագի մոտ»:

Մառանում տիրող մթնոլորտը տրամադրում է փիլիսոփայական խորհրդածությունների, որոնց նպաստում է ըմպելիքի ընդունումը՝ հաստատելով լատինական ասացվածքը՝ «ճշմարտությունը գինու մեջ է»:

«Գինին նրանց բացում է: Անկաշկանդ ու ազնիվ զրույցից ծնվում են հետաքրքիր մտքեր և ամենակարևորը՝ սեր գինու հանդեպ», - ասում է Հարությունյանը:

Հաղորդման վերջում ծեսի վերածված կարգով հյուրն իր ձեռքով տակառից գինի է լցնում, խցանում, մակագրում և թողնում մառանում:

Հարությունյանը հպարտությամբ փաստում է. «Փակված շշերը չեն բացվելու: Դրանք կմնան պատմության համար: Մառանում նման 100-ամյա գինիներ ունենք»:

Հարությունյանն ասում է, որ գինեգործության մեջ իրենց արտացոլումն են գտել հայոց պատմությունը և կրոնական արարողությունները: Հեթանոսության ժամանակաշրջանում խաղողն օրհնվում էր հեթանոս աստվածուհիներ Անահիտի և Աստղիկի ծննդյան տոներին, և Հայ առաքելական եկեղեցին պահպանում է այդ ավանդույթը: Քրիստոնեությունն իր հետ բերեց փոխարկման սուրբ խորհուրդը, երբ գինին վերածվեց Քրիստոսի արյան:

Հարությունյանն ասում է, որ խաղողագործությունը Հայաստանում կախված է եղել քաղաքականությունից և նվաճողների քմահաճույքից: Եթե նվաճողները մահմեդական էին, ապա խաղողի այգիները ոչնչացվում էին, քանզի իսլամն արգելում է գինին:

«Աստված մեզ տվել է բնակլիմայական հիանալի պայմաններ, - ասում է Հարությունյանը, - Ունենք 5000-7000 տարվա մշակված խաղողի պերմանենտ տեսակներ: Ունենք Արարատ, որտեղ իջել է Նոյը: Ունենք միայն չլուծված ներդրումային խնդիրներ, և լուծելով դրանք՝ կքայլենք աշխարհին համընթաց:

«Ինքը՝ խաղողի վազը, անմահ է, հավերժ պտղատու է: Բերք է տալիս 100-120 տարի: Եթե անգամ կտրվում է, կողքերից դարձյալ աճում է: Խաղողի իմաստը նրա հավերժության մեջ է»:


Winning Images
  Winning Images
Marching Orders: Click to enter

 

  Inside
 

Conscripted Death: Judge returns verdict in murder of soldier

Full story

 
 
 
 

Information Gap: Readers and viewers in Armenia rely on foreign perspective of nearby war

Full story

 
 
 
 

Paper Work: Grad students get help from research services

Full story

 





  Photo of the week
  Media Mass
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Media Mass

On Monday journalists met outside the National Assembly to protest a proposed new media law. Among the contentious points of the draft is a stipulation that media outlets must reveal the sources of their financing.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.