ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 13, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Տարվա առաջին ձյունը միշտ էլ հաճելի է լինում: Ճերմակ վերմակն անդորր է սփռում քաղաքի վրա ու ժպիտ է պարգևում մարդկանց դեմքերին: Խորդանոցներից դուրս են հանում վզկապներն ու սվիտերները, գլխարկներն ու ձեռնոցները, և մարդիկ սկսում են նմանվել մայթերով օրորվելով քայլող հագուստակապոցների: Վերջապես եկավ արձակուրդների շրջանը: Այս տարվա մեղմ աշնան պատճառով թվում էր, թե այն երբեք չի գա:

Արձակուրդների շրջանը երջանիկ ժամանակ է, քանի որ այն անց ենք կացնում մեր ընտանիքի և ընկերների հետ: Գրասենյակները փակվում են: Մեծ մասի համար աշխատանքը դադարում է: Հայաստանում ապրող և աշխատող օտարերկրացիների մեծ մասի նման, ես վերադառնալու եմ իմ երկիր՝ այցելելու իմ ընտանիքն ու ընկերներին, ինչի կարիքը շատ ուժեղ եմ զգում:

Անելիք շատ ունեմ, իսկ ժամանակը քիչ է: Քույրս նոր է երեխա ունեցել, ինչին ձգտում էր երկար ժամանակ: Եղբորս երեխաները վերադառնալու են տուն համալսարաններից: Պետք է օգնեմ աղջկաս տեղափոխվել նոր տուն, իսկ որդուս՝ տեղափոխվել ուրիշ քաղաք, որտեղ Նոր Տարուց հետո պետք է սկսի աշխատել:

Այդ ընթացքում պետք է զանգահարեմ և հանդիպեմ հին ընկերներիս, պետք է պատմեմ, թե որտեղ եմ ապրել վերջին մի քանի տարին: «Հայաստա՞ն», - կասեն նրանք, և երբ բացատրեմ, թե դա որտեղ է, կժպտան, գլխով կանեն և կասեն, - «Հրաշալի է»՝ առանց պատկերացում ունենալու, թե ինչի մասին եմ խոսում: Ես սովոր եմ դրան:

Իհարկե, Հայաստանից մեկնելուց առաջ անպայման կգնամ Վերնիսաժ և կփորձեմ նվերներ գնել բոլորի համար: Սա իմ երրորդ տարին է Հայաստանում, և ես արդեն գնել եմ այն ամենն, ինչ հնարավոր է գտնել այստեղ. նարդի, երջանկություն բերող տիկնիկներ, ավանդական հայկական գլխարկներ, մատրյոշկաներ, ձեռագործ ներկված ու փորագրված տուփեր, կավե աղամաններ, պղպեղաղացներ, արծաթե զարդեր և, վերջերս, նաև մի քանի գորգ: Եվ, իհարկե, հայկական կոնյակ:

Ուախության ժամանակ լինելով՝ արձակուրդների շրջանը նաև տխրության ժամանակ է: Ինչ-որ բան անցել է, ինչ-որ բան գնացել է: Երբ ինչ-որ բան ենք տոնում, նշում ենք ևս մեկ տարվա անցնելը: Մտածում ենք բոլոր լավ ու վատ բաների մասին, որ տեղի են ունեցել: Մտածում ենք այն ամենի մասին, որ կարող էր փոխվել, բայց չփոխվեց, այն ամենի մասին, որ կարելի էր անել, բայց չարվեց: Մտածում ենք բոլոր չիրականացած հույսերի ու երազանքների մասին:

Սա նաև առաջ՝ գալիք տարվան նայելու ժամանակն է, և դա մի բան է, որ բոլորին համակում է ապագայի հանդեպ հույսերով: Հայաստանը հույսերի հիմքեր ունի: Վերջին մի քանի տարվա ընթացքում ես ականատես եմ եղել նկատելի առաջընթացի և չեմ տեսնում որևէ պատճառ, որ այդ առաջընթացը չարագանա:

Մի քանի մեծահարուստ սփյուռքահայերի օգնությամբ, ովքեր իսկապես ցավում են Հայաստանի համար, կյանքն այստեղ բարելավվում է: Քըրք Քըրքորյանն արել ամեն ինչ, որ մայթերն ու փողոցները բարեկարգվեն: Միայն սա արդեն բավական է բոլոր երևանցիների տրամադրությունը բարձրացնելու համար:

Սակայն սա ամբողջը չէ: Ամբողջ քաղաքում նոր շինարարություն է գնում: Փողոցները ծանրաբեռնված են նորանոր մեքենաներով: Քաղաքի բոլոր մասերում նոր խանութներ են բացվում: Կյանքի ընթացքն արագացել է, որովհետև ավելի շատ անելիքներ կան: Ամանորից շատ չանցած Հայաստանում նախագահական ընտրություններ են լինելու, և թվում է, որ Ռոբերտ Քոչարյանը հեշտությամբ կվերընտրվի: Թեև բոլորը չէ, որ հավանում են նրան կամ համաձայն են նրա վարած քաղաքականության հետ, քաղաքական կայունությունը տնտեսական աճի նախադրյալ է:

Դեռևս չափազանց շատ հայեր են գոյության պայքար մղում, չափազանց շատերն են պուրակներից ճյուղեր հավաքում՝ իրենց տները գոնե մի քիչ տաքացնելու համար, չափազանց շատերն են շշեր հավաքում՝ վաճառելու և հացի փող վաստակեու համար: Սակայն հույսերի հիմքեր կան, և սա հույսերի ժամանակն է: Դեռ շատ վաղ է ասել, որ Հայաստանը շրջադարձ է կատարել, սակայն այդ ժամանակն արագորեն մոտենում է:


  Inside
 

Uneasy Relations: Armenians in Russia await outcome of contentious trial

Full story

 
 
 
 

Self-sustained Living: Building managers meet to discuss concepts of condominium life

Full story

 
 
 
 

Buried Secrets: Archeological site holds centuries of history

Full story

 

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.