ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 4, 2003 




Իրականությունն արվեստում. Կարեյանի արվեստը ցույց է տալիս մարդ-բնություն հավերժական կոնֆլիկտը


David Kareyan and his video-installation «Բարոյական արժեքները հիմնական այն տարբերությունն է, որը բաժանում է մարդուն կենդանուց, - ասում է ավանգարդիստ Դավիթ Կարեյանը, - Իմ հիմնական ստեղծագործությունների միջոցով նույնպես փորձում եմ լրացնել այդ մշակութային բացը, որը մարմնի և բանականության, արհեստականի և բնականի, անհատականության և հասարակության միջև ծագած կոնֆլիկտի արդյունք է»:

Կարեյանի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանում:

Դավիթ Կարեյանը պատկերում է մարդու ներքնաշխարհը, նրա մտորումները, և հավերժական կռիվը բնության ու արհեստական աշխարհի միջև:

«Աշխարհն առանց քեզ» տեսա-ինստալյացիան պատկերում է շվեյցարական Ալպերի գագաթներն ու բնության կուսական անտառները: Այս նկարների կողքին արվեստագետն արհեստական բույսերով սարքված բնության մեջ տեղադրել է հեռուստացույց, որը ցույց է տալիս ցեխի մեջ թավալվող մարդու:

Այս ստեղծագործությունը մի քանի իմաստ է արտահայտում: Ալպերն այն հավերժական բարձունքներն են, որոնք խորհրդանշում են հոգու բացարձակ ազատությունն ու անսահման երազները: Ամպերում ճախրող այս սարերն իդեալիստներին մղել են ծայրահեղության: Սակայն երազների կողքին կա իրականություն, որը վերացական բարձունքից մարդուն նետում է ցեխերի մեջ: Վերջիվերջո, մարդ արարածը վերադառնում է հողին, պայքարում բնության հետ և փորձում նորից վերադառնալ կորցրած բնության գիրկը: Բայց դա նրան չի հաջողվում, քանզի մարդիկ այսօր իրենց շրջապատել են արհեստական բնությունով:

Բնության վերադարձը և հոգևոր ու բարոյական արժեքների վերգտնումն է արտահայտված «Նրանք խմում են նավթ» տեսա-ինստալյացիայում:

Երեք պատերի ողջ մակերեսին պրոյեկտորի միջոցով պատկերված են պարող տղամարդիկ, որոնցից մեկը բնության գրկում է, մյուսի մարմինը լցված է մեխանիզմներով ու շարժվող սարքերով, իսկ երրորդը մտահոգված է քաղաքական իրադարձություններով: Այս ստեղծագործությունը կրկին պատկերում է մարդ/բնություն խզումը և բնությունը խժռող այսօրվա հասարակությունը:

Դավիթ Կարեյանի արվեստը վեր է հանում խնդիրներ, որոնք կաղապարում են հասարակության և անհատի ազատությունը: Նրա աշխատանքներում իրականությունը ներկայանում է խզումների և ներաշխարհային վերապրումների միջոցով:

30-ամյա նկարիչն իր ստեղծագործությունները ցուցադրել է ավելի քան 30 համատեղ և անհատական ցուցահանդեսներում՝ ներառյալ Վենետիկի Բիենալեում 2001 թվականին:

Շարունակելով հետազոտել մարդու էությունը՝ «Մարսելի իրականություն» տեսա-ինստալյացիայում ներկայացված են երկու տարբեր աշխարհների պատկերները: Մոնիտորի վրա ցուցադրված է մի ընտանիք՝ տղամարդ, կին և երեխա: Նրանք մերկ նստած են հատակին և խաղում են միմյանց հետ: Հեղինակը ցուցադրում է մերկությունը ոչ թե անտառում, այլ ժամանակակից ինտերյերում: Այստեղ չկա խտրականություն, առկա են միայն համերաշխությունն ու փոխըմբռնումը: Դրան հակադրվում է մի միջավայր, որտեղ իրերը կորցրել են իրենց տեղը, նշանակությունն ու գույնը: Նկարչի ստեղծած ինտերյերն ամբողջովին մոխրագույն է. բազմոցը, պահարանը, ափսեներն ու սեղանը կորել են միջավայրում: Փոշոտ և կեղտոտ այս իրերը փոխաբերական իմաստով այն մարդիկ են, ովքեր կորցրել են իրենց միջավայրում:

«Նման իրականության մեջ մեր հասարակությունը հայտնվեց խորհրդային կարգերի փլուզումից հետո, երբ մեզ տրվեց ազատություն, որն էլ մեզ համար չարիք դարձավ, - ասում է Կարեյանը, - Սառը պատերազմից հետո մարդիկ սահմաններ էին փնտրում: Սա է եսասիրության, ազգայնամոլության պատճառը, որը փորձում եմ պատկերել իմ արվեստում»:

Կարեյանն ընտրում է ինքնարտահայտման և իր արվեստի ստեղծման ժամանակակից ձևեր, որոնք առավել մեծ հնարավորություններ են տալիս արվեստագետին պատկերների միջոցով ասել այն, ինչ բանաստեղծն ասում է խոսքով:

«Ես ելնում եմ այն համոզմունքից, որ չկա վերադարձ նախասկզբնական կուսականությանն ու ներդաշնակությանը, - ասում է նա, - Ամբողջականությունը բազմաձևության, հանդուրժողականության և անհատի ազատ ընտրության մեջ է»:


Winning Images
  Winning Images
Marching Orders: Click to enter

 

  Inside
 

Conscripted Death: Judge returns verdict in murder of soldier

Full story

 
 
 
 

Information Gap: Readers and viewers in Armenia rely on foreign perspective of nearby war

Full story

 
 
 
 

Paper Work: Grad students get help from research services

Full story

 





  Photo of the week
  Media Mass
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Media Mass

On Monday journalists met outside the National Assembly to protest a proposed new media law. Among the contentious points of the draft is a stipulation that media outlets must reveal the sources of their financing.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.