ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 13, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Մարզական տեսություն


Ֆուտբոլ (Տարվա լավագույն ֆուտբոլիստը)

Տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» ռմբարկու Արման Քարամյանը:

Այս խաղաշրջանի 22 խաղերում նա խփել է 36 գոլ:

Քսաներեքամյա հարձակվողն առաջին անգամ է արժանանում այդ կոչմանը, որն ամեն խաղաշրջանում շնորհում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Ֆուտբոլ պլյուս» տեղական շաբաթաթերթը:

Շախմատ (ՖԻԴԵ-ի գործակիցների աղյուսակ)

Սլովենիայի Բլեդ քաղաքում կայացած Շախմատի 35-րդ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց և կանանց թիմերի հաջող ելույթներից հետո հայ շախմատիստների գործակիցները փոփոխվել են:

Համաձայն ՖԻԴԵ-ի (Շախմատի միջազգային ֆեդերացիա) գործակիցների աղյուսակի, դեկտեմբերի դրությամբ աշխարհի 100 լավագույն շախմատիստների թվում Հայաստանից ընդգրկված են երեք տղամարդ և երկու կին շախմատիստներ:

Լավագույն հայ շախմատիստը շարունակում է մնալ Վլադիմիր Հակոբյանը, որը 2678 միավորով զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը:

Ռաֆայել Վահանյանն աշխարհում 28-րդն է՝ 2664 միավորով, իսկ Սմբատ Լպուտյանը 56-րդն է՝ 2634 միավորով:

Լավագույն հայ կին շախմատիստն Էլինա Դանիելյանն է, որը 2411 միավորով զբաղեցնում է 40-րդ տեղը: Նրան հաջորդում է 49-րդ տեղը զբաղեցնող Լիլիթ Մկրտչյանը:


  Inside
 

Uneasy Relations: Armenians in Russia await outcome of contentious trial

Full story

 
 
 
 

Self-sustained Living: Building managers meet to discuss concepts of condominium life

Full story

 
 
 
 

Buried Secrets: Archeological site holds centuries of history

Full story

 

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.