ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 December 20, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Տարիք չճանաչող հոգատարություն. երիտասարդ կամավորներն օգնում են տարեց փախստականներին


Katarina Vardanyan is head of the Youth Department of ARCSԿատարինան մտավ գրասենյակ և տեսավ, որ Էմման լալիս է: Նա հարցրեց՝ ինչ է պատահել, և իմացավ, որ մահացել է Էմմայի պապիկը: Կատարինան համոզում էր Էմմային տուն գնալ, բայց նա չէր գնում: Մոտ 30 րոպե անց Կատարինան զրույցից հասկացավ, որ մահացել է ոչ թե Էմմայի հարազատ պապիկը, այլ մի տարեց փախստական, որին Էմման խնամում էր:

Հայկական Կարմիր խաչի երիտասարդական բաժնի 60 այլ կամավորների նման՝ Էմման ընդգրկված է «Սոցիալ-հոգեբանական ծառայություն փախստական ծերերին» հատուկ ծրագրում: Ծրագրի նպատակն է սփոփել միայնակ, սոցիալական վատ պայմաններում ապրող տարեց փախստականներին: Երիտասարդ կամավորներն օգնում են նրանց մոռանալ կորուստները, ինտեգրացվել հասարակությանն ու շփվել նրա անդամների հետ:

Վաթսուն կամավորներ այցելում են 330 ծերերի (30-ը՝ Երևանում, և 30-ը՝ Հայաստանի տարբեր մարզերում): Ծրագիրը սկսվել է երեք տարի առաջ, երբ 20 կամավորներ խնամում էին 120 ծերերի, որոնք հիմնականում Երևանի տարբեր հանրակացարաններում բնակվող բաքվեցի փախստականներ էին:

Lusic remembers her visit to Victory Park«Գաղափարը երիտասարդական բաժնում է ծնվել, - ասաց Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) երիտասարդական բաժնի ղեկավար Կատարինա Վարդանյանը, - Ունեինք սոցիալական քույրեր, որոնք այցելում էին ծերերին և օգնում նրանց: Իսկ երբ ծրագիրն ավարտվեց, արդեն կար մի ամբողջ կամավորական բանակ: Եվ միտք ծագեց կամավորների օգնությամբ իրականացնել նմանատիպ մի ծրագիր»:

Կարմիր խաչի «Բնակչության միգրացիա» վարչությունը զբաղվում էր մեծահասակ փախստականների հատուկ խնամքի հարցերով: Սկզբում գաղափարը թերահավատությամբ ընդունվեց այն մարդկանց կողմից, ովքեր կարծում էին, որ կամավորը չի կարող մասնագետի աշխատանք կատարել:

Սակայն կամավորական ծրագրի առաջին տարվա ընթացքում երկու անգամ Երևան ժամանեցին ԱՄՆ էմիգրացիայի վարչության ներկայացուցիչները, որոնք զրույցներ անցկացրին կամավորների և փախստականների հետ: Արդյունքում հաջորդ տարի ծրագիրն ընդլայնվեց:

Ծրագրի շրջանակներում ծերերին այցելում են շաբաթական մեկ-երկու անգամ: Այդ այցելությունների ժամանակ երիտասարդ կամավորները զրուցում են նրանց հետ, պարզում նրանց խնդիրները և լսում այդ մարդկանց պատմությունները, որոնք շուտով իրենց հարազատ են դառնում:

Ռիգալետան այդ մարդկանցից մեկն է:

Kristina and Asya with a table full of memories«Բաքվում աշխատում էի կրկեսում, - հիշում է ծեր կինը, - Ղեկավարներս ցանկանում էին ինձ տանել Մոսկվա, բայց մայրս թույլ չտվեց: 19 տարեկանում ամուսնացա»:

Զինվորական ամուսնու մահից հետո բժիշկները խորհուրդ տվեցին Ռիգալետային շատ շփվել մարդկանց հետ, իր վշտի հետ չպարփակվել ինքն իր մեջ:

Եվ այսպես, ամեն շաբաթ նա անհամբեր սպասում է իր «թոռնիկ» Մարգարիտային՝ կամավորներից մեկին:

«Ես սիրահարվել եմ Մարգարիտային, - ասում է նա, - Ես միշտ սպասում եմ նրա այցին, որ գոնե 5-10 րոպե հետը զրուցեմ: Այսօր դա իմ կյանքի միակ ուրախությունն է: Ես հիմա միայնակ եմ: Ոչ մի տեղ չեմ կարող գնալ, քանի որ ընկերներ չունեմ և ոչ մեկին չեմ ճանաչում»:

Ինչպես Ռիգալետան է սպասում Մարգարիտային, այդպես էլ մեկ այլ տարեց կին՝ Նատաշան, սպասում է Քրիստինեին:

Իր սենյակում նա մի քանի լուսանկար ունի. մի քանիսում նա իր ընտանիքի հետ է, մյուսներում՝ իր կամավոր թոռնիկի:

Քրիստինեն ասում է, որ իրենք արդեն հարազատի նման են դարձել: Նատաշային նա այցելում է ավելի շատ, քան իր հարազատ տատիկին:

