ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 December 6, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Ինչպես սերը բացատրության կարիք չի զգում, այնպես էլ վիշտը չունի լեզու: Ահա թե ինչու՝ կանգնած այս օտար մարդու բակում, որտեղ ինձ բերել է ոչ թե կյանքը, այլ այդ մարդու մահը, իմ հոգում ինչ-որ բան է շարժվում՝ մի տեսակ շփոթված թախիծ, որ փորձում է արտահայտման մի միջոց գտնել, բայց չի կարողանում:

Ես անգամ նրա անունը չգիտեի:

Ես եկել եմ այս պատանի աղջկա հուղարկավորությունը ոչ թե որովհետև նրա մահը հուզել է ինձ, այլ որովհետև այն հուզել է մարդկանց, որոնք հարազատ են ինձ: Եվ այդ նրանց դեմքերին նայելուց եմ ես ձգտում խուսափել թաղման այս հանդեսում, որովհետև թեև Հայաստանում ապրելով ինձ ամեն ինչ տարօրինակորեն մոտ և ծանոթ է դարձել, ինձ չի թվում, որ ես իրավունք եմ վաստակել այստեղ կիսելու ուրիշների վիշտը:

Ինձ ծանոթ դեմքերը սովորաբար կենսախինդ ու պայծառ են, ինչպիսին ես տեսել եմ նրանց լի սեղանների շուրջը նրանց տներում կամ հարսանյաց հանդեսներում կամ ուրախ հավաքույթներում: Դրանք այն մարդկանց դեմքերն են, ովքեր ինձ իրենց «շեֆն» են անվանում, սակայն ում ես անվանում եմ գործընկերներ, և ում՝ սգավորների այս հավաքույթում, ես առաջին անգամ եմ տեսնում:

Այս ընտանիքի անդամների հետ ես պարել եմ, նրանց պատվին կենաց եմ առաջարկել, նրանց հետ նվերներ եմ փոխանակել: Այս կարմրած աչքերը և ներս ընկած այտերը պատկանում են այդ մարդկանց, որոնք օտարացել են ինձնից իմ խորը ցավակցությունն արտահայտելու իմ անկարողության պատճառով: Կարծես լեզուն կարող էր արտահայտել դա: Համենայն դեպս, հիմա դա ինձ որպես արդարացում է ծառայում:

Այս ամբողջ բակը վշտի մի շրջան է. իրար հենված կանայք, տղամարդիկ, որ փորձում են ցույց տալ, որ աջակցության կարիք չունեն: Երիտասարդ տղաներն ու աղջիկները, հավանաբար համադասարանցիները, շենքից դուրս են հանում ծաղիկների մի ծով, քիչ անց հայտնվում է քահանան, իսկ հետո՝ բաց դագաղը և քնած մի աղջիկ:

Վեց տղամարդ՝ աղջկա դագաղն ուսերին, պտտում են իրենց թանկարժեք բեռը՝ կրկին ու կրկին ու կրկին: Այստեղ այդպես է ընդունված, ինչպես ինձ ասացին, որպեսզի մահացածին վերջին հնարավորությունը տան տեսնելու ամեն ինչ իր այս աշխարհում՝ մինչև փակվի դագաղի կափարիչը և նա տեսնի այն աշխարհը, որին մեզնից ոչ մեկը ծանոթ չէ:

Եվ մինչ ես հետևում եմ այս արտասովոր ավանդույթին, նկատում եմ երրորդ հարկի պատշգամբից նայող մի ծեր կնոջ: Ես ինձ հարց եմ տալիս, հնարավո՞ր է, որ նա էլ է մտածում այն մասին, ինչի մասին ես եմ մտածում: Սա ի՞նչ կարգ է, երբ տարեց կինը վերևից նայում է երեխայի վերջին արարողությանը: Դագաղում պառկած աղջիկը սևաթույր մազեր և հարթ մաշկ ունի, իսկ պատշգամբի ծեր կնոջ մազերն ալեխառն եմ, մաշկը՝ կնճռոտված: Եվ, ընդհանրապես, այս բակում քիչ բան է ենթարկվում բանականությանը:

Մենք կանգնում ենք մոտ կես ժամ, և այդ ընթացքում Հայաստանի հետ իմ վեցամյա հարաբերություններին ավելանում է մի նոր շերտ: 25000 մահերի տարեդարձի նախօրեին, որոնք նույնքան անիմաստ էին, որքան այս մեկը, ես գիտակցեցի այն կարևոր տարբերությունը, որ կա մարդկանց համար սգալու և մարդկանց հետ սգալու միջև:

Նրա անունն Արմինե էր:

  Inside
 

Fair Pay?: Salaries for civil servants and government officials set for dramatic increase

Full story

 
 
 
 

Frequency Fight: Top Independent TV Station Still Off The Air

Full story

 
 
 
 

Repeated Tragedy: Another animal dies at Yerevan zoo

Full story

 

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.