ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 December 6, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Մարզական տեսություն


Թենիս (ՊԹԱ առաջնություն)

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան ավարտեց իր մրցաշրջանը հայ թենիսիստների հետևյալ արդյունքերով.

Երևանցի թենիսիստ Սարգիս Սարգսյանն ավարտեց մրցաշրջանը 85-րդ տեղում՝ վաստակելով 70 միավոր: Սարգսյանը խաղացել է 19 մրցաշարում (14-ը՝ Ինթերնեշնլ սերիզ մրցաշարում), այդ թվում՝ Մեծ սաղավարտի բոլոր չորս մրցաշարերում (Ավստրալիայի բաց առաջնություն, Ֆրանսիայի բաց առաջնություն, Ուիմբլդոն, ԱՄՆ բաց առաջնություն):

Հաղթելով 13 խաղում և կրելով 19 պարտություն՝ Սարգսյանը վաստակել է մոտ 200000 դոլար:

Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանն ավարտեց մրցաշրջանը 12-րդ տեղում՝ վաստակելով 355 միավոր: Նա խաղացել է 18 մրցաշարում և հաղթել է Բազելի (Շվեյցարիա) և Էստորիլի (Պորտուգալիա) մրցաշարերում: Սակայն տարվա նրա մեծագույն նվաճումն Ուիմբլդոնի եզրափակիչ հասնելն էր (որտեղ նա տանուլ տվեց աշխարհի համար 1 թենիսիստ Լեյթոն Հյուիթին):

Նալբանդյանը վաստակել է մոտ 900000 դոլար:

Թենիս (Կին թենիսիստների ասոցիացիա)

Շվեյցարահայ թենիսիստուհի Մարի-Գայանե Միքայելյանն ավարտեց մրցաշրջանը ԿԹԱ-ի 44-րդ տեղում: Այս տարի նա առաջին անգամ մասնակցեց Մեծ սաղավարտի բոլոր չորս մրցաշարերին:

Սամբո (Աշխարհի առաջնություն)

Պանամայի մայրաքաղաք Պանամա Սիթիում դեկտեմբերի 2-ին ավարտված Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող վանաձորցի Արթուր Գրիգորյանը 57 կգ քաշային կարգում գրավեց երկրորդ տեղը:

Մյուս երկու հայ սամբիստները՝ Վանիկ Խոջոյանը (62 կգ) և Շողիկ Գևորգյանը (48 կգ) պարտվեցին առաջին փուլում:

  Inside
 

Fair Pay?: Salaries for civil servants and government officials set for dramatic increase

Full story

 
 
 
 

Frequency Fight: Top Independent TV Station Still Off The Air

Full story

 
 
 
 

Repeated Tragedy: Another animal dies at Yerevan zoo

Full story

 

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.