ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 December 20, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Կանաչ Ամանո՞ր. տոնածառերի հատման սահմանափակումներ


Hakob Sanasaryan leads the Union of GreensՊաշտոնատար մի անձի հավաստմամբ, այս Նոր Տարին Հայաստանի բնակիչները կտոնեն Հայաստանի սահմաններից դուրս հատված տոնածառերի շուրջը:

Տոնածառերի աճող բիզնեսը և անցյալ տասնամյակի հոսանքազուրկ ցրտաշունչ ձմեռների առաջ բերած անտառահատումների երկարատև հետևանքները հիմք են տվել բնության սիրահարներին և բնապահպաններին մտահոգվել Հայաստանի մշտադալար ծառերի ապագայով:

Համաձայն Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հրամանի, այս տարի Հայաստանի անտառներում չի հատվելու ոչ մի փշատերև ծառ, քանի որ անտառներն արդեն բավականաչափ տուժել են ցուրտ ու մութ տարիներին:

Այվազյանն ասում է, որ ծառերը պաշտպանելու նպատակով նախարարությունը համագործակցելու է Երևանի քաղաքապետարանի և Մաքսային վարչության հետ:

«Համատեղ ուժերով մենք կփորձենք բացառել տոնածառերի հատումները Հայաստանի տարածքում, որքանով դա հնարավոր է», - ասում է Այվազյանը:

Երևանի քաղաքապետը միացել է ծառահատումերի դեմ արշավին՝ մայրաքաղաքում տոնածառերի վաճառքի ավելի խիստ կանոններ սահմանելով:

«Այս տարի բոլոր փողոցներում և ամեն ծառի տակ տոնածառ չեն վաճառի, - ասաց քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, - Ամեն համայնք կունենա իր վաճառատեղը»:

Տոնածառերի հատման արգելքը խախտողները կտուգանվեն 150000 դրամի չափով (մոտ 260 դոլար) յուրաքանչյուր ծառի համար:

Մտահոգությունն այն է, որ տոնակատարությունները կործանարար հետևանքներ են ունենում Հայաստանի անտառների համար:

Նոր տարին թարմ կանաչ ծառով սկսելու ավանդույթը առաջ է բերել վերջին տարիներին այս արժեքավոր բնական ռեսուրսը կորցնելու նվազ տոնական ավանդույթը:

Կամ էլ, ըստ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի, «դա նշանակում է սկսել տարին բնության նկատմամբ իրականացված վանդալիզմով»:

A garden of green waits to  form Republic Square's holiday treeՊաշտոնապես անտառները կազմում են Հայաստանի ամբողջ տարածքի ընդամենը 11 տոկոսը, և ակտիվիստներն անհանգստանում են, որ նոր հատումները կարող են կործանարար լինել անտառների համար:

«Այս թիվը ճշգրիտ չէ, քանի որ վերջին լուրջ հետազոտությունը կատարվել է 10 տարի առաջ, իսկ վերջին 10 տարվա ընթացքում համեմատական առումով ավելի շատ ծառեր են հատվել, քան առաջ», - ասում է «Հայանտառ» ՓԲԸ մամլո ծառայության ղեկավար Արծրուն Պեպանյանը:

«Հայանտառի» թույլտվությամբ 2001 և 2002 թվականների ամանորյա տոնակատարությունների համար հատվել են, համապատասխանաբար, 30000 և 15000 սոճիներ (միակ փշատերև ծառատեսակը Հայաստանում):

Սակայն մտահոգված բնապահպաններն ասում են, որ դրանք պարզապես թղթի վրա գրված թվեր են, և միայն այն մարդիկ, ովքեր կտրում և վաճառում են սոճիները, գիտեն, թե փաստացիորեն քանի ծառ է հատվել և քանիսն է նետվել աղբակույտերը:

Մի գործարար, որն իր հետագա գործունեությանը չվնասելու համար ցանկացավ անանուն մնալ, իր սեփական օրինակով հաստատում է Սանասարյանի կարծիքը. նա հավատացնում է, որ անցյալ տարի միայն ինքը վաճառել է 16000 սոճի:

Սանասարյանի հավաստմամբ, տոնածառերը հատելիս հաշվի չեն առնում ո՛չ ծառերի որակը, ո՛չ էլ տարիքը:

Շուկաներում հիմնականում վաճառվում են 20-30 տարեկան սոճիներ: Եթե հաշվի առնենք, որ սոճիներն ապրում են 300 տարի, ապա ստացվում է, որ հատվում են ամենաառողջ, ամենափարթամ և ամենաերիտասարդ ծառերը: Որոշ ծառերի միայն գագաթներն են կտրում, սակայն անգամ դրանից ամբողջ ծառը մահանում է:

Կանաչների միությունը ձեռնարկել է կրթական ծրագիր, որն օգնում է սովորեցնել դեռահասներին գնահատել ծառերը և հետ պահել նրանց կտրված սոճիները տոնական զվարճալիք դարձնելուց: Միությունը խրախուսում է Հայաստանի բնակիչներին մշտական օգտագործման համար աճեցնել իրենց սեփական տոնածառերը և սերմեր ու աճեցնելու հրահանգներ է բաժանել:

Սակայն ծառահատման դեմ արշավը չի նշանակում, որ Հայաստանի բնակիչները նշելու են Ամանորն առանց երիտասարդ եղևնիների բույրի: Անցած տարիների նման, դրանք կներկրվեն Վրաստանից, Ռուսաստանից և Ղարաբաղից:

Սակայն ներկրված ծառերի գինը երկու-երեք անգամ գերազանցում է տեղական ծառերինը: Ակնկալվում է, որ այդ արտոնության համար կանաչ նոր տարի փափագող երևանցիները վճարելու են 12-ից 20 դոլար:


 

Conscience on Trial: Jehovah's Witnesses continue to face imprisonment for religious beliefs

Full story

 
 
 
 

Flight of Fright: Armenian woman says Azeris detained, threatened her at airport

Full story

 
 
 
 

Spawning Extinction?: Once abundant fish source now decreased in Lake Sevan

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.