ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 December 20, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Մարզական տեսություն. 2002 թվականի Հայաստանի լավագույն մարզիկը


Sportsman of the YearԸմբշամարտիկ Արամ Մարգարյանը Հայաստանի մարզական լրագրողների կողմից ճանաչվել է Տարվա լավագույն մարզիկ:

Երևանցի Մարգարյանն այդ պատվին է արժանացել հիմնականում սեպտեմբերին Թեհրանում կայացած Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի 36-րդ առաջնությունում իր ելույթների շնորհիվ:

Մարգարյանը, որը հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում, վերադարձավ առաջնությունից արծաթե մեդալով: Սակայն թուրք ըմբիշ Հարուն Դոգանը, որը հաղթել էր Մարգարյանին եզրափակիչում, հետագայում՝ երբ նրա օրգանիզմում հայտնաբերվեցին արգելված նյութեր, որակազրկվեց, և ոսկե մեդալը շնորհվեց Մարգարյանին:

Հայաստանի տարվա լավագույն մարզիկի քվեարկության արդյունքներով երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին շախմատիստներ Վլադիմիր Հակոբյանը (20-րդը ՖԻԴԵ-ի աղյուսակում) և Սմբատ Լպուտյանը (56-րդը ՖԻԴԵ-ի աղյուսակում)՝ երկուսն էլ Երևանից:

Այս երկու շախմատիստներն էլ մեծ ներդրում ունեցան անցյալ ամիս Սլովենիայի Բլեդ քաղաքում կայացած 35-րդ շախմատային օլիմպիադայում մեր թիմի հաջող ելույթում, որտեղ Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրավեց երրորդ տեղը:

Չորրորդ տեղին արժանացավ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը, որը Բլեդում խաղում էր Հայաստանի կանանց հավաքականի կազմում և աշխարհում 40-րդն է:


 

Conscience on Trial: Jehovah's Witnesses continue to face imprisonment for religious beliefs

Full story

 
 
 
 

Flight of Fright: Armenian woman says Azeris detained, threatened her at airport

Full story

 
 
 
 

Spawning Extinction?: Once abundant fish source now decreased in Lake Sevan

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.