«Երբ իմացավ, որ նշանվել եմ, ասաց, որ ուզում է մի նվեր տալ, - ասում է Քրիստինեն, - Շրջազգեստս տարա, իր ընկերուհի Ասյա տատիկի հետ ձևափոխեցին: Երբ նորից գնացի, հագցրեցին ինձ, կանգնեցրին իրենց միջև ու սկսեցին չորս կողմից նայել: Այնքան պտտեցրին, որ նրանց միջև կանգնած տոնածառ էի դարձել: Հետո էլ սկսեցին խորհուրդներ տալ՝ ինչպես պետք է վերաբերվեմ իմ ապագա սկեսուրին: Շատ հաճախ գաղտնիքներս միայն նրանց եմ պատմում»:

Rigaleta treats Margarita like a grandchildԾրագրի շրջանակներում մեկ-երկու ամիսը մեկ կամավորները տանում են ծերերին տարբեր տեսարժան վայրեր, նաև՝ համերգ, կինո ու թատրոն:

Տարեց կանանցից մեկը՝ Լուսիկը, շատ լավ է հիշում իր այցելությունը «Հաղթանակ» զբոսայգի:

«Էդ ինչքա՜ն լավ էր, - ասում է նա, - տեսանք ամեն ինչ, էդ մանումենտից խելքս գնաց: Կյանքումս էդպիսի տեղում չէի եղել: Ասում էի՝ երանի քնեմ, մնամ այստեղ: Նախիջևանը փոքր քաղաք էր, էդպիսի տեղեր էնտեղ չեմ տեսել»:

Կամավորները նշում են իրենց տատիկ-պապիկների ծննդյան օրերը փոքրիկ նվերներով. տարիների ընթացքում սովորել են, թե ով ինչ է նախընտրում:

Կամավոր Էմման ասում է, որ եղել են դեպքեր, երբ ծրագրի ինչ-որ մի փուլ ավարտվել է, բայց բոլոր կամավորները շարունակել են այցելել իրենց ծերերին:

«Մենք իրար հարազատ են դարձել: Ամիսը մի անգամ այցելում եմ նրանց, - ասում է նա, - Այդ մարդկանց մասին արդեն բավականին բան գիտես և, կարծես, ինչ-որ բանով ես անցել նրանց հետ միասին»:

Էմման զգացել է ծրագրի ազդեցությունը նույնիսկ իր վրա: «Ես հիմա իմ հարազատ տատիկ-պապիկներին ավելի լավ եմ հասկանում, քան առաջ», - ասում է նա:

Աննա Մարտիրոսյանը հոգեբանական ծառայության համակարգող է Հետվնասվածքային վերականգնողական կենտրոնում: Այս տարվանից նա ընդգրկված է ծրագրում որպես հոգեբան:

«Շատ զարմացա, - ասում է նա, - երբ տեսա, թե 19-21 տարեկան երիտասարդ կամավորներն ինչպես են կատարել այդպիսի բարդ աշխատանքը, որ միայն մասնագետները կարող էին կատարել: Նրանք յոթանասունն անց ծեր մարդիկ են, ովքեր վիշտ են ապրել, իրենց հետ տարիների միջով տարել են այդ վիշտը, ապրել են դրանով: Նրանք հոգեբանական կենտրոններում բուժվելու կարիք ունեին: Իսկ այս երիտասարդները կարողացել են օգնել նրանց՝ առանց վնասելու: Երեք-չորս տարի նրանք ապրել են որպես մի ընտանիք: Կամավորներն իրենց տնից պահածոներ, զգեստներ են տարել ծերերին, նրանք էլ իրենց հերթին ուրախացել են թոռնիկների հաջողություններով, մի բարի խորհրդով փորձել են օգտակար լինել, հյուրասիրել են քաղցրավենիքով կամ ապուրով»:

Tea time for volunteer and her elderly friendsԱյս ծրագիրը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի վերջին, քանի որ միջոցները սպառվել են: Սակայն Աննա Մարտիրոսյանն ասում է, որ եթե կամավորները դադարեցնեն իրենց հաճախումները, դա կարող է մեծ վնաս հասցնել ծերերին:

«Երեք տարվա ընթացքում նրանց մարդկանց նման են վերաբերվել, և հիմա, եթե նորից ընկնեն իրենց նախկին վիճակի մեջ, նրանց համար շատ ծանր կլինի», - ասում է նա:

Սակայն բոլոր կամավորներն էլ ասում են, որ շարունակելու են այցելել ծերերին, սակայն առանց Կարմիր խաչի ծրագրի օգնության՝ գուցե ոչ նույնքան հաճախ:

Թե՛ Կատարինա Վարդանյանը, և թե՛ Աննա Մարտիրոսյանը հավատում են, որ կգտնվեն նվիրատուներ, որոնք կֆինանսավորեն ծրագիրը, և այն չի դադարի:

Տարեց կանանցից մեկն ասել է. - «Եթե մեզ թողնեն-գնան, մենք լրիվ որբ կմնանք»:


 

Conscience on Trial: Jehovah's Witnesses continue to face imprisonment for religious beliefs

Full story

 
 
 
 

Flight of Fright: Armenian woman says Azeris detained, threatened her at airport

Full story

 
 
 
 

Spawning Extinction?: Once abundant fish source now decreased in Lake Sevan

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.